Tag Archives: ուսուցողական

Գրառում QR code-ի մասին

Յաճախ մեզ պէտք է լինում QR Code սարքել ինչ որ բանի համար, ասենք յղում ա, կամ հասցէ ա եւ այլն, ու բռնում ընկնում ենք Ջուջուլի ձեռը, ման ենք գալիս կայքեր որոնք մեզ համար մի հատ պստիկ QR code կը պատրաստեն։

Հիմայ ներկայացնեմ աւելի հետաքրքիր ու անցանց տարբերակ։

Նախ եւ առաջ քաշում ենք հետեւեալ ծրագիրը՝ qrencode, օրը QR code-ի գրադարան է, կարող էք քաշել ձեր package manager-ով, ասենք՝ apt-get install qrencode / yum install qrencode եւ այլն, կամ էլ compile անէք այստեղից՝ libqrencode, իսկ մանրամասերը ծրագրի մասին կարող էք գտնել Գիթհաբում՝ fukuchi/libqrencode

քաշելուց յետոյ կարող էք անել
$ man qrencode
եւ տեսնել ծրագրի հնարաւորութիւնները։

Իսկ ես առանց ցանցի պատրաստեցի այսպիսի բան

$ qrencode "https://spyurk.am/" -o spyurkam.png

որը, ինչպէս գուշակեցիք, ստեղծում է QR code Սփիւռք.ամ հասցէով

spyurkam

սակայն նկարը այդքան էլ յստակ չէ, ճիշտն ասած ես նախընտրում եմ SVG-ով անել, որը վեկտորային գրաֆիկա է ստեղծում, ապա՝

$ qrencode "https://spyurk.am/" -t svg -o spyurkam.svg

spyurkam

իսկ հիմայ ինչքան էլ մեծացնենք նկարը, իր որակը չի ընկնի։

Ասանկ բաներ։

Գրառում Firefox–ում Հայերէն ստուգիչի մասին

Օրեր առաջ Նորայրը գրել էր, թէ ինչպէս աշխատեցնել Հայերէն ստուգիչը փիդջինում, ու իհարկէ ես արեցի իր ասածը, ու որոշեցի Ձեզ հետ կիսուել թէ

ինչպէս աւելացնել Հայերէն ստուգիչ Firefox-ում

Ե՛ւ դասական, ե՛ւ արդի ուղղագրութեամբ

  • Դասական ուղղագրութեան ստուգիչի համար ներբեռնէք հետեւեալ նիշկը՝ classicalarmenianspellchecker.zip
  • Արդի ուղղագրութեան ստուգիչի համար ներբեռնէք հետեւեալ նիշկը՝ armenianspellchecker.zip

Հետեւէք տեսայոլովակին

Կամ կարդացէք սա

Սեղմուած նիշկ(եր)ը ներբերռնելուց յետոյ extract ենք անում, ապա իր մէջ գտնուած .aff ու .dic նիշկերը տեղափոխում ենք Firefox–ի գլխաւոր թղթապանակի dictionaries թղթապանակի մէջ
Եթէ dictionaries թղթապանակը գոյութիւն չունի, ապա պարզապէս ստեղծէք դա։

Նիշկերը թղթապանակում տեղադրելուց յետոյ, անջատէք–միացրէք Firefox–ը, ապա ինչ–որ տեղ գրելուց սեղմեցէք մկնիկի աջ–կտտոցը, ապա՝ Languages => Armenian, ու պրծ։

Շնորհաւոր։

Ու ասանկ բաներ։

Գրառում Photoshop-ի այլընտրանքի մասին | GIMP

Յաճախ է լինում, որ ընկերներս ինձ գրում ու խնդրում են «Անդ ջան մի հատ Photoshop-ի հղում կը տա՞ս»… պէտք է հասկանալ, որ աշխարհի վրայ կան նաեւ Adobe-ից բացի ընկերութիւններ։

Այսօր Ձեզ ցոյց կը տամ GIMP ծրագիրը, որը Photoshop-ի այլընտրանքն է համարւում Ազատ ծրագրերի (Free software) աշխարհում։

Ինչպէ՞ս ներբեռնել այն

Հետեւէք իմ քայլերին տեսահոլովակի մէջ։

Նշուած հղումներն են

Ի դէպ՝

GIMP-ը Photoshop-ից ոչ մէկ բանով չի զիչում, առաջին իսկ ապացոյց այս նկարները, որոնք պատրաստուած են GIMP-ով 🙂

Ու ասանկ բաներ