Ողջոյն, նախ պատմեմ թէ այս գրառումը ինչից սկսեց։

Ուրեմն ընկերներիցս մէկի հետ ծանօթացել եմ Թվիթթերով, որտեղ անձնական նամակ ուղարկելը դարդ է, 140 տառ միայն։ ապա մենք սկսեցինք Gtalkով շփուել, ուրեմն ինքը ունի Ջմեյլ հաշիւ, իսկ ես ունեմ Ջաբեր հաշիւ, ու պարզապէս իրար ադդ անելով, միասին շփւում էինք, ես օգտագործում էի Փիդջին, ինքը՝ դէ Անդրոիդ հեռախօսի Gtalk ծրագիրը։

ու ՀԱՆԿԱՐԾԱԿԻ չէինք կարողանում իրար նամակ ուղարկել։ փաստօրէն ինքը առել էր նոր հեռախօս, նոր Անդրոիդով, որի Gtalk ծրագրին փոխարինում է Google+ Hangouts ծրագիրը, եւ այդ ծրագրի մէջ ինքը տեսնում էր ՄԻԱՅՆ Ջուջուլ աքքաունթ ունեցողներին, gmail ունեցողներին։

Դա ինձ համար գլխացաւ էր, ես պէտք է մտնէի իմ հին հաշիւ, gmailի կողմից, որ կարողանայի գրել, եթէ ինքը ինձ բան գրէր եւ ես օֆլայն լինէի այդ պահին, յետոյ չէի կարող տեսնել։ մի խօսքով՝ դարդ են սրանք լրիւ ։Ճ

Այսօր որոշեցինք միասին հասկանալ թէ այս ամէն ինչը ինչպէս ուղղել։ գնացինք։

Նախ, այս փորձերը անելու համար ես օգտագործում եմ երկու հաշիւ, մէկը ազատ ջաբեր հաշիւ է իմ հանգոյցում՝ xmpp@chat.pingvinashen.am, իսկ միւսը իմ հին Ջմեյլն է՝ marvel.vartanian@gmail.com, առաջին մեյլս ։Ճ

ուրեմն Փիդջինով (Ջաբերով) որոշեցի աւելացնել Ջմեյլին, ահա ինչպէս նկարում.

1

իսկ Ջմեյլով, դէ մտել էի ջմեյլ.քոմ, ահա թէ ինչ տեսայ.

2

Լաւ, բնականաբար սեղմեցի “Yes” եւ ինքս ինձ տեսայ.

3

Դիսքլեյմր. ներքեւում կան շիզոֆրենիկ նամակագրութիւններ, թոյլ սրտով մարդկանց մուտքը արգելուած է ։Ճ

ու որոշեցի ինքս ինձ հետ շփուել.

4

Լաւ, ինձ հետ ամէն ինչ նորմալ է, իսկ ինչո՞ւ է խնդիր լինում Հանգաութս ունեցողներո հետ։ որոշեցի դրա համար օգտագործեմ Հանգաութսը. ահա

5

Լաւ, նախ անկապ ինթերֆեյս ունի էս հանգաութսը, յետոյ, մեր համար կարեւոր մասը՝ ՉԻ ԼԻՆՈՒՄ !!!! >_<

Ոչ, չենք կարող հանգաութսում տեսնել XMPP/Jabber-ով եկած նամակները։ այսինքն server-to-server աշխատում է ամէն բան, ուղղակի Հանգաութսը այն ցոյց չի տալիս, ահա եւ նամակներ եմ ուղարկում ինքս ինձ.

6

չկայ xmpp-ի անունը, աւելին՝ ոչ էլ հին նամակները, ահա.

7

Բայց սա խնդիր չէ, խօսքս վեբի մասին է, վեբում կարող ենք անել այսպէս.

8

Եւ սեղմում ենք revert to old chat. ու հետ ենք անցնում հին չաթի համակարգին, որը թոյլ է տալիս ոչ-գուգլ ընկերներից նամակ ստանալ։

Իսկ եթէ դուք՝ Գուլգ օգտագործողներդ էք ուզում ոչ-գոգլ օգտագործողին աւելացնել, պարզապէս գրում էք անունը, եւ՝ Invite to chat. այսպէս՝

9_2

Եւ շա՜տ հանգիստ գալիս է հրաւէրը ։Ճ

Screenshot from 2015-04-06 16:03:22

ու կարողանում ենք ազատ շփուել.

10

Սա Վեբի մասն էր, լաւ, բա հեռախօսնե՞րը։

Փաստօրէն, նոյն բանը պատահում է ՄԻԱՅՆ եթէ մտնում էք Hangouts ծրագրից, անկախ նրանից Անդրոիդ է, իՕՍ, վեբ, թէ Գոգլ Քրոմի յաւելուած։ Այդ խնդիրը լուծելու համար պէտք է պարզապէս օգտագործել ցանկացած ծրագիր, բացի Հենգաութսից։

Անդրոիդի համար, ասենք IM+, Xabber, Conversations եւ այլն։ iOSի համար՝ ման եկէք, չգիտեմ ։Պ

Առհասարակ խորհուրդ կը տայի ChatSecure ծրագիրը։ որը նաեւ նամակները (հնարաւորութեան դէպքում) գաղտնագրում է OTR-ով, ոչ մէկ բացի ուղարկողից եւ ստացողից չեն կարող տեսնել նամակները։

ընկերներս բողոքում էին, որ ոչ մէկ սոցցանցում չկամ (հա բա ինչի՞ լինեմ), ահա, կարող էք ինձ գրել Ջաբերով. մտնում էք ձեր մեյլը, եւ ադդ էք անում antranigv@spyurk.am-ին, ինչպէս որ նշուած էր նկարում ։Պ

NOTE: Այս գրառումը հնարաւոր է թէ ժամանակի ընթացքին փոփոխուի, սակայն փոփոխութիւնները անպայման կը նշեմ։