Tag Archives: կեանք

անկապ ապրելու մասին

Ես այսօր հասկացայ, որ ես պարտուել եմ, ես այսօր հասկացայ որ ես իրականից երեւակայական աշխարհում եմ ապրում, ու ուրիշներին էլ տանում էի այդ աշխարհ։ այդ աշխարհում ոչ մէկ շոու օֆֆ չի անում, ոչ մէկ սուտ չի խօսում՝ բոլորը անկեղծ են, այդ աշխարհում մարդիկ ուրախ են լինում, գնում են դասի, քանի որ ուզում են մի բան սովորել, գնում են աշխատանքի քանի որ իրենց սիրած գործն է, ու ազատ ժամանակ իրենց սիրած հոբիներով են զբաղւում, որը պարզւում է թէ այդքան էլ հոբի չէ, այլ արդէն հաբբիթ է, սովորութիւն։ բայց այդ ուտոպիան գոյութիւն չունի։

 

քանի որ մարդիկ կարծում են թէ այդ աշխարհում դու ոչ թէ չես ուզում շոու օֆֆ անել, այլ ուղղակի բան չունես շոու օֆֆելու։ ոչ թէ կարծում են թէ սուտ չես խօսում ու անկեղծ ես, այլ կարծում են թէ այնքան պրոֆեսիոնալ սուտ խօսող ես, որ կարող ես դիմացինին համոզել թէ դու անկեղծ ես։ ոչ թէ կարծում են թէ քո գիտելիքը կիսում ես քանի որ կարծում ես sharing rocks! այլ ամէն մի արածիդ վրայ կասկածում են, սկսում են անուն թեգ կպցնել։

բայց դու դիմանում ես, ամիսներով, տարիներով, ինչքան էլ քեզ օտար զգաս աշխարհում՝ դիմանում ես։

յետոյ հասկանում ես թէ ամենամօտ մարդիկ քեզ իրականում քեզ չեն էլ ճանաչում, ծանօթները՝ սխալ կարծիք ունեն, ու քեզ ոչ մէկ չի հաւանում։ ու նոյնիսկ դու քեզ չես հաւանում, ու հասկանում ես թէ մեռել պարտուել ես։ ու արդէն չգիտես, պայքարես, թէ ոչ։

գալիս է մի ժամանակ երբ գիշերները թաքուն լացում ես, ու դա սկսում է գիշերից ցերեկ վարագուել, ու սկսում ես նախ ցերեկը, մենակ զուգարանում լացել, յետոյ սկսում ես հեձանիւդ քշել ու լացել, որ ոչ մէկ չլսի ու չնկատի, բայց դա էլ չի անցնում, չի օգնում։ սկսում ես կոդ գրել սիրած գործովդ զբաղուել, որ ցրուես՝ չի լինում, չսիրածն ես փորձում՝ աւելի ես վատանում։

ու հանկարծ դու չիմանաս, թէ այն մարդկանցից, ում ուզում էիր տանել իրեն քո աշխարհ՝ լացում է. սկսում ես իր հետ լացել, կամ էլ ցրել միջաւայրը ու իրեն recompile դուխ ես տալիս, ճիշտ է՝ գիտես որ քո աշխարհ չի գայ, քեզ էլ չի ընդունի, բայց ասում ես՝ լաւ գոնէ էս աշխարհում իրեն լաւ զգայ, քան թէ իմ պատկերացրածում՝ վատ, ու լաւ ես անում, ուրախացնում ես։

բայց երբ դու ես տխրում, ոչ մէկ նոյնիսկ չի էլ զգում թէ ինչպէս ես մի նկարում թաքցնում քո արցունքները։ փորձում ես փոխուել՝ չաղանալ, նիհարել, մազերդ երկարացնել, կտրել, ծրագրաւորման լեզուդ փոխել, ՕՀդ փոխել, ոչ մի բան չի օգնում, փորձում ես քեզ փոխել՝ բողոքում են թէ փոխուել ես։

ու վերջում, ամէն օր, գրում ես լացելով, ու ջնջում, ու գրում, ու լացում, ու ջնջում, ու…

ասանկ բաներ

հանգիստ յաջող ասելու մասին

Ինչ վատն է աշխարհը, մարդիկ։ լաւն է, եւ վատը, ինչ տարօրինակ է, զարմանալի, ցաւալի եւ միաժամանակ սպասելի ու անսպասելի, որ երկար ժամանակուայ մարդիկ՝ ընկերներ, կարող են շատ հանգիստ ասել «յաջող», ու առանց ցաւ զգալու։

մէկ մտածում ես՝ չէ, ես եմ մեղաւոր, պէտք է ներողութիւն խնդրել, բայց երբ գնում ես խնդրելու՝ էլի քո են ընկնում, քեզ փորձում են էլի սխալ հանել, մինչ այդ կարող էին ուղղակի ընդունել, ու բարի բարի առաջ գնալ։ միւս կողմից էլ՝ մտածում ես թէ իրենք են մեղաւոր, եւ սպասում ես հետ գան ու մեյլ գրեն, բայց չեն գրում, դէ հեռախօս էլ չունես որ հետ զանգեն մոռանում են, մի գուցէ մի օր տեսնեն՝ ոչ էլ յիշեն։

ու տարօրինակ է (թէ՞ միշտ էր այդպէս), որ հենց ամենամօտ մարդիկ են թողնում գնում, նրանք, որոնց դնում ենք իրական ընկերների տեղ։

