Tag Archives: անկապ

Անդրանիկ Վարդանեան

16/12/2015

Ինձ միշտ թւում էր թէ պէտք է չորս կողմս անձայն լինի որ ես կարողանամ մտքերս հաւաքել եւ բլօգում գրելու, բայց երեւի ինքս ինձ այդքան էլ լաւ չեմ հասկանում։

ահա նստել եմ Մետրոնոմում, որտեղ մէկը դաշնամուր է նուագում, միւս կողմից կինոյի ձայն է, միւս կողմից էլ շալլալաթների* ձայնը, բայց ես աւելի լաւ եմ կարողանում մտածել քան ասենք տանը, անձայն, տաքուկ թեյով կամ ծանր նեսքաֆէով։ ինչեւէ, անցնեմ առաջ։

ինչ էի ուզում ասել, հա, արդէն երկու ամիս (եւ մէկ օր) է ինչ Հայաստանում եմ, մի տեսակ դեռ հաւատս չի գալիս։ օրինակ եթէ շատերի համար երազանքների քաղաքը Լոնդոնն է, Պաղին է, Վենետիկն է, ապա ինձ համար դա Երեւանն է, ու ամբողջ աշխարհը մէկ տեղ, սակայն Հայաստանը մէկ այլ աշխարհ է։ չնայած որ շատ եմ Սիրիան կարօտում, եւրոպական երկրների շատ օրէնքներին նախանձում, բայց հասկանում եմ, որ իրական երազանքները իդէալական չեն լինում, եւ պէտք է աշխատել երազանքների վրայ։

Հայաստանում առաջին խնդիրը որ ունենք (չնայած այդ խնդիրը ամբողջ աշխարհում կայ, տարբեր ձեւերով), դա կրթական համակարգում է, տուեալ դէպքում ինձ հետաքրքրում է երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում։

մենք ահագին աղքատիկ երկրում ենք ապրում, որը գնալով դրսի ճնշումների տակ է ընկնում, ու եթէ մինչ օրս ոչ մէկին չեն «պատժում» որ նա քրաք արած վինդոզ էր քաշել, օֆիս, ապա դա գնալով արդիական թեմայ է լինելու, չնայած որ վինդոզը արդէն անվճար տալիս են, սակայն իր ծրագրերը դեռ ոչ անվճար են եւ ոչ էլ ազատ։

ուրեմն, երեխան դպրոցում սովորում է օգտագործել Վինդոզ ՕՀ, օգտուել Մայքրոսոֆթ Օֆիսից, ապա գնում է եւ համալսարանում սովորում է Մայքրոսոֆթ Վիզուալ Սթուդիո, իսկ յետոյ երբ նա «դուրս է գալիս աշխարհի դէմ», ինքը արդէն չգիտի «իր գրպանը մենեջ» անել, քանի որ մարդը չգիտի որ կայ ազատ ՕՀ-ներ, ազատ ԾԱ-ներ, եւ ազատ կոմպիլյատորներ։

ու եթէ գումարը այս, հենց այս պահին խնդիր չի (դէ ՕՀ-ն ու Վիզուալ Սթուդիոն անվճար տալիս են) ապա ազատութիւնը կրթական համակարգում խնդիր է։

դպրոցում նա պէտք է սովորի, ու եթէ այս պահի օրինակը վերցնենք, երեխաները սովորում են գրել Թուրբո Պասկալով, որը սեփականատիրական կոմպիլյատոր է։

աշակերտը, ենթադրենք գրում է

WriteLn("Բարեւ, Ազատութեան հրապարակ");

բայց նա չի կարող իմանալ, թէ ինչ է կատարւում, նա չի տեսնում իր կոմպիլյատորի կոդը, նա առհասարակ եթէ բան սովորում է, ապա առանց հասկանալու է սովորում։

իսկ ասենք եթէ նա օգտագործեր ազատ կոմպիլյատոր, ասենք Ազատ Պասկալ, ապա կարող է նա կարդալ, ու շատ աւելի բան սովորել։ չէ՞ որ դպրոցի իմաստը դա միասին գիտելիքը կիսուելն է, գիտութիւնը կիսուելն է։

