Մօտ 2 օր տանջուելուց յետոյ, երկար բարակ չաթից յետոյ, կարողացայ Mutt-ը քոնֆիգ անել, եւ օգտագործել, բայց վերջում դուրս չեկաւ, չնայած ինձ էնքան էին գովել այն (։

յիշեցի որ ընկերներիցս մէկը ինձ alpine-ով էր նամակ գրում, ասեցի փորձեմ՝ չստացուեց, ուղղակի իմ IMAP հանգոյցի հետ չէր կարողանում կապուել, ստիպուած հետ անցայ Mutt։

յետոյ պատահական երբ կարդում էի alpine-ի մասին, մէկը գրել էր, որ Exim mail server-ի հետ խնդիրներ է անում, պէտք է unix username-ը եւ IMAP username-ը նոյնը լինի, իսկ իմ մեյլն է antranig [շնիկ] pingvinashen.am, բայց յունիքս անունս է antranigv 🙁

բացեցի նոր հաշիւ կարգիչումս, այս անգամ antranig անունով, եւ աշխատեցրեցի alpine-ը՝ ԱՇԽԱՏԵՑ !! 😀

նպատակս այն էր, որ ինչքան կարող եմ մնալ կոնսոլում, ու ստացուեց (։

միակ բանը որը պակասում է alpine-ից, դա PGP-ն է։ Mutt-ը բայ դիֆոլթ ունի PGP-ի օգնութիւն, իսկ alpine-ը ասում են երկար բարակ գործ է, ամէն դէպքում, պէտք է փորձեմ (։

տենց։

UPDATE: նոր մտածում էի, եւ հասկացայ, որ ինձ Midnight Commander-անման մեյլ քլիենթ է պէտք։ mcmail? հմմ։