Քանի որ վերջերս MPlayer-ի եւ «պարզ սակայն ճշմարիտ»-ի մասին էի խօսել, ցանկանում եմ արագի մէջ բանման ցուցադրեմ որը անում եմ տերմինալով տենց արագի մէջ ։Ճ

նախ սա ենք քաշում, սենց՝

$ youtube-dl https://www.youtube.com/watch?v=jBQdfcLhts8

Քաշեց։ Հիմայ եթէ ուզում եմ դիտել, սենց՝

$ mplayer Jolla Tablet. We make it. You make it yours.-jBQdfcLhts8.mp4

Նայեցի, բայց ասեմ՝ իմ վրայ ազդում են էս «»-երը։ Եկէք ջնջէք։

«ԻմԼինուքս»-ում գրուած էր որ պէտք է սենց անեմ՝

$ for f in *; do mv "$f" `echo $f | tr ' ' '_'`; done

ու հիմայ ինձ պէտք էր ուղղակի որ էս Վիդեոյից մի քանի մաս բաժանեմ ֆրեյմների ։Ճ որ կարողանամ սիրուն նկարներ ունենալ Jolla Tablet-ից ։Ճ

Սկզբում մտածում էի թէ պէտք է s-ն սեղմած պահեմ, վերջում պարզուես որ, այն մասը որի ինձ պէտք է, կարող եմ ասենք էդ պահին սեղմել S (արդէն մեծատառ՝ Shift-ը պահելով) ու ինքը գործը կ’անի ։Ճ

Գրում եմ.

$ mplayer -vf screenshot Jolla_Tablet._We_make_it._You_make_it_yours.-jBQdfcLhts8.mp4

բացատրութիւն. «-vf screenshot»-ը ակտիւացնում է էկրանահանելու ֆունկցիան, «Jolla_Tablet._We_make_it._You_make_it_yours.-jBQdfcLhts8.mp4» – ինչպէս նկատեցիք արդէն փոխուեց անունը ։Ճ յայյ!

Հիմայ եթէ նայելոց հասնում եմ իմ ուզած մասը, ուղղակի սեղմում եմ ԿԱՄ փոքրատառ «s» որպէսզի այդ վայրկեանը էկրանահանի, կամ էլ մեծատառ «S» որպէսզի արդէն սկսի ամէն մի ֆրեյմ էկրանահանել ։Ճ պէտք է կրկին անգամ սեղմենք «S» որ կանգնի էկրանահանելուց ։Ճ

Օրինակ ես մոռացայ ու վերջում նայում եմ թէ.

[antranigv@SAL9000 Jolla-Tablet]$ du -h .
4.8G

😀 մամա՜ մօտ 5ԳԲ ։Ճ

ու սա էլ սիրունիկ նկար-մկար ։Ճ

shot0436

shot0164

Ասածս ինչ ա՝ ուղղակի մտածել է պէտք ։Ճ ոչ թէ Վինդոզացման գնալ կոճակներ սեղմել 😉

ու տենց (։