Ողջոյն,

Ձեր մնացած ուրբաթ օրուանից չտարբերուող այս ուրբաթ օրը բարի լինի, իսկ ես առաւօտ արթնացայ, ու հարեւաններիս խօսքը բարի լոյսից յետոյ.- «տղայ ջան ե՞րբ ես թրաշուելու», ու այո, ես ալարում եմ թրաշուեմ, գուցէ հա, սիրուն եմ թրաշուած, բայց նաեւ սիրում եմ երբ մօրուք եմ պահում։

համեցէք, համեցէք, սուրճի ջուրը բոթագազին վրան է, հիմայ կը եռայ, քանի՞ դգալ շաքար կ’ուզէք մէջը։

Իմ տան դուռը միշտ բաց է, բառին բուն իմաստով, մտնելէն առաջ միայն մէկ բան պէտք է մտածել՝ ի՞նչ խօսիլ։ այո այո, ինձ թեմաներ են պէտք խօսելու, թեմաներ որոնց մասին նոյնիսկ ես տեղեակ չեմ՝ տեղեկանամ, եթէ տեղեակ եմ՝ քննարկեմ։

մարդկանց հետ շփւում…

շատերը կարծում են թէ ես ոչ մէկի հետ չեմ շփւում, կամ ոչ մէկի հետ չեմ ուզում շփուել։ օրինակ շատերը զարմացան երբ Շուշանին ընտրեցի որպէս ընկերուհի, մեծ մասը մտածում էր, թէ ծրագրաւորող պէտք է լինէր ընկերուհիս, կամ նման մի բան։ չէ չէ, բնաւ, Շուշանը շատ լաւ բնաւորութիւն ունի, որը շատերը այսօր չունեն՝ թեմաների պակաս չունի, իր հետ լինում է ամէն ինչից խօսել, շատ բաներ ինքը խօսում է որը ես չեմ հասկանում, յաջորդ րոպէին մտնում եմ ու հարցնում եմ Վիկիպէ ձյաձյային, ու դրա համար էլ էս վերջին մէկ ու կէս տարին շատ հետաքրքիր է անցնում։

շատ ընկերների հետ այսօր շփում չունեմ, քանի որ ուղղակի թեմայ չունեմ խօսելու, քննարկելու, լսելու իրենց հետ։ բայց դեռ ընկերներս են։

ԵԹԷ այս պահին ինչ-որ մէկը կարդում է ու մտածում «վայ տականք անդրանիկի մէկը, իմ հետ թեմայ չունես, դրա համար չես շփւում, հա՞» ապա իմ պատասխանն է՝ այո, թեմայ չունեմ, շփւում չունեմ, բայց դա դեռ չի նշանակէր որ ընկերս չես, ջանս, իրար հետ մի խառներ շփումը եւ ընկերութիւնը։

կարող եմ քայլել մարդու հետ Երեւանից Էջմիածին, եւ մէկ բառ չխօսել, դէ թեմայ չկայ, բայց իմ ընկերն է՝ վստահում եմ ամբողջ ճանապարհը։ լաւ ընկերներ շատ ունեմ, գուցէ վատ խօսող/լսող են, բայց շատ լաւ ընկերներ են։

բայց ես վատ լսող եմ, նոր եմ սովորում լսել, օրինակ քանի օր առաջ նոր սովորեցի, որ եթէ մարդը չի լսում, դա դեռ չի նշանակում որ թեման իրեն անհետաքրքիր է, ուղղակի հենց մի քիչ լսի՝ արդէն կը հետաքրքրի։

ի դէպ՝ նոյնը ինձ հետ էր պատահել… լաւ դրա մասին յաջորդ գրառմանս, արդէն սուրճին ջուրը կ’եռայ կոր, երթամ, բաժակս բերեմ, գամ, ու միասին խօսինք, ինծի կը լսէք, չէ՞ (։

Բարի լոյս, ճիշտ է ուշ եմ արթնացել, բայց դէ ե՞րբ եմ շուտ արթնանում որ ։Ճ