Օկ, նախ՝ ո՞նց էք, ի՞նչ կայ, ասեմ որ ահաւոր կարօտել եմ ձեզ, բոլորիդ (։

նախ ասեմ թէ ինչ էր եղել։ բան չէր եղել, ես էի ցրուել, որ մոռացել որ բլօգ ունեմ, յետոյ էլ վերջին դէպքերի վրայ մի քանի բան հասկացայ, կ’ուզէի ձեր հետ էլ կիսուել։

Երբ Սիրիայում պատերազմ էր, շատերս իրար հետ կապ չունէինք, հիմնականում քանի որ մեզ թւում էր թէ համացանց չկար, կապ չկար, ինտերնետ չկար։ բայց իրականում կար։ այդպէս ենք զգում երբ մեր համար համացանցը լինում է ֆեյսբուքն ու վաթսապը։

համացանցը ստեղծել են այն նպատակով որ ինքը լինի ապակենտրոնացուած, այսինքն եթէ մի կապը խզեն, ապա սարքերը այլ ձեւ կը գտնեն, այլ route կը գտնեն եւ կը հասնեն պէտք եղած սարքին։

իսկ ի՞նչ անել, եթէ ասենք, Սիրիայի նման ցանցը կտրվի, եւ մենք ունենանք միային ներքին ցանց, չունենանք ֆեյսբուք, չունենանք վայբռ, սկայպ, եւ այլն։

ահա, դրա համար էլ, antranig.pingvinashen.am-ը տեղափոխեցի ԱՄՆ-ից Հայաստան, antranigv.am հասցէով, TLS-ով։ հիմա անգամ եթէ կապը կորի դրսի հետ, հնարաւոր կը լինի կայքն ու մեյլը օգտագործել Հայաստանում։

կիսուելու շատ բան կայ, իհարկէ, քիչ քիչ կը գրեմ, սոցցանցերից հեռու, այստեղ, կը կիսուեմ, եւ այլն (։

մինչ։

յ.գ. բայց չմոռանաք մեկնաբանել՝ ո՞նց էք (։