Tag Archives: ազատութիւն

Անդրանիկ Վարդանեան

04/05/2015

մի ամբողջ օր չարչարուելուց յետոյ կարողացայ Alpine-ով նամակ ուղարկել որը ստորագրուած է եւ/կամ կոդաւորուած GPG/PGP-ով, օգտագործելով pinegpg ծրագիրը։ բայց դեռ շատ բան պարզ չէ, հմմ։ պէտք է մի քանի հոգով նստել, հաւաքուել, եւ փորձել, ու հասկանալ, ու վերջում էլ գրել/նշել մի տեղ դրա մասին։

Հրանտը ասում էր, որ եթէ ուզում ենք բոլոր մարդիկ օգտագործեն PGP, կամ առհասարակ կրիպտոգրաֆիկ բաներ առօրեայում, ապա պէտք է հիմիկուանից բացատրենք թէ ինչ է ապահովութիւնը, կրիպտոգրաֆիան եւ PGP-ն, որ մի 100 տարուց բոլորը օգտագործեն։

ու հա, ճիշտ է ասում, ինչքան էլ ցաւալի լինի։

տենց։

Those who would give up essential Liberty, to purchase a little temporary Safety, deserve neither Liberty nor Safety.

– Benjamin Franklin

Ասք կարգիչների խնդիրները դիւրակիր սարքերին տանելու մասին

Յիշո՞ւմ էք, երբ Նորայրը Բուն TV-ում պատմում էր նրա մասին, որ մարդիկ միասին չաթուելու համար բացում էին մի հատ ICQ, MSN, Yahoo Messenger, Paltalk, Skype, Gtalk, AOL եւ այլն (սա կարող է անվերջ գնալ)։ Իհարկէ ես էլ եմ ապրել այդ ժամանակներին, նոյն յուզերնեյմով ունէի հաշիւներ այդ բոլորի մօտ, քանի որ չէի կարող մէկից միւսը նամակ գրել (չնայած վերջում MSN-ից Yahoo բացեցին պորտը)։ այդ խնդիրը մի գուցէ չկայ էլ գրասեղանային կարգիչների մօտ. մարդիկ անցել են Վեբի, ասենք բոլորը միասին բացում են Ֆեյսբուքի չաթ, կամ Գուգլի ֆանատները միասին անցնում են Ջ+ հանգաութս, իսկ եթէ ցանկանում ես բոլորի հետ շփուել, ապա մէկ զննիչով բացում ես մի քանի ներդիր (Tab), ասենք facebook.com, plus.google.com, vk.com, ok.ru, եւ շարունակելի է։

Այս խնդիրը ոչ թէ միայն չլուծուեց, այսինքն՝ չստացուեց մարդկանց բացատրել, որ կարելի է մէկ տեղ լինելով բոլորի հետ շփուել, այլ եւ խնդիրը շարունակուեց դիւրակիր սարքերի, խելախօսների, թաբլեթների, շուտով՝ խելաժամացոյցների եւ այլնի մօտ։

Այսօր ընկերս էր եկել, գնալու էր Ուզբեկստան, խնդրեց մի հատ մեյլս գրեմ, որ հետս կապուի։ վերցրեցի հեռախօսը, որ մտնեմ contacts ծրագիրը, ի դէպ հեռախօսը լաւ հզօր բան մըն է, Սամսունգ ընկերութեան կողմից եւ Անդրոիդով աշխատող։ ահա, դեռ սպասում եմ contacts ծրագիրը բացի 🙂 բա ուրի՞շ, ո՞նց էք, հեսա կը բացի (։

Վերջապէ՜ս, բացեց, ահա գրեցի մեյլս, ու հիմայ սպասենք, սեյվ է անում։ ահա, բայց ինչո՞ւ այսքան դանդաղ, իմ 600Mhz-նոց Ն900-ը շա՜տ աւելի արագ է, հմմ։ իրենը երեւի մի երկմիջուկանի 1.5Ghz կը լինի մի ԳԲ ՌԱՄ-ով։

Ցանկանո՞ւմ ես բոլորի հետ շփուել, դէ օգտագործիր. Whatsapp, Viber, Skype (արա էլի՞ դու ։Ճ), Telegram, QQ, Snapchat, Tango, ու սա անվերջ կը գնայ, 2 անգամ աւելի անվերջ քան գրասեղանային կարգիչների անվերջը ։Ճ

