Ասք Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան հոսքի մասին

Posted on Aug 6, 2021

Այս մասին ուզում էի գրել օրեր առաջ, բայց նախ ուզում էի վստահ լինել, որ բան֊ման չի փչանալու փոխուելու, քանզի մէկ֊մէկ մարդիկ լաւ բաները սխալմամբ են անում։ Ուզում էի վստահ լինել, որ այս լաւ բանը սխալմամբ չէր։

Մի քանի օր առաջ ընկերներիցս մէկը սոց֊ցանցերից մէկում գրել էր, որ gov.am֊ում վերջապէս աշխատում է RSS հոսքը։ Ինձ համար սա շատ կարեւոր էր, քանզի ազատ համացանց ունենալու առաջին կարեւոր կէտերից մէկն է ունենալ ազատ հաղորդակարգեր։ Հայաստանի կառավարութիւնը արդէն երկար ժամանակ է ունի Telegram ալիք (channel, այսպէս ասած), իսկ RSS հոսքը երկար ժամանակ է չէր աշխատում։

Սակայն մենք դեռ լաւ վիճակում չենք։ Տելեգրամ ալիքում այսօր 5 հատ գրառում են արել, իսկ RSS֊ո՞ւմ՝ վերջին անգամ գրառել են 3 օր առաջ։

Համեմատելու համար, ահա նկարներ։

Սա ահագին վախեցնող ա։ Ենթադրենք՝ երկրում վատ վիճակ ա, ասենք կառավարութիւնը ուզում ա բան֊ման ասի մեզ, նամակ հասցնի, ի՞նչ է անելու։ Ամէնայն հաւանականութեամբ գրելու են Տելեգրամ ալիքով։ Ամէնային հաւանակնութեամբ՝ չէ, այլ՝ հենց տենց էլ լինելու ա։ Մենք տեսել ենք, թէ ոնց են աշխատել պատերազմի ժամանակ։ Իսկ եթէ վիճակը վատ ա, ապա միշտ վախ կայ, որ upstream֊ները անջատելու են մեր կապը։ ու ահա, չկայ տելեգրամ, չկայ տեղեկատւութիւն։ ահա թէ ինչ ա լինում։

Իսկ Կառավարութեան սերւէրները, իհարկէ, Հայաստանում են։ (Վստահ եմ ինչ֊որ մէկը հեսա գալու ա ու ասի՝ բա ինչի՞ Amazon֊ի AWS֊ում չեն ու ինչի՞ kubernetes֊ով չի աշխատում, բայց դէ that’s a story for another day)։ Եթէ կապը գնայ, ապա ես մէկ ա կարող եմ իմ RSS ընթերցիչով տեսնել, թէ ինչ են գրում մարդիկ։

Եթէ նայենք Կառավարութեան RSS հոսքը, ապա կը տեսնենք որ XML֊ի մէջ գրած է <generator>Helix RSS Feed Generator</generator>։ Պարզ է, որ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան կայքը սարքել է Helix ընկերութիւնը ու օգտագործել են իրենց սեփական CMS֊ը։ Սա իրականում շատ լաւ է այն առումով, որ իրենք նաեւ սարքել են կառավարութեան այլ մարմինների կայքերը։ Սա նշանակում է, որ բոլորը կարող են ունենալ RSS հոսք։

#ԻմԵրազածՀայաստանում բոլոր կայքերը ունեն RSS հոսք ու բոլորն են նորմալ թարմանում։ Ոչ թէ ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերութեան Նախարարութեան նման, որտեղ RSS հոսքը ուղղակի սպիտակ էջ է վերադարձնում։

Ասանկ բաներ…