առաջին ափսոս մասը այն է որ դասախօսները շատ առաջ «չեն բռթում» ազատ ծա-ի գաղափարը, իսկ դպրոցի դէպքում էլ մարդիկ ովքեր գրում են գրքերը իրականում նիւթից ահագին հեռու են։

երեւի պէտք է սկսել ազատ գիրք մը գրելով, ասենք վերցնել 7րդ դասարանի գիրքը, ի՞նչ են անցնում, ՄՍ վո՞րդ, ապա լրիւ «թարգմանել» այն ԼիբրէՕֆիս Ռայթերի համար, ու դա անվճար դնել համացանցում, որ բոլորը կարդան ու առաջ գնան։

ու տենց

  • շալալաթ : արաբերէն ջրվէժ = այստեղ շատրուան իմաստով

Անդրանիկ Վարդանեան

12/07/2015

Բարի լոյս, այո, այսօր շատ շուտ եմ արթնացել, բայց նոր եմ կարգիչի դէմ նստում։

բայց այսօր չեմ ասի «ձեր մնացած կիրակի օրերից չտարբերուող կիրակի օրը բարի լինի», քանի որ այսօր բոլորիս համար էլ տարբերուող օր է, այսօր վարդավառ է 😉

եթէ հայաստանում լինէի, ապա շատ հաւանական է որ հիմայ ընկերներով Գառնի տաճարի ճանապարհին լինէինք, ինչպէս ամէն տարի։ բայց ես այսօր Հայաստանում նշման մասին չեմ պատմի, մէկ է բոլորս գիտենք այն։ Ճիշտն ասած՝ չէ, ես չգիտեմ թէ Երեւանում ինչպէս են տօնում, միշտ Գառնիում եմ եղել այդ օրերին, այնպէս որ դուք պէտք է ինձ պատմէք դրա մասին 😉

լաւ, ես այսօր պատմելու եմ Սիրիայում, աւելի ճիշտ՝ Հալէպում վարդավառի մասին (։

Նախ ասեմ, որ Հալէպում հայկական համայնքը այնքան հզօր էր, որ այսպիսի տօները մեր կեանքից մի մասն էին կազմում, ի տարբերութիւն ոչ-արաբական-աշխարհում հայկական համայնքների մասին, որտեղ նման տօները, լինի դա կրօնական, ազգային, թէ նախաքրիստոնէական, կարճ ասած՝ մեռնում են ու մոռացւում, շատ մարդիկ նոյնիսկ չգիտեն թէ տօնը ինչի մասին է։ լաւ, դա մի այլ օր կը քննարկենք միասին։

Եթէ Հայաստանում տեսնում ենք թէ բոլոր հայերը միասին վարդավառն են տօնում, իհարկէ մեզ նորմալ է թւում, բայց երբ գնում ես Հալէպ, մանաւանդ նոր գիւղ թաղամասը, կը նկատես որ նոյնիսկ արաբ երեխաներն են հայերի հետ արդէն խաղում, ասես իրենց տօնը լինի, ու մենք բոլորս բալքոնների մէջ աւազան էինք դնում, զինուած սպասում էինք անցորդների, որ ջրենք բոլորին, ու բոլորս էլ ջրում էինք եւ ջրւում։ օտար երկրում, օտար ազգի հետ, օտար պետական կրօն ունեցող ժողովրդի հետ զգալ քեզ այնպէս, ինչպէս քո եղբայրներն են զգում հայրենիքում եւ նոյն ձեւ տօնը նշել, իհարկէ, մենակ Սիրիայի ու Լիբանանի մասին է խօսքը գնում (։

ակումբների մէջ, ու ոչ, խօսքս կլուբ ասուածի մասին չէ ։Ճ մենք ակումբ ասելով նաեւ հասկանում էինք մեր կուսակցութիւնների երիտասարդական միութիւններն ու պատանեկան միութիւնները, ինչպէս նաեւ սկաուտական շարքերի, քայլիկների ու արծւիկների հանդիպումների ժամանակ, միասին նշում էինք վարդավառը կազմակերպելով ջրային խաղեր ։) շատ հաւէս էր, իհարկէ։ չմոռանամ նաեւ ասել կիրակնօրեայ դպրոցների մասին, երբ երեխաները հաւաքւում էին եկեղեցիների մէջ, եւ տօնում։