Բնական է, որ այդքան ծրագիր բաց թողնելուց յետոյ հեռախօսը սկսում է դանդաղել (։

իսկ գիտէի՞ք, որ համարեայ բոլորն էլ աշխատում են XMPP-ով (։ բայց այնպէ՜ս են ներկայացնում, ասես նոր գիտութիւն լինի։

Իսկ ես ունեմ մէկ ծրագիր, կամ Pidgin-ն է միացրած, կամ էլ հենց maemo ՕՀ-ի ներքին ծրագիրը, եւ ահա, ես կպած եմ Ջաբերին, եւ խօսում եմ բոլորի հետ։ Մենք (ջաբեր օգտագործողներս) նաեւ ունենք ընտրութիւն, օրինակ՝ ինձ դուր չի՞ գալիս Pidgin-ը, խնդիր չկայ, կ’օգտագործեմ Psi, դա էլ է՞ էշութիւն, ոչինչ, կայ Profanity, եւ այլն։

իսկ դո՞ւք, ամէն տարի նոր, աւելի արագ հեռախօ՞ս էք առնում (։ թէ՞ հանգիստ չէք շփւում։

տենց։

Ասք Բլեքբերիների մասին

Մօտ 2-3 ամիս առաջ, ինձ զանգ եկաւ, որ շտապ պէտք է գնամ հիւսիս, Բուրխում անունով մի քաղաք, մի թեթեւ գործ կար, ասեցին՝ մի քանի օրով, մի քանի հանգոյց կայ պատրաստելու։ Ես էլ հեռախօսս ու կարգիչս թողած գնացի, ասեցի՝ հա լաւ դէ մի քանի օրուայ համար էդքան բեռ պէտք չէ։ հասայ, պարզուեց, որ մի քանի օրը լինելու է մի քանի ամիս ։Ճ առաջին բանը որ մտքումս էր՝ կարգիչ է պէտք։ Խնդիր չկայ, ծանօթներիցս մէկը զարմանալով ինձ տուեց մի հատ հին Petnium 4֊նոց կարգիչ, որը ըստ իրեն անիմաստ է, ասում է՝ հա լաւ ո՞նց ես աշխատեցնելու դա, 300 քանի ՄԲ ՌԱՄ յիշողութիւն ունի, նոյնիսկ նորմալ Google Chrome չի բացում (։ վերցրեցի ու վրեն քշեցի Ֆեդորա LXDE֊ով, որը օգտուում էր ընդամէնը 100 ՄԲ ՌԱՄից, ի դէպ՝ դա շատ է ։Ճ թողնում էի մենակ Openbox֊ը եւ ազատում էի մօտ 30֊40 ՄԲ էլ ։Ճ 60 ՄԲ֊ով աշխատեցնում էի, մտնում էի նորմալ ցանց, չաթւում էի, եւ այլն ։Ճ

Բայց մի բան պակաս էր․ ինձ պէտք էր աւելի մոբայլ սարք, իսկ այդ կարգիչը մօտ 3 ԿԳ էր ։Ճ ընկերներիցս մէկն ասեց, որ ինձ կը տայ իր ԲլեքԲերին։ Ինձ համար մե ուրախութիւն էր, որ ես ԲլեքԲերի եմ օգտագործելու, իմ ընկերները էնքա՜ն էին գովում բլեքբերիները, եւ Սիրիայում, եւ Հայաստանում։ Ինձ պէտք է մոբայլ սարք 3 բանի համար՝ Իմեյլ, Չաթ (Jabber/XMPP) եւ Հայատառ գրել։ Ինչեւէ, ստացայ սարքը՝ BlackBerry Bold 9780։

Լաւ, սկսենք մեյլից, որը իմ շփման ամենակարեւոր ձեւն է. Եթէ ուզում ես Բլեքբերիով մեյլ օգտագործել, ապա պէտք է քո մեյլի տուեալները յանձնես RIM֊ին (ԲլեքԲերի սարքող ընկերութեանը), ու իրենք քո տեղն են որոշում քո կարգաւորումները, իրենք են որոշում ինչքան մեյլ պէտք է կարդաս, եւ այլ կարգաւորումներ։ մի քիչ վախեցայ, բայց համացանցում կարդալուց յետոյ պարզուեց որ այդքան էլ վտանգաւոր չեն, Ամերիկեան չէն ։Ճ Կանադական են։ ինչեւէ՝ դրեցի երկրորդ մեյլս, հիմնականը վախեցայ դնեմ։

