Tag Archives: Լինուքս

Անդրանիկ Վարդանեան

16/12/2015

Ինձ միշտ թւում էր թէ պէտք է չորս կողմս անձայն լինի որ ես կարողանամ մտքերս հաւաքել եւ բլօգում գրելու, բայց երեւի ինքս ինձ այդքան էլ լաւ չեմ հասկանում։

ահա նստել եմ Մետրոնոմում, որտեղ մէկը դաշնամուր է նուագում, միւս կողմից կինոյի ձայն է, միւս կողմից էլ շալլալաթների* ձայնը, բայց ես աւելի լաւ եմ կարողանում մտածել քան ասենք տանը, անձայն, տաքուկ թեյով կամ ծանր նեսքաֆէով։ ինչեւէ, անցնեմ առաջ։

ինչ էի ուզում ասել, հա, արդէն երկու ամիս (եւ մէկ օր) է ինչ Հայաստանում եմ, մի տեսակ դեռ հաւատս չի գալիս։ օրինակ եթէ շատերի համար երազանքների քաղաքը Լոնդոնն է, Պաղին է, Վենետիկն է, ապա ինձ համար դա Երեւանն է, ու ամբողջ աշխարհը մէկ տեղ, սակայն Հայաստանը մէկ այլ աշխարհ է։ չնայած որ շատ եմ Սիրիան կարօտում, եւրոպական երկրների շատ օրէնքներին նախանձում, բայց հասկանում եմ, որ իրական երազանքները իդէալական չեն լինում, եւ պէտք է աշխատել երազանքների վրայ։

Հայաստանում առաջին խնդիրը որ ունենք (չնայած այդ խնդիրը ամբողջ աշխարհում կայ, տարբեր ձեւերով), դա կրթական համակարգում է, տուեալ դէպքում ինձ հետաքրքրում է երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում։

մենք ահագին աղքատիկ երկրում ենք ապրում, որը գնալով դրսի ճնշումների տակ է ընկնում, ու եթէ մինչ օրս ոչ մէկին չեն «պատժում» որ նա քրաք արած վինդոզ էր քաշել, օֆիս, ապա դա գնալով արդիական թեմայ է լինելու, չնայած որ վինդոզը արդէն անվճար տալիս են, սակայն իր ծրագրերը դեռ ոչ անվճար են եւ ոչ էլ ազատ։

ուրեմն, երեխան դպրոցում սովորում է օգտագործել Վինդոզ ՕՀ, օգտուել Մայքրոսոֆթ Օֆիսից, ապա գնում է եւ համալսարանում սովորում է Մայքրոսոֆթ Վիզուալ Սթուդիո, իսկ յետոյ երբ նա «դուրս է գալիս աշխարհի դէմ», ինքը արդէն չգիտի «իր գրպանը մենեջ» անել, քանի որ մարդը չգիտի որ կայ ազատ ՕՀ-ներ, ազատ ԾԱ-ներ, եւ ազատ կոմպիլյատորներ։

ու եթէ գումարը այս, հենց այս պահին խնդիր չի (դէ ՕՀ-ն ու Վիզուալ Սթուդիոն անվճար տալիս են) ապա ազատութիւնը կրթական համակարգում խնդիր է։

դպրոցում նա պէտք է սովորի, ու եթէ այս պահի օրինակը վերցնենք, երեխաները սովորում են գրել Թուրբո Պասկալով, որը սեփականատիրական կոմպիլյատոր է։

աշակերտը, ենթադրենք գրում է

WriteLn("Բարեւ, Ազատութեան հրապարակ");

բայց նա չի կարող իմանալ, թէ ինչ է կատարւում, նա չի տեսնում իր կոմպիլյատորի կոդը, նա առհասարակ եթէ բան սովորում է, ապա առանց հասկանալու է սովորում։

իսկ ասենք եթէ նա օգտագործեր ազատ կոմպիլյատոր, ասենք Ազատ Պասկալ, ապա կարող է նա կարդալ, ու շատ աւելի բան սովորել։ չէ՞ որ դպրոցի իմաստը դա միասին գիտելիքը կիսուելն է, գիտութիւնը կիսուելն է։

առաջին ափսոս մասը այն է որ դասախօսները շատ առաջ «չեն բռթում» ազատ ծա-ի գաղափարը, իսկ դպրոցի դէպքում էլ մարդիկ ովքեր գրում են գրքերը իրականում նիւթից ահագին հեռու են։

երեւի պէտք է սկսել ազատ գիրք մը գրելով, ասենք վերցնել 7րդ դասարանի գիրքը, ի՞նչ են անցնում, ՄՍ վո՞րդ, ապա լրիւ «թարգմանել» այն ԼիբրէՕֆիս Ռայթերի համար, ու դա անվճար դնել համացանցում, որ բոլորը կարդան ու առաջ գնան։