Մեզ մօտ 10-12 տարեկանից երեխային «քցում» են փողոցը որ աշխատի, մեքենայ սարքել սովորի, ոսկերչութիւն, իմ աշխատանքին որին գնում էի ասում էինք «մկլամջի», կամ այսպէս ասած՝ քար քցող, ոսկու վրայ քար էի դնում, մի խօսքով։ մի օր պէտք էր ոսկին տանէի մեր ուարշէից՝ արհեստանոցից, ուրիշի մօտ, ճանապարհին գնում էի, մէկ էլ՝ ԲՈՒՄ, մէկը մի թոյլ ջուր լցրեց վրաս ։ՃՃ մի երեխայ էր, ծիծաղեցի ու գնացի։ տարայ եւ հասցրեցի ոսկին տիրոջը, եւ երբ հետ էի գալիս, ԿՐԿԻՆ անգամ, ՆՈ3Ն տեղը, նոյն տղան ու էլի ՇՐԽ, մի հատ էլ վրաս լցրեց ։ՃՃ այ այն ժամանակ շատ խնդացի ։Պ

հաւէս էր իհարկէ, բայց շատ եմ նեղւում որ տեսնում եմ, ասենք Ռուսաստանի սփիւռում, մեռած համայնքների վիճակը, ԱՄՆ-ներում չգիտեմ ինչպէս են, բայց Սիրիայում եթէ մի գիւղում կար 2 հայ ընտանիք, ապա անպայման տօնում էին միասին ցանկացած տօն։

ու տենց, ձեզ էլ ցանկանում եմ բարի աստղային ջրային պատերազմներ ։Ճ

Անդրանիկ Վարդանեան

11/07/2015

Բարի կէսօր,

Այսօր ահագին շուտ եմ արթնացել, բայց հաւէս չկար առաւօտ շուտ կարգիչի դէմ նստել, այո այո, ես մէկ մէկ նաեւ հեռու եմ լինում տեխնիկայից, համացանցից։ Շատերը գիտեն թէ ես կեանք չունեմ, չնայած լաւ, ինչ սխալ կարծիք իմ մասի ասես կայ (։

երեկ գնացել էի կողքի քաղաք, որ ընկերներիցս մէկին տեսնեմ, այն էլ մեր հանդիպումը ասես գործնական լինէր աւելի շատ քան անձնական. ամբողջ ընթացքում փորձում էի իր ԱյՖոնը սարքել։

Այո այո, ես տենց սխալ բաներ էլ եմ անում, չէք հաւատայ, բայց շատերի համար Վինդոզ էլ եմ տեղադրել, ուղղակի բարդ է ասել բարեկամներին, թէ ես սկզբունք ունեմ օգնել միայն ու միշտ ԱզատԾԱ-ի համար։ ինչեւէ։

իր խնդիրը ինձ համար ահագին ծիծաղելու էր ։ՃՃ բա «Անդ ջան չեմ կարողանում ծրագիր քաշել», օքեյ, մտածեցի թէ ինչից կարող է լինել։ գիտէք, չէ՞, բոլորդ էլ հաստատ գիտէք, որ Խնձորի ԱպպԽանոութից բան-ման քաշելու համար պէտք է գրանցուել, հիմայ ընկերս էլ մոռացել է իր գաղտնաբառը։ դէ լաւ, ինչքա՞ն բարդ կարող է լինել, ուղղակի պէտք է reset անել, ու պէտք եղած յղումը կը գնայ որ մեյլին։

իր մեյլի՞ն, չէ հա, իր բարեկամի մեյլին, ու սենց երկար բարակ պատմութիւն, էլ կապուի, խնդրի, ասա որ մտնի փոխի, յետոյ մենք մտնենք փոխենք, վայ, աւելի հեշտ է LAMP հանգոյց տեղադրել քան թէ դա անել։

