Մտքեր №21301

հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2021, 06:28 PM

Երեկ ահաւոր էր։ երբ գրառում էի տրանսպորտում բլոգելու մասին, քաղաքի ձայնը ազդում էր։ Բոլորն իրար սիգնալ են անում, էնտեղ փոշի ա, միւս մասն էլ վերանորոգում են, վարորդը շատ վատ, դէ շատ վատ չէ, բայց ոչ֊լաւ երաժշտութիւն է միացրել։

Իհարկէ, վթարի ընթացքում կորցրած ականջակալներս յայտնուեցին ու ես միացրեցի դրանք։

Բնականաբար որոշեցի դնել դասական երաժշտութիւն (իբր զարգացած մարդ եմ) գրելու համար։ Բայց ցանցը լաւ չէր, բնաւ, չէի կարողանում ոչ մի բան հասկանալ լսածիցս։ Ամէն րոպէն մէկ կախում էր ու բուֆերինգ էր անում։

Յիշեցի որ Deezer֊ի ծրագրում ունեմ ներբեռնած երաժշտութիւն։ Լաւաբախտաբար Մոբի֊ի վերջին գործերը քաշել էի։

Սեղմեցի «փլեյ» կոճակի վրայ, բայց արի ու տես որ կախեց։ Սպասեցի մի տաս վայրկեան, յետոյ միացաւ։ Լսեցի մի րոպէ, յետոյ կրկին կախեց։

Չեմ հասկանում իհարկէ ինչ է լինում։

Չնայած նրան, որ ամիսներ առաջ գրառել էի երգերը ունենալու մասին, բայց հիմա զգում եմ թէ ինչքան դա ինձ պէտք։

Ոչ թէ միայն քաղաքական պատճառներով, այլ նաեւ տեխնիկական։

Ու երեւի մի ամբողջ շաբաթ անցկացնեմ իմ երգերը քաշելու վրայ, առանց Deezer֊ների ու DRM֊ների։ Մաքուր Ֆլակներ կամ ogg/mp3֊ներ։

Յաջորդ անգամ գրառելուց կը կարողանամ հանգիստ գործ անել… տաքսիների մէջ։

Ասանկ բաներ…