Ֆեյսբուքեան ընկերներս մտածում են, թէ ես կորչել եմ, անգամ երբ իմանում են թէ այս-ինչ պրոֆիլի ետեւում ես եմ թաքնուած, գրում են _այ կորա՜ծ էս ո՞ւր ես չկաս_։ Ու ինձ պահի տակ թւում է թէ ես իրականից կորչել եմ այս աշխարհից, բոլորը ասում-խօսում են թէ «վա՜խ Անդրանիկը, էդ ուր ա կորչել, վաղուց չկայ, չենք տեսնում իրան»։ Ի դէպ՝ նոյնիսկ երբ ինձ մեյլ են գրում, կրկին անգամ հարցնում են «Էս ո՞ւր ես, չկաս»։

Սկզբում մտածում էի, թէ իրականից կորչել եմ։ Մի պահ եկէք մտածեն, հա՞ (։ արդէն 3 ամիս է չկամ Դիմագրքում, բա բլո՞գս, բա Սփիւռքո՞ւմ, բա Թուիթթերո՞ւմ, բա վԿանտակտում։ Էլ չասեմ, որ չաթում միշտ առցանց եմ (անգամ քնած ժամանակ)։

Ու հասկացայ, որ իրականում, ոչ թէ ես եմ կորչել, այլ ոմանց համար համացանց բառը սահմանափակուել է Դիմագիրք բառով։ Իհարկէ դեռ կան մարդիկ ովքեր ապրում են Օդնոյում ։ՃՃՃ

Ու մէկ, ինչ էլ անես, 90%-ի համար ֆեյսբուքից էն կողմ բան չկայ։ Միակ ձեւը այն է, որ Ցուկերբերկը յայտարարի, որ ինքը թուրք կամ ադրբեջանցի է, որ Հայերս հեռու մնանք, կամ գոնէ մենակ ֆեյսբուքով չսահմանափակուենք։

Բա ո՞նց էք (։