Tag Archives: անդրոիդ

Անդրանիկ Վարդանեան

11/07/2015

Բարի կէսօր,

Այսօր ահագին շուտ եմ արթնացել, բայց հաւէս չկար առաւօտ շուտ կարգիչի դէմ նստել, այո այո, ես մէկ մէկ նաեւ հեռու եմ լինում տեխնիկայից, համացանցից։ Շատերը գիտեն թէ ես կեանք չունեմ, չնայած լաւ, ինչ սխալ կարծիք իմ մասի ասես կայ (։

երեկ գնացել էի կողքի քաղաք, որ ընկերներիցս մէկին տեսնեմ, այն էլ մեր հանդիպումը ասես գործնական լինէր աւելի շատ քան անձնական. ամբողջ ընթացքում փորձում էի իր ԱյՖոնը սարքել։

Այո այո, ես տենց սխալ բաներ էլ եմ անում, չէք հաւատայ, բայց շատերի համար Վինդոզ էլ եմ տեղադրել, ուղղակի բարդ է ասել բարեկամներին, թէ ես սկզբունք ունեմ օգնել միայն ու միշտ ԱզատԾԱ-ի համար։ ինչեւէ։

իր խնդիրը ինձ համար ահագին ծիծաղելու էր ։ՃՃ բա «Անդ ջան չեմ կարողանում ծրագիր քաշել», օքեյ, մտածեցի թէ ինչից կարող է լինել։ գիտէք, չէ՞, բոլորդ էլ հաստատ գիտէք, որ Խնձորի ԱպպԽանոութից բան-ման քաշելու համար պէտք է գրանցուել, հիմայ ընկերս էլ մոռացել է իր գաղտնաբառը։ դէ լաւ, ինչքա՞ն բարդ կարող է լինել, ուղղակի պէտք է reset անել, ու պէտք եղած յղումը կը գնայ որ մեյլին։

իր մեյլի՞ն, չէ հա, իր բարեկամի մեյլին, ու սենց երկար բարակ պատմութիւն, էլ կապուի, խնդրի, ասա որ մտնի փոխի, յետոյ մենք մտնենք փոխենք, վայ, աւելի հեշտ է LAMP հանգոյց տեղադրել քան թէ դա անել։

յիշեցի մի դէպք, երբ փոքր քոյրս իր Գուգլ հաշիւով մտել եւ խաղ էր քաշել մեր բարեկամների մէկի հեռախօսով, ու պրծ, ֆիքսուել էր քրոջս հաշիւը այդ հեռախօսի վրայ։

հիմայ այդ բարեկամի բոլոր նկարները Սինք էր անում քրոջս հեռախօս, իսկ քուրիկիս նկարած նկարները գնում էր այդ բարեկամի հեռախօս։

նոյնն էլ ընկերոջս Արմէնի հետ էր եղել, երբ իր Ջմեյլով մտել էր հազար ու մի հոգու Անդրոիդ հեռախօս էր կարգաւորել։

ահագին ծիծաղելու է ։Ճ դա նման է որ անես apt-get install firefox ու մէկ էլ քեզանից մուտքանուն ու գաղտնաբառ ուզի ։Ճ

տարիներ առաջ, երբ ծիծաղում ու ասում էինք որ Վինդոզում չկայ շտեմարաններ, բայց ահա, հիմայ կայ Windows Store, Վինդոզ 8ից կայ (։ բայց աւաղ, կրկին անգամ գրանցումներ է պէտք։

դրա համար էլ, մինչեւ այսօր օգտագործում եմ ն900, քանի որ պէտք չունեմ գրանցուելու, էլ երկար բարակ բաներ ներկայացնելու։ լաւ, ինչեւէ։

ուղղեցինք հարցը, եւ եկայ տուն։

ահագին ման էի եկել, մտել էի տեխնիկայի խանութ, կարգիչներ էի ման գալիս, մէկ էլ ի՞նչ տեսնեմ՝ Ռասփբերի Փայ ^_^ թանկ էլ չէր՝ 40 եւրո, եթէ մէկը ցանկանում է, ասէք՝ հետս կը բերեմ, Մոդել Բ-ն էր։ ինչեւէ

նաեւ լիքը ուլտրաբուքեր… չկային :-/ իսկ ինձ նոր կարգիչ է պէտք։ ընկերներիցս մէկը #funtoo սենեակում մի լաւ բան ասեց՝ Մակբուք սիրո՞ւմ ես, ասեցի՝ այո, սակայն հարդը, բայց ոչ սոֆտը։ ու ես զզւում եմ այո ՕՍ Տասից, մի տեսակ իմը չի։

