Լինում են, չէ՞, նկարներ, որ նայում ես, եւ զգում ես, որ ե՛ւ երեկ էր, ե՛ւ շա՜տ հեռու անցեալում։ ոչ միայն նկարներ. օրինակ ընկերներով բան քննարկելուց յիշում էք ինչ-որ մի արշաւ, մի միջոցառում, մի երթ, մի ընթրիք, մի ցոյց, մի օր, եւ ասում էք «էհհ, ոնց որ երեկ լինէր» ու մի քանի րոպէ անց միւսը ասում է «է՜հ, ժամանակները անցան, մենք էլ ծերանում ենք ոչ էլ զգացինք»։

մօտ մի տարի առաջ էր երեկուայ նման յիշում եմ՝ պայծառ օր, սպասում էի Շուշանիս, որ առաջին անգամ միասին հանդիպենք (։ ու շա՜տ պատահական այս նկարը ստացուեց երբ իմ Ն900-ով ուղղակի ուզում էի լարը նկարել, հետաքրքիր էր՝ ցոյց կը տա՞յ նկարում թէ ոչ, այն էլ անկապ բան ստացուեց (։