նկատի առնելով, որ չկամ դիմագրքում, իսկ ընկերներս չեն մտնում Սփիւռք ինձ հետեւելու համար, շատերը ինձ գիտեն իմ բլոգի հասցէով, որոշեցի բլոգս անել իմ գլխաւոր հարթակը կիսուելու, այսինքն կարծիքներ, լուրեր, եւ այլն, այստեղ, չնայած հենց բլոգում էլ կարող էք տեսնել իմ Ծիւծիւիչի հաշիւը եւ Սփիւռքի ՌՍՍ֊ն, ինչեւէ։

հիմայ որոշել եմ թուայնացնել այս բառարանը, այսինքն այն կը լինի լրիւ անցանց, ազատ ֆորմատով, կը տեղադրեմ ԳիթՀաբում, ցանկացողները կարող են օգնել (ինչպէս եւ ցանկալի է Ձեր ցանկանալը ։Պ) եւ քննադատութիւնների եւ առաջարկների համար կարող էք գրել մեկնաբանութիւններում կամ էլ մեյլով։

ի դէպ՝ պէտք է խոստովանեմ, որ դիմագրքում շատ բարդ էր մնալը, սկսած լատինատառից, վերջացած անկապ ձանձրանալի գրառումներից, եւ մարդկանցից ովքեր լայքի համար էին պայքարում եւ շատ ընկերներ ունենալու եւ ռեյթինգ հաւաքելու։ մի ժամանակ ես էլ էի տենց, ու հիմայ հասկանում եմ անիմաստութիւնը ։Պ