Նստած ինձ համար ՌՍՍ-ով կարդում էի Ագռավաքար բլոգից մի գրառում, մտայ կայք, որ մեկնաբանեմ, յանկարծ աչքիս խփեց Աւիւն փլեյլիստը, մի ընտիր երգերի շարան (։ երբ ՅուԾյուբում լայք արեցի, յանկարծ սա ցոյց տուեց.

Screenshot from 2015-03-09 01:55:53

հա դէ մարդը կայքը խելքը գլխին բան է ասում՝ դուրդ եկա՞ւ, դէ կիսուիր, բայց ասենք ես մի գուցէ սա ուզէի կիսուել իմ ոչ-այդքան-հայ ընկերների հետ ասենք ԳՆՈւսոշըլ-ում կամ ասենք իմ ընկերներիս հետ Սփիւռքում։ իհարկէ ոչ սա կար ոչ էլ նա։ ու սա ահագին մտածելու տեղ է տալիս, թէ բա մենք ինչո՞ւ չունենք այնպիսի յարմար համակարգ կիսուելու։

ուրեմն մի տարի առաջ մի երիտասարդի բլոգի գրառումն էի կարդում, ասում էր բա Դիասփորան կը կարողանայ բոլորին խփի անցնի, ինքը շատ յարմար է եւ այլն (իհարկէ համաձայն եմ իր ասածի հետ) ու ասում էր բա արագ էլ է աշխատում եւ պէտք է մեր բոլոր ընկերներին եւ բարեկամներին բերենք Դիասփորա, հա, ճիշտ բան է ասում (։ ու մէկը մեկնաբանութիւն էր գրել «իսկ ինչո՞ւ քո բլոգում կայ ֆեյսբուքի, թուիթթերի եւ մնացածների կիսուելու ՋաւաՍկրիպտ կոճակ բայց ոչ Դիասփորա», յանի ուզում էր շշել էլի, բայց եւ լաւ տեղը դնող հարց է։ ինչեւէ։

լաւ, այսօր մենք միասին կարողանում ենք անկախ հանգոյցից եւ ծառայութիւնից շատ հանգիստ շփուել, ասենք ես գտնուում եմ Սփիւռք.ամ-ում, իսկ ընկերս՝ Վահէն՝ wk3.org-ում, բայց մէկ է, մենք միասին շփւում ենք, աւելին, ես անգամ ինքս ինձ եմ հետեւում ԳՆՈւսոշըլից Սփիւռք։

բայց այս հեշտութիւնը օդից չի ընկել, սրա համար լուրջ աշխատանքներ են գնացել, հիմնականում ունենք ստանդարտ։ այս բոլոր կայքերն էլ միասին խօսում են ՕՍտատուսով։ ՕՍտատուսը բաց ստանդարտ է հոսքերի, հետեւելու, ընկերութեան եւ Փուշ(PuSH)-ի։

աշխատելու ձեւը փորձեմ կարճ ներկայացնել։

ունենք երկու անձինք տարբեր ծրագրերում, ասենք մէկը fsf@status.fsf.org ԱզատԾԱ-ի հիմնադրամը, եւ մէկը ասենք debian@identi.ca Դեբեան պրոյեկտի հաշիւը իդենծիկայում (։ առաջինը աշխատում է ԳՆՈւՍոշըլ ծրագրով իսկ երկրորդը փումփ.իօ-ով։

ես գտնուում եմ antranigv@gnusocial.no հասցէում, ու ման եմ գալիս debian@identi.ca հասցէն, մեր հանգոյցը նախ հարց է տալիս identi.ca-ին, ունե՞ս ՕՍտատուսով ծրագիր, հա՞, դէ ինձ կապի debian հաշիւին։ ահա, antranigv (ասում է հանգոյցը ինձ ։Ճ), տե՛ս, կայ։ հիմայ (արդէն ես եմ խօսում ։Ճ) ես երբ գտնելուց յետոյ սեղմում եմ subscribe, մեր հանգոյցը identi.ca հանգոյցին ping է անում, որ Անդրանիկվ-ն հետեւում է Դեբեան-ին, եւ այդպիսով ինձ մօտ աւելանում է դեբեանը, իսկ Դեբեանն էլ իմանում է որ Անդրանիկվ-ն հետեւում է իրեն։

հիմայ ամէն անգամ երբ մտնում եմ որ կարդամ հոսքս, իմ հանգոյցը արդէն կարդում է debianի ՌՍՍ հոսքը եւ իմ լրահոսում ցոյց է տալիս։

միւս կողմից դա կոճակ հասկացութիւնն է, երբ ես մտնում եմ https://status.fsf.org/fsf հասցէով, եւ սեղմում եմ հետեւել (subscribe) ասում է թէ դնեմ իմ հաշիւիս անունը, այսինքն՝ antranigv@gnusocial.no եւ ահա! ես արդէն redirect եմ լինում մեր հանգոյց, եւ նոյն գործը շարունակւում է (էն պինգ ա մինգ ա, որ հանգոյցները անում են)

հիմայ այս նոյն կոճակը պատկերացնենք կիսուելու համար։

գնում եմ ասենք ինչ-որ կայք, բլոգ, Մեդիագոբլին, յուծիւբ, էական չէ, ու սեղմում ենք OShare-ի կոճակի վրայ։ յանկարծ ինձ հարցնում է «բա քո հանգոյցի հասցէն դիր», ահա՝ spyurk.am, հիմայ ինքը ինձ redirect է անում spyurk.am/OShare?բլաբլաբլա, եթէ ես արդէն մուտք եմ գործել՝ մի անգամից պատուհան է բացում որ կիսուեմ, պէտք է յղումը պատրաստ լինի, ես պէտք է միայն իմ միտքը գրեմ եւ կիսուել կոճակը սեղմեմ։ եթէ ոչ, մէջը չեմ՝ ուղղակի խնդրում է, որ մուտք գործեմ համակարգ։

ահա, կիսուելուցս յետոյ էլ spyurk.amը ping է անում այդ կայքին, ու ասում ա՝ բա իմ մօտից մի հոգի շեյրուել է! եւ այդ կայքում +1 աւելացնում են շեյրողների քանակը ՕՇեյրով։

ահա, որ մի քիչ աւելի շատ բան հասկանայի մի գուցէ եւ ես սա իրականացնէի կոդով ։Ճ պէտք է մի լեզու սովորել ու այսպիսի բաներ սարքել, կամ գոնէ մի խմբի հետ քննարկել եւ իրականացնել։ տենց։