Իրականում ինձ թւում էր, որ եթէ ամէն տեղից ջնջուէի՝ Դիմագրքից, Թվիթերից, եւ այլն, ապա մարդիկ ինձ հետ կապուելու համար օգտագործելու են ասենք XMPP, մեյլ, եւ այլն, ու ճիշտ դուրս եկայ՝ այդպէս էլ անում են, սակայն ՄԻԱՅՆ ինձ հետ են անում, շատ-շատերի համար դեռ ֆեյսբուքը մնում է գլխաւոր պլատֆորմը…

այո, պարտուեցի ես, բայց դա դեռ չի նշանակում, որ չեմ պայքարելու։ օրեր առաջ ընկերներիցս մէկը իր անձնական ջաբեր հանգոյցը տեղադրեց, դա արդէն մի նոր յաղթանակ է։

ու ոչ, չեմ անցնելու հետ, ու բոլորին օգնելու եմ որ առաջ գնան, բոլորս իմանանք թէ ինչ է համացանցը (։

բացի դրանից, ես չեմ մեղադրում մարդկանց այդքան, ախր եթէ ԿԳ նախարարն է ապրում դիմագրքում, եթէ քաղաքապետարանը աւելի արագ պատասխանում է իր ֆեյսբուքեան նամակներին քան մեյլին, էլ ի՞նչ սպասենք։

Ու ասենք սա իրականում շատ լուրջ խնդիր է նաեւ ազգային անվտանգութեանը, բայց երկար բարակ մի օր նստեմ գրեմ բլոգում, որ ի՞նչ անեմ, մարդկանց (երեւի թէ նոյնիսկ ԱԱԾ-ին) նման խնդիրները չի յուզում։ մի խօսքով։ բարի լոյս բոլորին։