Tag Archives: ուտենց

Ասք Հայաստանի, Ներգաղթի, Հալիւցինացիաների, իրենց ազդեցութեան եւ կապերի մասին

Բարի լոյս։

ժամը երեքն է, բայց բարի լոյս, քանի որ ես նոր եմ արթնացել։ ես, ես, ես։ այսպէս ենք մենք՝ մարդ արարածներս, by default, միշտ self-centered ենք, դա մեր բնական կարգաւորումն է, բայց լաւ է որ հնարաւոր է փոխել։

վերնագիրը երկար էր, թեման՝ աւելի երկար, բայց հաւանաբար ոչ շատ հետաքրքիր շատերի համար։

— Նախ ներգաղթի մասին…

Հայաստան եմ եկել մօտ չորս ու կէս տարի առաջ, համարեայ արեւելահայերէնից զրոյ, համարեայ մարդ չգիտէի։ այսօր շատերին եմ ճանաչում, շատերն էլ ինձ։ բայց այսօր իմ մասին չեմ ուզում գրել։ այսօր ուզում եմ գրել Էդգարի մասին։ նա շատ լաւ տղայ է, իր մասին տեսայ առաջին անգամ ռեդիթում։ իհարկէ ռեդիթում էի տեսնելու, քանի որ մենք ֆեյսբուք չունենք (։ երբ գրառել էր, որ հաւաքում է Հայաստանեան թեքնոլոջի համայնք։ պահի տակ մտածեցի «շիթ, էս ինչքան խնդիրներ է ունենալու, I mean, համարեայ fucked up ես լինում առաջին երկու ամիսը ՀՀում» դէ գոնէ ինձ հետ տենց էր

որոշեցինք հանդիպել։ հանդիպեցինք, նոյնիսկ գնացինք խմելու։ խմեցինք այնքան շատ, խօսեցինք այնքան շատ, հասկացանք այնքան շատ բան կայ անելու Հայաստանում, որ տարիների գործ է։ լաւ, ինչեւէ։ դրա մասին դեռ ուրիշ անգամ։

հա, խմելու մասին, այնքան շատ էինք խմել, որ երբ տուն եկայ, սկսեցի հալիւցինացիաներ տեսնել։ սարդը քայլում էր խոհանոցում։ իհարկէ չսպանեցի սարդին, ես սիրում եմ սարդերին, անգամ սարդ-մարդին։

յաջորդ առաւօտ (իրականում կրկին կէսօրին) արթնացայ, գնացի խոհանոց, նայեցի պահարանի արանքին ու հասկացայ որ տեսիլք էր։ այդքան բան։ դեռ կը խօսենք հալիւցինացիաների մասին…

Հայաստանում ապրելը բարդ է, մարդիկ միշտ զբաղ են, երբեք ժամանակ չունեն ինձ եւ/կամ Էդգարի նման նորեկների համար։ եթէ մէկը ժամանակ է գտնում, ապա փորձէք իրենց պինդ պահել գրկած, ամէն օր տեսնել, խօսել, շփուել, իրար օգնել, որ չյոգնել, ուտենց։ նորայր, վաչագան, ձեզ եմ նայում (։

աւելի վատն այն է, երբ մէկը նորեկ է, ու շատերն իրեն նայում եւ ասում են «էս ինչի՞ ես եկել, ըստէ լաւ տեղ չի ապէ, հետ գնայ քո տեղերը, կամ էն քո հոլանդաները» (մի ժամանակ այնտեղ էի ապրում)։ աւաղ, այդ մարդկանց լսել պէտք չէ, այնքան յետամնաց են, որ չեն տարբերում Հոլանդիան Նիդեռլանդներից։

բայց իրենք էլ իրենց հալիւցինացիաներն ունեն։ մինչ այդ, խօսենք հալիւցինացիաների մասին…

— Հալիւցինացիաներ եւ Ազդեցութիւններ…

Սարդը միջին չափսի էր, սիրուն, կանաչ, ակտիւ, հա փորձում էր վերեւ բարձրանալ, բայց ընկնում էր։ հալիւցինացիաները օդից չեն գալիս, երազների նման են, ինչ-որ բան են ներկայացնում։ այս դէպքում՝ մեզ։ միջին տարիքի եմ, կանաչ տերմինալներ եմ սիրում, ակտիւ եմ, հա փորձում եմ բարձրանալ, բայց դէ life sucks, միշտ ընկնում եմ ինչ-որ տեղ։ դէ իհարկէ սիրունը դուրս հանեցի։