ու տենց

  • շալալաթ : արաբերէն ջրվէժ = այստեղ շատրուան իմաստով

Գրառում QR code-ի մասին

Յաճախ մեզ պէտք է լինում QR Code սարքել ինչ որ բանի համար, ասենք յղում ա, կամ հասցէ ա եւ այլն, ու բռնում ընկնում ենք Ջուջուլի ձեռը, ման ենք գալիս կայքեր որոնք մեզ համար մի հատ պստիկ QR code կը պատրաստեն։

Հիմայ ներկայացնեմ աւելի հետաքրքիր ու անցանց տարբերակ։

Նախ եւ առաջ քաշում ենք հետեւեալ ծրագիրը՝ qrencode, օրը QR code-ի գրադարան է, կարող էք քաշել ձեր package manager-ով, ասենք՝ apt-get install qrencode / yum install qrencode եւ այլն, կամ էլ compile անէք այստեղից՝ libqrencode, իսկ մանրամասերը ծրագրի մասին կարող էք գտնել Գիթհաբում՝ fukuchi/libqrencode

քաշելուց յետոյ կարող էք անել
$ man qrencode
եւ տեսնել ծրագրի հնարաւորութիւնները։

Իսկ ես առանց ցանցի պատրաստեցի այսպիսի բան

$ qrencode "https://spyurk.am/" -o spyurkam.png

որը, ինչպէս գուշակեցիք, ստեղծում է QR code Սփիւռք.ամ հասցէով

spyurkam

սակայն նկարը այդքան էլ յստակ չէ, ճիշտն ասած ես նախընտրում եմ SVG-ով անել, որը վեկտորային գրաֆիկա է ստեղծում, ապա՝

$ qrencode "https://spyurk.am/" -t svg -o spyurkam.svg

spyurkam

իսկ հիմայ ինչքան էլ մեծացնենք նկարը, իր որակը չի ընկնի։

Ասանկ բաներ։

Գրառում IP-ն արագ իմանալու մասին

Յաճախ մեզ պէտք է լինում իմանալ մեր անձնական համացանցային IP-ն, ու ընդհանրապէս գնում ենք ինչ–որ որոնման կայք, ու գրում ենք What the hell is my ip։

Այսուհետ այն կարող էք անել ՊԱՐԶԱՊԷՍ Տեմինալով, յալլա փորձենք միասին։

Նախ եւ առաջ բացում ենք մի հատ terminal, ու գրում ենք

$ nano .bashrc

Հիմայ իջնում ենք ամէնաներքեւը, ու fi-ից յետոյ աւելացնում ենք

alias myip='curl http://ipecho.net/plain ; echo'

Ու Save ենք անում՝ Ctrl+X, ապա Y, ապա enter։

Հիմայ, նոյն terminal-ի մէջ գրում ենք

$ sudo apt-get install curl

Իսկ էլ եթէ Debian-based չէք, ուրեմն Ձեր package manager-ով ներբեռնէք Curl-ը։

Հիմայ դուրս ենք գալիս մեր terminal-ից, ու նորն ենք բացում, ու գրում ենք

$ myip

Ու ասանկ բաներ։

Գրառում գլիկը/scroll-ը փոխելու մասին

Մի քանի օր առաջ ստիպուած եղայ վերադառնալ Ubuntu 13.10, ու մի քանի ժամում էս անտէր scroll-ը (այսուհետ՝ գլիկը) արդէն ազդԸմ էր վրաս, դրա համար էլ փոխեցի մեր իմացած սովորական ու աւանդական գլիկին։

Հիմայ կիսուեմ փոխելու ձեւը Ձեզ հետ։

Երբ նոր էք օգտագործում Unity-ն, այսպէս է լինում գլիկը՝

Հիմա բացում ենք մի հատ terminal ու գրում ենք՝

gsettings set com.canonical.desktop.interface scrollbar-mode normal

Ու տեսնում ենք, որ արդէն փոխուած է.

Ու ուրախանում ենք ^_^

Եթէ ցանկանում էք հետ գնալ հին գլիկին, պարզապէս գրէք հետեւեալ հրամանը

gsettings set com.canonical.desktop.interface scrollbar-mode overlay-auto

ու տեսնում ենք.

Ու ասանկ բաներ

Գրառում Photoshop-ի այլընտրանքի մասին | GIMP

Յաճախ է լինում, որ ընկերներս ինձ գրում ու խնդրում են «Անդ ջան մի հատ Photoshop-ի հղում կը տա՞ս»… պէտք է հասկանալ, որ աշխարհի վրայ կան նաեւ Adobe-ից բացի ընկերութիւններ։

Այսօր Ձեզ ցոյց կը տամ GIMP ծրագիրը, որը Photoshop-ի այլընտրանքն է համարւում Ազատ ծրագրերի (Free software) աշխարհում։

Ինչպէ՞ս ներբեռնել այն

Հետեւէք իմ քայլերին տեսահոլովակի մէջ։

Նշուած հղումներն են

Ի դէպ՝

GIMP-ը Photoshop-ից ոչ մէկ բանով չի զիչում, առաջին իսկ ապացոյց այս նկարները, որոնք պատրաստուած են GIMP-ով 🙂

Ու ասանկ բաներ