Մի քանի օր անցաւ, պէտք էր SIM քարդս փոխէի, ես առհասարակ ինձ հետաքրքիր չի համարը, մենակ համացանց է պէտք ։Ճ պարզւում է, որ BlackBerry Internet Service անունով բան կայ, որը ոմն ընկերութիւններում վճարովի է, ասենք Հայաստանում դա ապահովում է մենակ ՎիվաՍելլ֊ՄՏՍ֊ը՝ ամսեկան ընդամէնը 9900 դրամ, Նիդերլանդներում T-Mobile֊ի մօտ անվճար է, իսկ միւս Օպերատորից որը օգտուում էի՝ Hi էր անունը, վճարովի է։

Հիմայ էլ չէի ստանում ոչ մի նամակ, փաստօրէն՝ մեյլերս կարդալու համար պէտք է մուծեմ, որ աշխատի BIS-ը, անգամ չէի կարող ծրագիր քաշել իրենց մարքեթից, անգամ Թվիթեր մտնելիս ասում էր (Change your internet plan)։

Ահաւոր էր։

Չաթ էր պէտք, ես ընտանիքիս եւ ընկերուհուս հետ խօսում/գրւում եմ Ջաբերով, XMPP կլիենտ էր պէտք։ Միակ նորմալ ծրագիրը IM+֊ն էր իմ չսիրած, քանի որ իրենք էլ՝ վերցնում են քո տուեալները ու իրենց հանգոյցով են քեզ միացնում քո սիրած XMPP սերվեր, քանի որ իրենք քո համար ապահովում են PUSH-ը ։Ճ ու անգամ եթէ անջատես Push֊ը, մէկ է, իրենց հանգոյցով է միանալու։ Վատ էր։

Հայատառ գրելու համար էլ հարցրել էի Սփիւռքում, ու ինչպէս ասեցին՝ փորձեմ custom ստեղնաշար սարքել ։Ճ էն էլ պարզւում է տենց բան չկայ ՍեւԲերրիներում ։Ճ

Մէկ էլ աւելացնեմ՝ ամէն տեսակի ֆորմատ չի կարդում, օրինակ ես երգերը լսում եմ .ogg, իսկ բլեքբերին մենակ MP3 է կարդում, այնպէս որ ստիպուած եղայ մօտ 10 ԳԲ երգ convert անեմ .mp3։

Մի խօսքով, ահաւոր է, մարդիկ ինչն են սիրում էս սարքերի, նոյնիսկ ՕՀ֊ն չեմ կարող փոխել ==> ինքը այդքան էլ խելախօս չի ։Ճ

Սպասեմ մի քանի օր, գնամ հետ ստանամ Nokia N900֊ս (USB պորտն էր փչացել, տուել եմ սարքեն), ու նորմալ օգտուեմ ամէն ինչից, Հայատառ էլ գրեմ, մեյլվեմ, չաթուեմ, եւ այլն ։Ճ

յ.գ. եւ իհարկէ, ինչ որ գրուած էր իրենց ծրագրերի աշխարհում (Free Application), այդքան էլ Free չէր։

ասանկ բաներ։

Անդրանիկ Վարդանեան

27/11/2014

#փաստօրէն այսքան ժամանակ անց դեռ Ջուջուլը չի փակել իմ Ջմեյլի կապը արտաքին XMPP հանգոյցների հետ։ #ահա։ ես կարողացայ աւելացնել իմ Սփիւռքի XMPP-ի հաշիւը իմ Ջմեյլին, եւ կարողացայ ինքս ինձ հետ չաթուել ( #foreveralone լօլ)

Հիմայ մնում է հասկանանք, ո՞նց անենք, որ միւս օգտատէրերն էլ կարողանան կապուել իմ (մեր) Սփիւռքի չաթին, թէ՞ հանգաութ անցնելուց յետոյ էլ ձեւ չկայ։

#Google #XMPP #չաթ #Ջաբեր #Սփիւռք #ապուշների_մէկը #ազատութիւն ##