յիշեցի մի դէպք, երբ փոքր քոյրս իր Գուգլ հաշիւով մտել եւ խաղ էր քաշել մեր բարեկամների մէկի հեռախօսով, ու պրծ, ֆիքսուել էր քրոջս հաշիւը այդ հեռախօսի վրայ։

հիմայ այդ բարեկամի բոլոր նկարները Սինք էր անում քրոջս հեռախօս, իսկ քուրիկիս նկարած նկարները գնում էր այդ բարեկամի հեռախօս։

նոյնն էլ ընկերոջս Արմէնի հետ էր եղել, երբ իր Ջմեյլով մտել էր հազար ու մի հոգու Անդրոիդ հեռախօս էր կարգաւորել։

ահագին ծիծաղելու է ։Ճ դա նման է որ անես apt-get install firefox ու մէկ էլ քեզանից մուտքանուն ու գաղտնաբառ ուզի ։Ճ

տարիներ առաջ, երբ ծիծաղում ու ասում էինք որ Վինդոզում չկայ շտեմարաններ, բայց ահա, հիմայ կայ Windows Store, Վինդոզ 8ից կայ (։ բայց աւաղ, կրկին անգամ գրանցումներ է պէտք։

դրա համար էլ, մինչեւ այսօր օգտագործում եմ ն900, քանի որ պէտք չունեմ գրանցուելու, էլ երկար բարակ բաներ ներկայացնելու։ լաւ, ինչեւէ։

ուղղեցինք հարցը, եւ եկայ տուն։

ահագին ման էի եկել, մտել էի տեխնիկայի խանութ, կարգիչներ էի ման գալիս, մէկ էլ ի՞նչ տեսնեմ՝ Ռասփբերի Փայ ^_^ թանկ էլ չէր՝ 40 եւրո, եթէ մէկը ցանկանում է, ասէք՝ հետս կը բերեմ, Մոդել Բ-ն էր։ ինչեւէ

նաեւ լիքը ուլտրաբուքեր… չկային :-/ իսկ ինձ նոր կարգիչ է պէտք։ ընկերներիցս մէկը #funtoo սենեակում մի լաւ բան ասեց՝ Մակբուք սիրո՞ւմ ես, ասեցի՝ այո, սակայն հարդը, բայց ոչ սոֆտը։ ու ես զզւում եմ այո ՕՍ Տասից, մի տեսակ իմը չի։

տղան լաւ միտք տուեց, ասեց Macbook Pro գնիր, եւ վրան տեղադրիր ԳՆՈւ/Լինուքս, իհարկէ Ֆանթուու, սա իհարկէ մտքովս անցել էր ահագինգ առաջ, բայց հիմայ մի ուրիշ բանի էլ ուշադրութիւն դարձրեցի՝ գները։

Եթէ նոյն հզօրութեամբ այլ արտադրողից առնեմ, ասենք Դելլ, ապա նոյն գինն է լինելու, իսկ այս պահին շուկայում չեմ տեսնում իմ ուզած կարգիչը 🙁

այնպէս որ մնաց Մաքբուք Փրո առնել, ու վրան ազատԾԱ ՕՀ քշել։ հա մէկ էլ նշեմ, որ հաստատ ռեթինայ չեմ վերցնի, ախր դրա իմաստը ո՞րն է, իրականում աւելի է աչքին վնասակար քան օգուտ, լուրջ եմ ասում։

տենց։ բա ո՞նց էք (։

Անդրանիկ Վարդանեան

10/07/2015

Եկայ, սուրճը ոչ միայն պատրաստ է, այլ նաեւ մէկ բաժակ արդէն ճանապարհին խմեցի։ չէ չէ, միջանցքը այդքան երկար չէ, պարզապէս մտածելով կու գայի կոր։

երկու օր առաջ Վահէն նոր հեռախօս գնեց՝ Նոքիա Ն900, այո այո, իմ ազդեցութիւնն է, բայց եւ ոչ, աւելի շատ իր գիտակցութիւնն է։