տղան լաւ միտք տուեց, ասեց Macbook Pro գնիր, եւ վրան տեղադրիր ԳՆՈւ/Լինուքս, իհարկէ Ֆանթուու, սա իհարկէ մտքովս անցել էր ահագինգ առաջ, բայց հիմայ մի ուրիշ բանի էլ ուշադրութիւն դարձրեցի՝ գները։

Եթէ նոյն հզօրութեամբ այլ արտադրողից առնեմ, ասենք Դելլ, ապա նոյն գինն է լինելու, իսկ այս պահին շուկայում չեմ տեսնում իմ ուզած կարգիչը 🙁

այնպէս որ մնաց Մաքբուք Փրո առնել, ու վրան ազատԾԱ ՕՀ քշել։ հա մէկ էլ նշեմ, որ հաստատ ռեթինայ չեմ վերցնի, ախր դրա իմաստը ո՞րն է, իրականում աւելի է աչքին վնասակար քան օգուտ, լուրջ եմ ասում։

տենց։ բա ո՞նց էք (։

Անդրանիկ Վարդանեան

10/07/2015

Եկայ, սուրճը ոչ միայն պատրաստ է, այլ նաեւ մէկ բաժակ արդէն ճանապարհին խմեցի։ չէ չէ, միջանցքը այդքան երկար չէ, պարզապէս մտածելով կու գայի կոր։

երկու օր առաջ Վահէն նոր հեռախօս գնեց՝ Նոքիա Ն900, այո այո, իմ ազդեցութիւնն է, բայց եւ ոչ, աւելի շատ իր գիտակցութիւնն է։

իրականում էս հեռախօսների թեման նենց չեմ սիրում, մանաւանդ որ ինձ գալիս հարցնում են «սա լա՞ւ հեռախօս է, արժի՞ գնել», ու միշտ պատասխանում եմ «անկե՞ղծ՝ all are shit these days», դէ ի՞նչ արած, ես վատատես մարդ եմ։

լաւ, շեղուեցի, հետ անցնեմ Վահէին Ն900ին, թէ ինչու Վահէն գնեց Ն900։

իրականում Վահէն այնքան հեռախօսներ է ունեցել, որ ձեռքերիս ու ոտքերիս մատները հերիք չեն հաշուելու համար, բայց եւ ահա, անցնում է շատ հին, մոդայից ընկած հեռախօսի։

ամիսներ առաջ, զարմանում էր իմ վրայ, քանի որ ինքը օգտագործում էր Անդրոիդ, իսկ հիմայ, երբ անցաւ meegoի, ու այժմ մաեմոյի, ինքն իր վրայ է զարմանում, թէ ինչպէս էր կարողանում օգտագործել Անդրոիդ ։ՃՃ

լաւ, ինքը կը պատմի իր փորձերի մասին իր բլոգում, սպասենք ։Ճ

Ասք անդրոիդում անցանց բառարանների մասին

Ամիսներ առաջ Նորայրը հաք էր արել armdicto բառարանը, եւ այն սարքել էր StarDict բառարանային ֆոմատով, այդպէս կարող ենք օգտագործել բառարանը անցանց (առանց ինտերնետի) ցանկացած պլատֆորմի վրայ (Windows, GNU/Linux, iOS, Android, maemo, SailfishOS եւ այլն) եթէ ունենք ծրագիր որը կարդում է StarDict բառարանային ֆայլի ֆորմատը։

Ինչեւէ, հիմայ ես այն ցոյց կը տամ Android-ի վրայ օգտագործելով ColorDict ծրագիրը։

Տրամաբանութիւնից ելնելով քաշում ենք ColorDict ծրագիրը, կամ Google Play-ից՝ այստեղից, կամ էլ 1Mobile Market-ից՝ այստեղից։

Ես չունեմ Gmail, այդ պատճառով էլ քաշեցի 1Mobile Market-ից։

Screenshot_2015-01-29-12-56-12

տեղադրում ենք ծրագիրը. եթէ Googla Play-ից էք քաշում, ամենայն հաւանականութեամբ ինքն իրեն կը տեղադրուի։

