Գիշերը ժամը 2:22-ին նստած մտածում եմ, մտածում, արդէն քանի անգամ է կարդում եմ նոր գրառածս փոստը Սփիւռքում։

#Փաստօրէն ես աւելի շատ սուրճի վրայ եմ գումար ծախսում, քան ասենք ուտելիքի։

հոս

ու մտածում եմ եւ մտածում, թէ ինչու եմ գրել սուրճի վրայ եւ ոչ թէ ասենք սուրճի տակ կամ _սուրճի կողք_։

իրականում (եթէ ճիշտ եմ մտածում) պէտք է լինի _սուրճի համար_։ փորձեցի հասկանալ, թէ ինչու են բոլորը ասում համար, իսկ ես՝ _վրայ_։ պատասխանը շատ պարզ է՝ տունը այդպէս եմ լսել։

լաւ, իսկ ինչո՞ւ եմ ես այդպէս լսել։

Պարզւում է, որ այն Արաբերէնի խօսելաձեւից (լեզուամտածելակե՞րպ) է գալիս։ արաբերէն ասում են عل القهوة , որը, եթէ բառացի թարգմանենք, ստացւում է _սուրճի վրայ_։

կարելի է մէկ ամբողջ գրքոյկ գրել այսպիսի բաներով, ասենք.

– մամային բարեւէ։

– անպայման, դուք ալ Տիկին Զաւարեանին։

– Անպայման, գլխուս վրայ (արաբերէն՝ على رأسي)

ասենք այսպիսի հետաքրքիր բան՝ «Սիգարետ կը խմե՞ս», այո այո, ոչ թէ ծխես, այլ խմես, արաբերէն هل تشرب السجائر؟-ից է եկել Սփիւռքի բառապաշար։

Պէտք է մաքուր հայերէն խօսել, բայց բարդ բան է դա։