Սա ինձ համար շատ կարեւոր թեմայ է։ չէ, խաբեցի։ սա կամայական համայնք սիրող մարդու համար կարեւոր թեմայ է, համայնք գնահատող, ու նաեւ համայնքի համար պայքարող մարդու համար կարեւոր թեմայ է։

նախ ուզում եմ պատմել պինգուինաշէն.էյէմի մասին։ մի քանի տարի առաջ, երբ ֆեյսբուքում ստեղծեցի մի խումբ, գնու/լինուքս օգտագործողների համար, ամէն ինչ թւում էր թէ ՕԿ էր։ դէ, ահագին օկ էր (։, բայց ես աւելին էի ուզում, ու ուզում էի որ շատ մարդիկ իմանան համայնքի մասին։

ու իհարկէ, նախ որոշեցի կայք վերցնել։ այդ ժամանակ չէի աշխատում, ու մի հատ դոմեյն վերցնելը ինձ համար մեծ բան էր։ նու, հիմա էլ ա մեծ բան ։պ

նորայրի ու իմանդէսի օգնութեամբ մենք ունեցանք պինգուինաշէն.ամ դոմեյնը։

վերջապէս, ահա, երեք տարի անց, մենք այդ դոմեյնը կը դնենք իր նպատակի համար. համայնքի միաւորման կայք 😉

այ հիմա ուզում ասել, որ, irc.pingvinashen.am հասցէում մենք դրել ենք IRC սերւեր։ կարող էք կպնել կլիենտով։

նախ ցոյց տամ վեբ կլիենտով միանալու մասին։

գնում էք irc.pingvinashen.am

2016-06-24_14:44:57

ապա որոշում էք ձեր համար նիկ, ու միացնում ենք SSL-ը։

2016-06-24_14:46:45

ու ստարտ-ւում ենք 🙂

2016-06-24_14:47:45

ահա մենք միացանք #community սենեակին, որտեղ գնում են բազմաթիւ քննարկումներ, օրինակ հիմա քննարկում են ինչպէս միանալ վայֆայի wpa_supplicant-ով ։Ճ

2016-06-24_14:49:01

բոլոր սենեակները տեսնելու համար գրում ենք /list հրամանը 🙂

2016-06-24_14:51:20

ահա եւ բոլոր սենեակների ցուցակը։

2016-06-24_14:52:29

ինչ-որ սենեակ մտնելու համար սեղմում ենք սենեակի անունի վրայ։

օրինակ մտնեմ #լինուքս սենեակը։

2016-06-24_14:54:04

իսկ նոր սենեակ ստեղծելու համար, ուղղակի միանում ենք նոր սենեակին գրելով /join #սենեակի_անուն

օրինակ`

2016-06-24_14:56:36

ահա՝

2016-06-24_14:57:10

ու նման բաներ (։

յոյս ունեմ սա ինչ որ մարդկանց պէտք կը գայ։ յոյս ունեմ նաեւ թէ բոլորին պէտք կը գայ, ու մի օր մարդիկ այստեղ քննարկելով միասին հասնեն լաւ լուծումների։

տեսէք, դէ, ես միշտ օնլայն եմ այստեղ, միացէք (։ ու նաեւ հրաւիրէք ձեր ընկերներին։

մինչ։

/quit