ես յիշում եմ, երբ ունէի մի մտերիմ ընկեր, միշտ գրւում էինք, օր չկար չգրուէին ու ամենաքիչը մի 10 թեմայից չխօսէինք, մի գուցէ նոյն թեման 10 անգամ քննարկէինք, բայց էլի կը քննարկէինք, էս անգամ աւելի խորանալով։ ու մէկ էլ՝ յաջող։

անցնում է օր՝ բան չկայ։ երկու օր, երեք օր, շաբաթ, շաբաթներ, ամիս, եւ այլն։

եւ հասկանում ես որ այս աշխարհում դու մենակ ես։

իսկ այն մարդիկ, որոնց ասենք, մի քանի անգամ ես տեսել, կամ ընդհանրապէս չես տեսել, քեզ ամէն օր գրում են, մի օր բացակայես, մտահոգւում են, ճիշտ է՝ իրենք էլ են թողնում գնում, բայց գոնէ գիտես, որ քեզ չգիտեն։

հանգիստ յաջող են ասում, ու գնում։

տենց։

Գրառում Ռուսերէն չիմանալու մասին

Էս Հայերէն-Ռուսերէն պահով.

Ամիսներ առաջ, ինչպէս, որ շատերդ գիտէք, աշխատում էի որպէս մատուցող, ան ալ Զուարթնոց օդանաւակայանում։

Մի անգամ, շատ լաւ յիշում եմ, ռուս երիտասարդ մը նստեց, ես էլ մօտեցայ, բնականաբար, Սիրիահայ եմ, ես ո՜ւր, Ռուսերէնն ուր, հարցրեցի, թէ ինչ է ցանկանում Անգլերէնով։ Ատանկ մէկ հատ թարս նայեց վրաս, ոնց որ իրեն պարտք լինեմ, ու հասկացրեց, որ Անգլերէն չգիտի, ասեցի՝ խնդիր չկայ, բնաւ, հիմայ գործընկերոջս կ’ասեմ, կը մօտենայ Ձեզ։

Ինձ շատ վատ էի զգում այդ օրը, այնպիսի մէկ տպաւորութիւն էր, ասենք՝ Հայ մարդը պարտադիր պէտք է Ռուսերէն իմանայ… Դէ բարեւ Ձեզ ազիզ ջան։

Ատքանը հեչ, մէկ հատ ալ բողոքում է ղեկավարիս (նոյն ինքը՝ manager–իս), որ ես Ռուսերէն չգիտեմ։ Դէ եկուր ու բացատրի, որ Հայաստանից դուրս է ապրել, ու ընդհանրապէս, Հայ մարդու պարտականութիւնն է Հայերէն իմանալ, ոչ թէ Ռուսերէն։

Իսկ դու, ռուս երիտասարդ, որ մենակ ռուսերէն գիտես ու ինձանից ես բողոքում, ես գիտեմ Իմ Հայերէնը, Անգլերէն ու մի հատ էլ Արաբերէն (դէ ջիջիլ)։

Միակ ռուս յաճախորդը, որին շատ սիրեցի, երեւի մի 25 տարեկան, տիպիկ ռուսական մարմնով ու մազերով, երբ իմացաւ որ Ռուսերէն չգիտեմ, հարցրեց ինձ՝ so what do you speak ?? — այն էլ ոչ-լաւ Անգլերէն իմանալով… Իսկ ես պատասխանեցի՝ Well, I know Arabic… Ու սկսեց հետս Արաբերէն խօսիլ (։ Արաբագէտ էր, էնքա՜ն քննարկեցինք Սիրիայի դէպքերից (։

Ասանկ բաներ

Գրառում տերմինալով զարթուցիչ միացնելու մասին

Եթէ դուք ալ ինձ նման շատ էք սիրում ամէն ինչ տերմինալով անել եւ Ձեր համակարգիչը միշտ միացրած էք թողնում (տուեալ դէպքում՝ գիշերը), ապա այս գրառումը Ձեր համար է ։Ճ

Իրականում շատ ձեւերով կարող ենք սա անել, ես հիմայ ցոյց կը տամ երկու ձեւ, որը շատ եմ օգտագործում առաւօտները արթնանալու համար։

Ձեւ առաջին

Նախ բացում ենք մէկ հատ տերմինալ ու սկսում ենք գրել.

$ echo 'mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg' | at 09:30

բացատրութիւն
Երբ լինի ժամը 9։30, աշխատացրու mplayer Desktop/Tigran-Hamasyan–Love-Song.ogg հրամանը

Այսինքն

mplayer–ով միացրու երգ–երաժշտութիւնը , դէ եթէ չունէք mplayer, կամ ներբեռնէք, կամ էլ այլ ծրագրով միացրէք, ասենք՝ cvlc–ով՝ Console VLC (նոյն ինքը՝ VLC ծրագրի console տարբերակն է), այսինքն մեր հրամանը կը լինի՝

$ echo 'cvlc Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg' | at 09:30

Որից պատասխան ենք ստանում.

warning: commands will be executed using /bin/sh
job 6 at Sat May 31 09:30:00 2014

ու քնում ենք ։Ճ Սեւերը արթնանում են, մաֆիան անցնում ա…

Ձեւ երկրորդ

Այստեղ, ոչ թէ ժամն ենք որոշում արթնանալու, այլ թէ քանի ժամ ենք քնելու, օրինակ՝

$ sleep 8h && mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg

Դէ եթէ ուզում էք մի ամբողջ օր քնել, ուրեմն՝

$ sleep 1d && mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg

Եւ այսքանը

Ի դէպ

Աս ալ այն երգը, որով արթնանում եմ՝

Ու ասանկ բաներ։