Երբ Netflixին պէտք էր տրամադրել 100 Գիգաբիտ վայրկեան արագութեան տրաֆֆիկ մի սերվերից, նա օգտագործեց FreeBSD։ Երբ WhatsAppին պէտք էր երկու միլիոն քոննեքշն տրամադրել մի սերվերից, նա օգտագործեց FreeBSD։ Երբ Էփլին պէտք էր ընտրել յուզերի-ցամաքի ծրագրերը, նա վերցրեց FreeBSDից։ Երբ Sony-ին պէտք էր ՕՀ իր PlayStationի համար, նա ընտրեց FreeBSD։

եւ ամբողջ աշխարհն է օգտագործում FreeBSD, որովհետեւ բոլոր root-serverներն էլ DNSի աշխատում են FreeBSD-ով։ .am-ի անխափան աշխատանքի համար AMNICը օգտագործում է FreeBSD.

FreeBSD-ն ինձ համար աւելին է քան ՕՀ, FreeBSDն համայնք է, մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են աշխարհը աւելի լաւը դարձնելու առանց ոչ մի շնորհակալութիւն սպասելու։

Այսօր, ահա, մի քանի անքուն գիշերներից յետոյ, կարող եմ յայտարարել Հայաստանում FreeBSDի հայելին՝ EVN BUG FreeBSD Mirror։

Հայելիում ապրում են եւ միշտ թարմացւում են FreeBSD օպերացիոն համակարգի կոդը, 3րդ կողմի ծրագրերի կոմպիլացման ֆայլերը, թողարկած տարբերակների ISO դիսկերը` բոլոր արխիտեխտուրաների համար, ակտիւ մշակում ունեցող տարբերակների շաբաթական թողարկումների արխիւները։ ինչպէս նաեւ SVN-ով այդ ամէնը քաշելու հնարաւորութիւնը։

Այսքանով չենք կանգնում, իհարկէ։ արդէն գոյութիւն ունի ԲՍԴ Օգտագործողների Խումբ՝ EVN BSD User Group։

ինչ վերաբերւում է հայելիներին, միայն FreeBSDով չենք սահմանափակւում, եթէ առաջարկներ կան, պատրաստ եմ ձեր համայնքների համար էլ հայելիներ դնել 🙂

Ցանկանում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել Ինովացիոն Lուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնին տրամադրելու սերվերները եւ տրաֆֆիկը։

FreeBSDի մասին աւելին իմանալու համար՝ FreeBSD.org եւ այս talkը՝