ցանկացած մարդու, ցանկացած բանի համար մոտիւացիան շատ լաւ բան է, օրինակ Լինուսը մոտիւացուել էր Սթոլմանի խօսքերով, երբ եկել էր իրենց համալսարան, եւ հենց դրա համար էլ «ազատեց» իր Լինուքս միջուկը։

գովաբանութիւնն ու վատաբանութիւնը սակայն, շատ քչերն են կապում մոտիւացիայի հետ, չնայած այն ուղիղ կապ ունի, բայց ամէն մարդու մօտ այլ ձեւ է։

օրինակ շատ կինօներում տեսնում են, ասենք, երբ մասթերը/սենսեյը ասում է աշակերտին «այո այո, դու կարող ես, մտածի՛ր, անկախացրո՛ւ քեզ եւ կարող ես այն անել»։ եւ անում է։

միւս կողմից կայ վատաբանութեան մոտիւը, որը, ճիշտն ասած, իմ ամենասիրածն է ։Պ օրինակ երբ կինոյի մէջ ասեն բարձր տեղից թռնելու են, մէկ էլ ինչ-որ մէկը վախենում է, միւսը, ով արդէն թռել է, ասում է այն վախկոտին «օհհ դու վախկոտի մէկը, jump now you pussy!» ու ինքը զուտ ապացուցելու համար, որ ինքը վախկոտ/pussy չի, թռնում է ։Պ

այ ինձ մօտ այդ երկրորդն է։ օրինակ երբ ես օգտագործում էի ԳՆՈւ/Լինուքս, ընկերներիս մեծ մասի համար ես ԳՆՈւ/Լինուքսի աստուած էի ։Պ երեւի հենց դրա համար էլ նոր բաներ շատ քիչ էի փորձում, մնում էի երկար ժամանակ Դեբեանի հետ։ ինչեւէ։

յետոյ մէկի հետ ծանօթացայ, ով կամայ կամ ակամայ ինձ վատաբանում էր, ասենք «դու էդքան չկաս, պէտք է աւելին անես/սովորես/փորձես, որ լինես, որ կարողանան նաեւ ուրիշները քեզ լուրջ ընդունել» եւ այլն։ սա սկզբում ծանր էի տանում, բան, բա ո՞նց կը լինի, բոլորը ինձ գովում են, մի հոգի էնքան էր կծում վատաբանում։

յետոյ երբ անցան շաբաթներ, ես հասկացայ, որ այն շատ լաւ էր ինձ համար ։Պ ամէն անգամ երբ վատ բան էր ասում, ես հակառակը ապացուցելու համար սկսում էի աւելին անել, ասենք մի ծրագրաւորման լեզուի մէջ խորանալ, մի նոր ԳՆՈւ/Լինուքսի բաշխում օգտագործել, աւելին՝ անգամ նորը ստեղծելու մասին մտածել ։Պ

յետոյ հասկացայ, որ այն ոչ միայն ինձանից է կախուած, այլ նաեւ դիմացինից, օրինակ ասենք, եթէ իմ ընկերուհին ինձ վատաբանի, ես ոչ թէ միայն առաջ չեմ գնայ, այլ նաեւ հետ, իսկ ասենք եթէ Արմէնը վատաբանի կամ գովաբանի՝ մէկ է ։Պ

այսինքն այն նաեւ կախուած է արտաքին ճնշողից, դեռ իր կարծիքը մի կողմ դրած։

հիմայ այստեղից էլ մի հետաքրքիր հարց՝ ինչպէ՞ս իմանալ, թէ այս մարդը որ ձեւով է մոտիւանում, գովաբանելո՞վ, թէ՞ վատաբանելով։

օրինակ եթէ ես ունեմ մի խումբ ուսանողներ, կամ ինչու օրինակ, հենց այդպէս էլ կայ ։Պ մօտ 6 ամիս աշխատանքից յետոյ, ես նոր եմ հասկանում, թէ ով ինչպէս է մոտիւանում, մէկ-մէկ դա ուշ է լինում, մէկ մէկ էլ ճիշտ վերջին սակայն ճիշտ պահին, ասենք քննութիւնների ժամանակ։

