Համացանցը եղել է այն նպատակով, որ ապակենտրոնացուած լինի, բայց չգիտես ինչու, այս օրերիս ահաւոր կենտրոնացուած ենք, ասենք բոլորս ՖԲում ենք, կամ բոլորս օգտուում ենք Gmail֊ից կամ Mail.ru֊ից։ եւ այլն։

Բայց ինձ միշտ դուր է եկել Ջաբերը, դրանով կարող ես բոլորի հետ խօսել, անկախ դրանից թէ իրենք որ հանգոյցում են ։Ճ

Այս գրառումը կարող էք տեսնել հազարաւոր Անգլալեզու բլոգներում, բայց ինձ պէտք է որ Հայերէն լինի։

Նախնական պայմանն է մի հատ հանգոյց/սպասարկիչ (server), ասենք Digital Ocean֊ից, կամ տանը, կարեւորը՝ ունենաք Shell֊ի մուտք եւ լինէք root (su կամ sudo)։

Եթէ շատ էք ուզում սա փորձել, բայց չունէք հանգոյց, մտէք այ ստեղ եւ 10$ կը ստանաք վերեւում նշուած Դիջիթալ Օուշընից օգտուելու համար ։Ճ

գնացինք։

նախ տեղադրում ենք prosody֊ն.

Debian֊ահիմք՝ apt-get install prosody

Red Hat֊ական՝ yum install prosody

Mac OS X հանգոյց՝ sudo port install lua lua-luasocket lua-luasec lua-luaexpat

Ջենթուու֊ական՝ ուղղակի emerge --ask net-im/prosody գրելով կը զգաք Ձեր Աստուածային ուժը ։Ճ

ԱրչԼինուք՝ կարդայ ստեղ

Կամ էլ source֊ից կոմփայլ ենք անում՝ կարդայ ստեղ

դրանից յետոյ պէտք է քոնֆիգ անել, հիմնական գործը մէկ է՝ աւելացնել host 🙂

որպէս ռուութ բացում ենք /etc/prosody/prosody.cfg.lua նիշքը, ներքեւում կայ Virtual hosts, դրա տակը մի հատ կայ example.com, դա փոխում ենք ու դնում ենք մեր դոմեյնը, օրինակ ես փորձի համար դրեցի pingvix.tk (իհարկէ պէտք է դոմեյնը DNS-ով ուղղուած լինի դէպի Ձեր հանգոյց ։Ճ)

հիմայ աշխատեցնում ենք՝

$ sudo prosodyctl start

աշխատեց (կամ էլ նամակ է գրում որ աշխատում էր ։Ճ)

աւելացնում ենք Յուզեր՝

$ sudo prosodyctl adduser antranig@pingvix.tk

ասում ա՝ Enter new password: այնպէս որ մուտքագրում ենք, ապա՝ Retype new password: ու մուտքագրում ենք կրկին անգամ։ վերջ։

Բացում ենք մեր սիրած Ջաբեր կլիենտը ու աւելացնում ենք մեր հաշիւը ^_^ ու աւելացրէք նաեւ ինձ՝ antranigv@jabber.am ։Ճ

յ.գ. հնարաւոր է նամակ ստանաք կլիենտից, որ encryption չկայ հանգոյցում, պարզապէս կլիենտից անջատէք ինքըրիփշըն֊ի պահանջը (։ իհարկէ, դա էլ ցոյց կը տամ միւս անգամ։

Update!: ինքըրիփշընի խնդիրը լուծելու համար պէտք է ուղղակի սերթիֆիկատ ստեղծել, նոր վերսիաներում՝ Prosody 0.9+ պարզապէս կարող ենք գրել

sudo prosodyctl cert generate pingvix.tk

իսկ դրանից հին վերսիաներում (իմ դէպքում՝ 0.8-ն էր) պէտք է openssl֊ով սարքել, այ սենց՝

sudo openssl req -new -x509 -days 365 -nodes -out "prosody.crt" -newkey rsa:2048 -keyout "prosody.key"

փոխելով prosody֊ն մեր դոմեյնի հետ (իմ դէպքում՝ pingvix.tk)։ ահա եւ ունեցանք բանալի ու վկայական։

հիմայ մտնում ենք մեր /etc/prosody/prosody.cfg.lua ֆայլը, ու էն որ փոխել էինք է՜, example.com֊ի տեղ գրել էինք pingvix.tk, դրա տակ կայ ssl = { key եւ certificate }, այ դրանց ցոյց ենք տալիս մեր բանալիի ու վկայականի տեղը ։Ճ

Ասանկ բաներ։

Խնդիրների դէպքում գրէք մեյլով կամ մեկնաբանութեամբ, կարող էք կարդալ փրոսոդի֊ի պաշտօնական կայքում՝ http://prosody.im/doc