Փաստօրէն ինձ ընդամէնը պէտք է օգտուել գրառման ֆորմատից եւ բլոգը կարող է փոխարինել ամէն ինչի, սկսած սոցցանցերից վերջացած սերւիսներով (։ բա էլ ինչո՞ւ եմ հազար ու մէկ տեղ գրանցւում։

շատ ուրախ կը լինէի, եթէ ընկերներս կարողանային օգտուել հոսքերից, իսկ եթէ մէկին բռնեմ եւ բացատրեմ թէ ինչ է, ասում են «ֆեյսբուքը կայ էլի, էլ ինչիս է պէտք մի հատ էլ ուրիշ ծրագիր»

մէկ էլ ահաւոր է, երբ մարդիկ սկսում են տեղափոխուել, ասենք ՖԲից Ջ+, կամ Ջ+ից Թուիթթեր, էս վերջերս էլ ինչ որ Ցո անունով տեղ էին ուզում «արտագաղթել», դա էլ ֆեյսբուքից բեթար է, չի թողնում գրառումը տեսնես, անգամ եթէ ունես գրառման հասցէն։

էհ փող փող, դու ե՛ւ թոյն բաներ ես սարքում, ինչպէս որ գիտնականներն են անում իրենց ստացած գրանտներով, ե՛ւ ամէն ինչ քանդում ես, ինչպիսին է Բիզնես+ՏՏ ոլորտը, էլ XMPP են փակում, էլ հոսք չեն թողնում, ու մի հատ էլ մարդիկ հաւատում են տենց անամօթներին, էդքանն էլ հեչ, բանավէճեր ես տեսնում, ասենք՝ չէ բա Ջուջուլն ա աւելի լաւ, թէ՞ Խնձորը։

տենց։ սորրի, ջղայնացել էի, ուզում էի հանգստանալ