Ասք Բաշով Սոքեթ Ծրագրաւորման Մասին

Արդէն քանի ամիս է Սերթում եմ աշխատում, իրականում կէս տարի է արդէն, երեւի աւելի, ինչեւէ։ չնայած, ինչքանով որ հասկացայ, Հայաստանում ադմինների մեծ մասը պատրաստի թուլեր են օգտագործում, շատ քչերն են ձեռով սկրիպտներ գրում, անգամ ծրագրեր, բայց դէ նորմալ ա, ինչ որ լուրջ պահանջ էլ չկայ, բացի եթէ մեծ ընկերութեան մէջ ես աշխատում։ բայց մեծ ընկերութիւններում էլ եթէ ծրագիր գրել պէտք լինի ադմինի համար, հաւանաբար ծրագրաւորող կը լինի։

Սերթում տենց չի, չգիտեմ լաւ է թէ չէ, բայց միայն ես եմ տեխնիկական գործեր անում (իրար վրայ երկու հոգի ենք թիմում), ու ամէն ինչ պէտք է ես անեմ։

չգիտեմ ոնց եղաւ, բայց ինձ պէտք էր, որ socket ծրագրաւորում անեմ, ինչ որ ռաութերների հետ շփուելու, ու հասկանալու թէ ոնց ա վիճակը Հայաստանում (վերջում պարզուեց որ վատ ա)։

Ադմիններին հենց ասում ես սոքեթ ծրագրաւորում, առաջին բանը որ ասում ենք դա netcat-ն է, որն ի դէպ շատ լաւն է։ մարդիկ էլ ովքեր ծրագրաւորում գիտեն, նախընտրում են իհարկէ արագի մէջ փայթնի սոքեթով անել։ շատ քիչ մարդիկ սիրում են նաեւ էկզոտիկ լեզուներով անել (օրինակ ոնց կ’անէինք ես ու նորայրը

Ինչեւէ, netcat-ը ինձ հերիքում էր, Պասկալն էլ չասեմ։ բայց ես մի քանի սարք ունեմ, որոնց վրայ չկայ netcat, իսկ ես ուզում էի ծրագիրս ամէն տեղ աշխատի, բա ի՞նչ անեմ։
(* չնայած ամէն տեղ voc ունեմ, բայց աւաղ, այդքան լաւ չեմ կարողանում դեռ ծրագրաւորել Օբերոնով, որ մի անգամից պէտք եղածն անեմ *)

օրերն անցան, խնդիրը մնաց։

Մի օր աւտօբուսում նստած կպել էի սերւերիս ու մանուալներ էի կարդում, ինչ որ բաշ սկրիպտ էի գրում, որ խնդիր կար, մէկ էլ սենց հաւէս բան տեսայ՝
2016-04-27_13:36:21

առաջին պահին ուրախացայ, երկրորդ պահին, ըստ սովորութեան, որոշեցի սորսերը կարդալ ։Ճ ահա եւ գտայ՝ redir.c

հաւէ՜ս, ես ամէն տեղ բաշ ունեմ, նոյնիսկ այնտեղ որ չպէտք է լինի, քանի որ ash-ով է գալիս ։Ճ

լաւ, հիմա փորձենք, պայմանս շատ պարզ էր, մի տեղից պէտք է լսեմ, միւս տեղից պէտք է բաշով ուղարկեմ եւ ստանամ (։

ահա եւ վիդեոն՝

ու տենց (։

4 thoughts on “Ասք Բաշով Սոքեթ Ծրագրաւորման Մասին

  1. Pingback: Ասք Բաշով Սոքեթ Ծրագրաւորման Մասին : ՀայIT.org

  2. Նարեկ

    ubuntu-ի վրա
    /dev/tcp/
    /dev/udp/
    path-երը գոյություն չունեն
    ու ուբունտուն լռելյայն օգտագործում է բաշ այլ ոչ թե Ասք։
    Ի՞նչ է անհրաժեշտ անել վերը նշվածը ուբունտուի վրա աշխատացնելու համար?

    Reply
    1. Անդրանիկ Վարդանեան Post author

      Ողջոյն Նարէկ ջան։
      Իրականում գոյութիւն չունի /dev/(tcp|udp), devfs-ում նման ֆայլեր չկան, այլ երբ յուզերը redirect է անում դէպի այդ ֆայլերից մէկը, ապա բաշը սոկետ է բացում։
      Ուբունտույում խնդիրը նրանում է, որ իրենք չեն օգտագործում մաքուր բաշ, այլ օգտագործում են դաշ (ասում են՝ https://wiki.ubuntu.com/DashAsBinSh )
      պէտք է նախ միացնել բաշը, գրելով bash տերմինալում, երեւի, ապա նոր փորձել։ ես ուբունտու չունեմ, կարո՞ղ ես դու փորձել ու նաեւ տեղեակ պահել 🙂 փորձեմ ես էլ գոնէ վիրտուալ համակարգով ուբունտու քշել ու փորձել։
      հա, Ասքը դա Հայերէն բառ է, բաշի հետ կապ չունի 😀 տես՝ ասք 🙂
      շնորհակալութիւն կարդալու համար!։)

      Reply
  3. Նարեկ

    Ասքի հայերեն բառ լինելը հասկացել էի, բայց ինձ թվաց դա ԱլՔուիսթ Սհելլի հայաֆիկացված տարբերակն է ։ՃՃ

    իմ դեպքում չստացվեց տտի տերմինալից անցնել բաշի(չնայած dash կամ sh հրամանները առանձին տերմինալ էին բացում այդ լեզուների համար, bash հրամանը ոչինչ չէր անում ու ինչպես հասկացա ուբունտուի համար հրամանը միշտ ֆայլ պարամետր է ակնկալում ու ընդունում)

    Համենայն դեպս, երբ վերը նշված տեղրն ավելացրի ֆայլի մեջ ու գործարկեցի
    bash [ֆայլի—անունը]
    ամեն ինչ աշխատեց ինչպես հոլովակում

    Շնորհակալ եմ

    Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *