«Նկատել եմ, որ լաւագոյն դէպքում 48 ժամուայ մէջ 10 հոգի է մտնում բլոգս, ընդհանրապէս՝ 48 ժամուայ մէջ 4-ից 5 հոգի, ու ես գիտեմ ովքեր են, ասենք ինձ բան են հարցնում, ես էլ երկար բարակ բացատրելու տեղ գրածներիցս մէկն եմ ուղարկում որ կարդան» ասում էի ընկերներիցս մէկին, ով ասում էր թէ գրելս անիմաստ է, ասենք եթէ կարդացող չկայ, ո՞ւմ համար ես գրում։ մտածելու տեղ տուեց, բայց պատասխանը գտայ ։Ճ գրում եմ ինձ համար։ օրինակ օրեր առաջ պէտք էր QR կոդ սարքել, ու ես մոռացել էի թէ ինչպէս էի անում, մտայ եւ իմ բլոգից կարդացի իմ գրած հոտուածը QR կոդ սարքելու մասին ։Ճ գրում եմ որ ով ցանկանում է կարդայ, բայց աւելի շատ ինձ համար [այստեղ նաեւ սուտ խօսեցի]։

իրականում գրելուց այնքան վատ եմ, թէ չէ որ ամէն մի մտքովս անցածը գրեմ, մարդիկ կը լացեն կարդալիս, ես իմ։ մանաւանդ երբ գրում ես վատ ժամանակներում, տխուր զգացումներն ես գրում, գրում ես կարօտի մասին, կամ վատ միջավայրի։

գրում ես որ գրես, ոչ թէ որ կարդան։

ընկերուհիս ասում էր, դու գրի, մի գուցէ եւ հենց այդ տխուր թեմաները կարդան մարդիկ, որովհետեւ մարդիկ իրար զգում են միայն տխուր ժամանակ, ոչ մէկ չի ասում «վայ ես էլ եմ տենց» լաւ բանի համար, այլ ասենք «վայ ես էլ եմ տենց միամիտ, հա ինձ խաբում են» «վայ ինձ էլ են տենց արել ու սիրտս կոտրել» եւ այլն։