ու այնպէս է ստացւում, որ այն աշակերտը (ուսանող բառը չեմ սիրում), ումից սպասում էի բարձր գնահատական, տուեալ դէպքում՝ սիրուն քոնֆիգրեյշն ըպաչիի, իջաբերդի, պրոսոդիի եւ լուա լեզուով սկրիպների, կոպիտ ասած՝ քաքմէջ է անում, իսկ ում որ վատաբանել եմ՝ բա սենց ո՞նց կը լինի, ո՞նց կարաս քոնֆիգը փոխել ու մոռանալ քոմենթը ջնջելու մասին, կամ սխալ ձեւը սերվիսը ռեստարտ անել՝ յանկարծ այնքան լաւ է գրում, որ ինչքան ուզում խփում է, եւ բոլորին անցնում է։

բայց ուշ է, վերջին պահն էր, մի քանի շաբաթ էր մնացել։ պէտք է մի բան անել, եւ շուտ իմանալ, մի ձեւ իմանալ, ախր իրենք էլ հո Xfce մուկ չէ՞ն, որ իրենց վրայ փորձարկումներ անեմ։ ափսոս մանկավարժ էլ չեմ, չնայած ինչ իմանաս, մի գուցէ մանկավարժներն էլ չգիտեն սրա մասին ։Պ

հմմ։ պէտք է կարողանալ մարդկանց մոտիւացնել, որ լաւ բաներ անեն, ասենք ազատԾԱ գրեն, ասենք լաւ բիզնես վարեն, ոչ թէ քոփի-փեյսթ՝ առնել-ծախել։

հա մէկ էլ նշեմ. տարած մարդկանց մէջ ամենաթոյն մոտիւացիան դա մրցակցութիւնն է, ասենք «բա տես է ինչ թոյն ազատԾԱ եմ գրել», ու միւսն էլ է արդէն ցանկանում գրել, որ թոյն բան անի։

միւս կողմից, շատ վատ է որ միջավայրը հեռացնում է մոտիւները։ օրինակ. երբ ասում եմ թէ ուզում եմ wiki.programming.am նման կայք բացեմ, մտնենք ծրագրաւորողներով գրենք, սկսնակները կարդան, մենք էլ իրարից սովորենք, կամ երբ ասում եմ եկէք Վիքիյով երգապահարան բացենք, որտեղ լինի երգերի բառերը եւ այլն, բոլորը մի անգամից «աաա լաւ էլի, ում ա պէտք, ուֆֆ սուս մնա՛ հա, յանի հազիւ էիր քեզ հասցնում մի հատ էլ սերվեր պահես տենց անկապ բաների համար», կամ ասում եմ «ուզում եմ նեյթիւ գիթառ տիւներ գրեմ» սկսում են «հա բայց ինչի՞, թոյն կայքեր կան որ անում են, առանց նոր ծրագրերի»։

ու այդքան դու ուրախ բան, մէկ էլ մի անգամից՝ ՇըՐըԽ, կոտրւում է ամէն բան մէջդ, ու շատ շատ նստես ու բլոգես դրա մասին, որ մարդիկ իմանան թէ ինչ քխ են (այս քխ վատաբանութիւնը կապ չունի մոտիւացնելու մասին, չնայած եթէ այս քանի տողը մոտիւացնի ու մարդիկ սկսեն իրար արժէք տալ, երեւի թէ աշխարհը մի քիչ առաջ կը գնայ)։

ու ամենակարեւոր բանը, երբ մէկը ուրախ է լինում, մոտիւացուած, մի՛ կոտրէք իրան, մի գուցէ ինքը լինի յաջորդ բիլլ գեյթսը Ռիչարդ Սթոլմենը։

ես էլ ձեզ եմ շատ սիրում։ տենց։