Յաճախ մեզ պէտք է լինում իմանալ մեր անձնական համացանցային IP-ն, ու ընդհանրապէս գնում ենք ինչ–որ որոնման կայք, ու գրում ենք _What the hell is my ip_։

Այսուհետ այն կարող էք անել ՊԱՐԶԱՊԷՍ Տեմինալով, յալլա փորձենք միասին։

Նախ եւ առաջ բացում ենք մի հատ terminal, ու գրում ենք

$ nano .bashrc

Հիմայ իջնում ենք ամէնաներքեւը, ու fi-ից յետոյ աւելացնում ենք

alias myip='curl http://ipecho.net/plain ; echo'

Ու Save ենք անում՝ Ctrl+X, ապա Y, ապա _enter_։

Հիմայ, նոյն terminal-ի մէջ գրում ենք

$ sudo apt-get install curl

Իսկ էլ եթէ Debian-based չէք, ուրեմն Ձեր package manager-ով ներբեռնէք Curl-ը։

Հիմայ դուրս ենք գալիս մեր terminal-ից, ու նորն ենք բացում, ու գրում ենք

$ myip

Ու ասանկ բաներ։