իրականում էս հեռախօսների թեման նենց չեմ սիրում, մանաւանդ որ ինձ գալիս հարցնում են «սա լա՞ւ հեռախօս է, արժի՞ գնել», ու միշտ պատասխանում եմ «անկե՞ղծ՝ all are shit these days», դէ ի՞նչ արած, ես վատատես մարդ եմ։

լաւ, շեղուեցի, հետ անցնեմ Վահէին Ն900ին, թէ ինչու Վահէն գնեց Ն900։

իրականում Վահէն այնքան հեռախօսներ է ունեցել, որ ձեռքերիս ու ոտքերիս մատները հերիք չեն հաշուելու համար, բայց եւ ահա, անցնում է շատ հին, մոդայից ընկած հեռախօսի։

ամիսներ առաջ, զարմանում էր իմ վրայ, քանի որ ինքը օգտագործում էր Անդրոիդ, իսկ հիմայ, երբ անցաւ meegoի, ու այժմ մաեմոյի, ինքն իր վրայ է զարմանում, թէ ինչպէս էր կարողանում օգտագործել Անդրոիդ ։ՃՃ

լաւ, ինքը կը պատմի իր փորձերի մասին իր բլոգում, սպասենք ։Ճ

Անդրանիկ Վարդանեան

08/07/2015

կենտրոնանալու համար նոր մեթոդ է պէտք, բացի լողանալուց ու սուրճ խմելուց։

Անդրանիկ Վարդանեան

26/06/2015

Այն պահը, որ ապագայի հետ անցեալ կատարեալ ժամանակով ես խօսում։

անկապ ապրելու մասին

Ես այսօր հասկացայ, որ ես պարտուել եմ, ես այսօր հասկացայ որ ես իրականից երեւակայական աշխարհում եմ ապրում, ու ուրիշներին էլ տանում էի այդ աշխարհ։ այդ աշխարհում ոչ մէկ շոու օֆֆ չի անում, ոչ մէկ սուտ չի խօսում՝ բոլորը անկեղծ են, այդ աշխարհում մարդիկ ուրախ են լինում, գնում են դասի, քանի որ ուզում են մի բան սովորել, գնում են աշխատանքի քանի որ իրենց սիրած գործն է, ու ազատ ժամանակ իրենց սիրած հոբիներով են զբաղւում, որը պարզւում է թէ այդքան էլ հոբի չէ, այլ արդէն հաբբիթ է, սովորութիւն։ բայց այդ ուտոպիան գոյութիւն չունի։

 

քանի որ մարդիկ կարծում են թէ այդ աշխարհում դու ոչ թէ չես ուզում շոու օֆֆ անել, այլ ուղղակի բան չունես շոու օֆֆելու։ ոչ թէ կարծում են թէ սուտ չես խօսում ու անկեղծ ես, այլ կարծում են թէ այնքան պրոֆեսիոնալ սուտ խօսող ես, որ կարող ես դիմացինին համոզել թէ դու անկեղծ ես։ ոչ թէ կարծում են թէ քո գիտելիքը կիսում ես քանի որ կարծում ես sharing rocks! այլ ամէն մի արածիդ վրայ կասկածում են, սկսում են անուն թեգ կպցնել։

բայց դու դիմանում ես, ամիսներով, տարիներով, ինչքան էլ քեզ օտար զգաս աշխարհում՝ դիմանում ես։

յետոյ հասկանում ես թէ ամենամօտ մարդիկ քեզ իրականում քեզ չեն էլ ճանաչում, ծանօթները՝ սխալ կարծիք ունեն, ու քեզ ոչ մէկ չի հաւանում։ ու նոյնիսկ դու քեզ չես հաւանում, ու հասկանում ես թէ մեռել պարտուել ես։ ու արդէն չգիտես, պայքարես, թէ ոչ։

գալիս է մի ժամանակ երբ գիշերները թաքուն լացում ես, ու դա սկսում է գիշերից ցերեկ վարագուել, ու սկսում ես նախ ցերեկը, մենակ զուգարանում լացել, յետոյ սկսում ես հեձանիւդ քշել ու լացել, որ ոչ մէկ չլսի ու չնկատի, բայց դա էլ չի անցնում, չի օգնում։ սկսում ես կոդ գրել սիրած գործովդ զբաղուել, որ ցրուես՝ չի լինում, չսիրածն ես փորձում՝ աւելի ես վատանում։