Screenshot_2015-01-29-12-56-35

Ապա բացում ենք ծրագիրը։ Այ էն վերեւի թղթապանակն ենք մտնում, ու տեսնում ենք որ

Screenshot_2015-01-29-12-57-27e

Մենակ Վիկիպեդիայից է կարդում, այսինքն այլ բառարան չկայ։

Screenshot_2015-01-29-12-57-33

սա նման է Music Player-ի, սա ուղղակի աշխատեցնում է, բայց մենք պէտք է աւելացնենք բառարաններ։

Հիմայ քաշում ենք այս ֆայլը՝ http://norayr.arnet.am/armdicto/armdicto.zip ։

ամենայն հաւանականութեամբ սա կը գնայ Ձեր Անդրոիդ հեռախօսի Downloads թղթապանակի մէջ 🙂

հիմայ այդ ֆայլը տեղափոխում ենք հեռախօսի յիշողութեան մէջ, dictdata անունով ինքն իրեն ստեղծուած մի թղթապանակի մէջ, ինչպէս որ տեսնում էք նկարում։ ի դէպ՝ հեռախօսից հեռախօս տարբերւում է, մի գուցէ այդ dictdata թղթապանակը լինի SD քարդի յիշողութեան մէջ (։ զգո՛ն եղէք։

Screenshot_2015-01-29-13-08-46e

հիմայ ետ ենք գնում մեր ծրագրի մէջ, եւ տեսնում ենք թէ armdicto-ն աւելացաւ։ չաւելանալու դէպքում պարզապէս անջատում ու ետ ենք միացնում ծրագիրը։

Screenshot_2015-01-29-13-09-06e

Սեղմելով վերեւ նշած սլաքը, Armdicto բառարանը հանում ենք վերեւ, այ սենց՝

Screenshot_2015-01-29-13-09-13

հիմայ կարող ենք հանգիստ, ԱՆՑԱՆՑ բառեր թարգմանել։

օրինակներ։

Screenshot_2015-01-29-13-09-26

Screenshot_2015-01-29-13-09-30

Screenshot_2015-01-29-13-10-07

Screenshot_2015-01-29-13-10-37

աւելացնեմ, կարող էք այլ բառարաններ էլ աւելացնել, նոյն ձեւով, ասենք այստեղից՝ http://dictionaries.arnet.am/

Իհարկէ, շատերը կ’ասեն՝ «է հա բայց ո՞ւմ է պէտք, ցանցով թէ անցանց, հեն ա կայ էլի Ջուջուլ թրանսլեյթ»։ չգիտեմ, իրենք՝ ոնց, բայց ինձ պէտք է անցանց, մի դէպք պատմեմ.

մօտ երկու տարի առաջ ընկերներով բարձրանում էինք լեռ, գնում էինք Հավուց Թառի վանք, վանքի մօտ մի Կանադացի կար, ես ու ինքը միասին խօսում էինք անգլերէն, մէկ էլ, չեմ յիշում, բայց ինչ-որ բառ էր պէտք թարգմանել, տղան ինձ բան էր բացատրում, բառը չէի հասկանում, իսկ ես այն ժամանակ ունէի Անդրոիդով հեռախօս՝ HTC Sensation XL։ բացեցի հեռախօսը, որ մտնեմ Ջուջլ ու թարգմանեմ, բայց անիմաստ էր, ռադիօ ծածկոյթ չկար, իհարկէ, վանքում էլ WiFi չկար։ իսկ եթէ մենք ունենայինք անցանց բառարաններ, շատ հեշտօրէն կարող էի թարգմանել, եւ իրար կը հասկանայինք։ ինչեւէ։

Շնորհակալութիւն եմ յայտնում Նորայրին՝ հաք անելու համար։ Ընկերոջս, Նարէկին՝ հեռախօսը տրամադրելու համար, եւ բոլոր բոլորին ովքեր օգնեցին այս գրառումը հասանելի անել հանրութեանը։

հարցերի դէպքում, մի՛ ամաչէք, եւ գրէք մեկնաբանութիւններում (։

ԽՆԴՐԱՆՔ.

եթէ ունէք այլ պլատֆորմով հեռախօսներ՝ iOS, WindowsPhone, WindowsMobile, կամ անգամ Window համակարգչի համար, ինձ տեղեակ պահէք, ցանկանում եմ նաեւ գրառել այլ պլատֆորմների համար։

ՕԳՆՈՒԹԻՒՆ.

թուայնացնում եմ Հրաչեայ Աճառեանի Հայերէն Արմատական Բառարան, ցանկացողները կարող են միանալ՝ https://github.com/Antranigv/acharian/