ու հանկարծ դու չիմանաս, թէ այն մարդկանցից, ում ուզում էիր տանել իրեն քո աշխարհ՝ լացում է. սկսում ես իր հետ լացել, կամ էլ ցրել միջաւայրը ու իրեն recompile դուխ ես տալիս, ճիշտ է՝ գիտես որ քո աշխարհ չի գայ, քեզ էլ չի ընդունի, բայց ասում ես՝ լաւ գոնէ էս աշխարհում իրեն լաւ զգայ, քան թէ իմ պատկերացրածում՝ վատ, ու լաւ ես անում, ուրախացնում ես։

բայց երբ դու ես տխրում, ոչ մէկ նոյնիսկ չի էլ զգում թէ ինչպէս ես մի նկարում թաքցնում քո արցունքները։ փորձում ես փոխուել՝ չաղանալ, նիհարել, մազերդ երկարացնել, կտրել, ծրագրաւորման լեզուդ փոխել, ՕՀդ փոխել, ոչ մի բան չի օգնում, փորձում ես քեզ փոխել՝ բողոքում են թէ փոխուել ես։

ու վերջում, ամէն օր, գրում ես լացելով, ու ջնջում, ու գրում, ու լացում, ու ջնջում, ու…

ասանկ բաներ

մարդկային տարրական շփման մասին

Ինձ շատ են ասում՝ դու ո՞նց ես շփւում մարդկանց հետ, կամ առհասարակ շփւո՞ւմ ես, գոնէ գիտե՞ս մարդկութիւնն ինչ է։

ու ես ինքս ինձ միշտ մտածում եմ ազատ ժամանակ թէ ես ինչքանով եմ մարդ (կամ ինչքանով մեքենայ չեմ), ու ինձ թւում է թէ շատ քիչ եմ մարդ։ նախ.

դրա համար որ մարդկանց մեծամասնութիւնը ինձ ասում է թէ մարդկային շփումը չգիտեմ, ուրեմն այդպէս էլ կայ՝ չգիտեմ։ բայց իրականում ըստ իրենց, ու իրենց մօտ ստանդարտիզացած «մարդկային շփումը»-ի համաձայն։

ինձ մօտ ամէն ինչ հակառակն է, չգիտեմ՝ դա լաւ է թէ վատ, բայց հակառակն է։

օրինակ մարդիկ իրար ամէն օր հարցնում են թէ ոնց են, ասենք ֆեյսբուքում տեսնում են թէ կանաչ ա ու գրում են «բարեւ, ո՞նց ես» ու գնում է ձանձրալի անկապ խօսակցութիւն՝ լաւ, բա դո՞ւ, բա յետո՞յ, դա՞ս, կին երեխա՞յ, պրծ։ անցաւ գնաց։

ես տարին մի երկու անգամ եմ մարդու հետ շփւում, ասենք մի քանի ամիսը մէկ մեյլ եմ գրում՝ ողջոյն, ո՞նց ես, սա սա ու սա խնդիրները ո՞նց լուծեցիր, տնեցի՞ք, ինչո՞վ օգնեմ։ ու ինձ հետ են պատասխանում, ու եթէ մի բան հետաքրքրի հետ եմ մեյլում հարցերս տալով, մինչեւ մի 2 օրում մեյլվենք ու մեր թեմաները վերջանայ։

ու եթէ մարդը լաւ ա, խնդիրը չունի, ի՞նչ մեյլեմ, ի՞նչ գրեմ, որ գրեմ էլ անկապ իր ժամանակն եմ կորցնելու, ախր շատ լաւ ա՝ ապրի ինքը, թող առաջ գնայ, թէ բան պէտք լինի՝ ինձ գրի, փորձեմ օգնել։ բայց յանկարծ վատ չլինի՝ ով ուզում ա լինի՝ կը գժուեմ, ուզում ա մի անգամ տեսած ծանօթս լինի, չէ, չէ, ամէն ինչով փորձեմ օգնել, ծանօթներ գտնել, թէկուզ իրեն լաւը ցոյց տալ, խորհուրդ տալ, թեման նաեւ ասենք ցրել ինչ-որ երգ ուղարկելով։ բա։

ինձ թւում է (մի գուցէ սխալ է թւում), թէ, հա, ես մեքենայ եմ, ու երեւի նրա համա՞ր եմ մեքենայ, որ ուրիշների նման ոչ թէ ամէն օր եմ հարցնում, ու ձեւական, անկապ, ու երբ մարդը վատ է լինում, ուղղակի կարդում եմ իր ՖԲ ստատուսը թողնում գնում եմ, այլ նրա համար, որ իր սուղ ժամանակը չեմ խլում, այլ պէտք եղած ժամանակ եմ գրում, ու իր վատ օրերին էլ փորձում եմ հասնել, մի գուցէ հենց դրա համար էլ քիչ մարդկային եմ։ չգիտեմ շփուել մարդկանց հետ։

մարդկային տարրական շփումը ստանդարտացման մէջ շուտով կը լինի՝ անպայման ՖԲով նամակ գրել, գիշերները թվիթ անել, կամ մէկ մէկ գոնէ լայք ու ֆավորիթ։ հա դէ, այսօր մարդիկ այնտեղ են ապրում։

օրինակ գիտէի՞ք որ ասենք շատ երկրներում, օրինակ Սիրիայում, հեռախօսով զանգելն է ընդունուած, ասում են՝ վայ բա մի հատ զանգի էս բարեկամին, վաղուց չենք զանգել։ ասես պարտականութիւնը լինի։ բայց էդ նոյն բարեկամը լինի վատ օրի, զանգողները, ինչպէս միշտ, մնում են զանգողներ, ու նրանք ովքեր Զատիկից Զատիկ էին զանգում, գնում ու իրենցից շուտ հասնում են հիւանդանոց։

երեւի պէտք է մի հատ վերանայենք ամէն ինչ մարդկային շփման մասին ստանդարտները, երեւի։

ասանկ բաներ

անձնական ֆոտոալբումի մասին

երեկ համացանցով ման էի գալիս, ու պատահական հանդիպեցի Piwigo-ին, որին վաղուց էի ման գալիս ։Ճ

ուրեմն իմ նկարները մեծ մասը ես տեղադրում էի 500px.com-ում, բայց դա իրականում ինձ դուր չի գալիս, ինձ պէտք է մի բան որը լինի իմը, իմ տարածքում, իմ ձեռի տակ, ու ասեցի մտնեմ prism-break, մա՜րդ ես, մի գուցէ լինի, ու գտայ ։Ճ

Piwico-ն կարող է փոխարինել ասենք Picasa-ին, Flickr-ին, 500px-ին եւ այլն, ու շատ թեթեւ է (գոնէ այդպէս ասում են)։ որ եկայ ՀՀ, հաստատ տեղադրելու եմ հանգոյցումս (։

սա էլ դեմո մը, որ փորձ ունենաք՝ հոս

չնայած որ հիմայ իմ նկարների մեծ մասը տեղադրում եմ այստեղ (օրինակ սա, սա ու սա, մնացածը ման եկէք ։Պ), օգտագործելով GThumb ծրագիրը, որը թոյլ է տալիս նկարները սարքել ալբում, բայց դա ճկուն չէ։

ասանկ բաներ։

Անդրանիկ Վարդանեան

03/04/2015

WordPress֊ում Press This էջը թոյլ է տալիս արագ գրառել, ու շատ թեթեւ է այս էջը համեմատած Add New Post էջին, այնքան թեթեւ, որ ես հիմայ Ն900֊ով եմ գրառում սա ։Ճ

պարզապէս պէտք է մտնել բլոգհասցէ.քոմ/wp-admin/press-this.php ասենք իմ դէպքում կը լինէր https://antranigv.am/weblog/wp-admin/press-this.php (։

փորձէ՛ք ։Ճ պէտքական բան է ասում են ։Ճ