իհարկէ հիմա նստած խոհանոցում գիտեմ, որ այդ անկիւնում սարդ չկայ։ բայց ամէն անգամ, որ գնում եմ, նայում եմ գետնին։ ամէն անգամ։

հալիւցինացիաները ազդեցութիւն են թողնում, միշտ։ ինչքան էլ մենք իմանանք, ընդունենք, կամ չ’ընդունենք, դա փաստ է։

— Կապերի մասին…

Շատերի համար Հայաստանը աշխարհի ամենաֆաքդափ երկիրն է, գիտե՞ք ինչու։ քանի որ իրենք այդպիսի հալիւցինացիաներ ունեն։ բայց դա օկ է, բոլորս ենք խմած վատ ժամանակ նման բաներ տեսնում։

միակ բանը, որ շատերը չեն անում, դա պահարանի հետեւում սարդը ման գալն է, իրականութիւնը գտնելն է, հասկանալն է, որ դա սուտ է, տեսիլք է։

— խօսե՞նք այդ մասին…

երեւի… երեւի միակ սխալ բանը, որ շատերն անում են, դա իրենց տեսած հալիւցինացիաները տարածելն է։ ու ասելով որ այդ ամէն ինչը իրականութիւն է։

Հայաստանը վատ երկիր չի, բայց աշխարհը ամենալաւ երկիրն էլ չի։ միակ ձեւը, որ մարդիկ գան մտնեն մեր խոհանոց առանց վախենալու սարդից, այն է, որ ապացուցենք, նախ ինքներս մեզ, որ այդ սարդը չկայ, որ դա սուտ էր, ու ամէն օր մտնենք խոհանոց, լաւ հաց սարքենք, ոչ թէ վախենանք, ու գնանք ուրիշի խոհանոցը, մերը մենակ թողնելով։

սարդերը մենք ենք ստեղծում, մենք էլ պէտք է սպանենք դրանց։

— երկու բառ…

երբ մէկը ցանկանում է գալ Հայաստան, փորձէք չանտեսել իրեն։ փորձէք օգնել։

Էդգարը Հայաստանում է, փորձում է մեր բոլորի սարդին սպանել, կամ գոնէ ապացուցել, որ դա իրական չէ։

բացել է արդէն ՄիթԱփ խումբ, փորձում է ինչ-որ բան փոխել, եկէք օգնենք իրեն (։

ֆաք, գրելով տարուեցի, սիգարետը յանգեց։

Էդգարներ շատ կան, իրենց նկատել է պէտք, գնահատել է պէտք։ բայց սարդերը այդքան շատ չեն, ինչքան դրանց մասին տարածողները, առանց տեսնելու սարդերին, առանց անգամ փաստ ունենալու, սարդը կապիկ դարձնողները, սարդից վախեցողները, խոհանոցը լքողները, լքել առաջարկողները, եւ ամենակարեւորը՝ սարդին ստեղծողները։

եւ ատանկ բաներ։ մինչ։

Ասք Բաշով Սոքեթ Ծրագրաւորման Մասին

Արդէն քանի ամիս է Սերթում եմ աշխատում, իրականում կէս տարի է արդէն, երեւի աւելի, ինչեւէ։ չնայած, ինչքանով որ հասկացայ, Հայաստանում ադմինների մեծ մասը պատրաստի թուլեր են օգտագործում, շատ քչերն են ձեռով սկրիպտներ գրում, անգամ ծրագրեր, բայց դէ նորմալ ա, ինչ որ լուրջ պահանջ էլ չկայ, բացի եթէ մեծ ընկերութեան մէջ ես աշխատում։ բայց մեծ ընկերութիւններում էլ եթէ ծրագիր գրել պէտք լինի ադմինի համար, հաւանաբար ծրագրաւորող կը լինի։

Սերթում տենց չի, չգիտեմ լաւ է թէ չէ, բայց միայն ես եմ տեխնիկական գործեր անում (իրար վրայ երկու հոգի ենք թիմում), ու ամէն ինչ պէտք է ես անեմ։

չգիտեմ ոնց եղաւ, բայց ինձ պէտք էր, որ socket ծրագրաւորում անեմ, ինչ որ ռաութերների հետ շփուելու, ու հասկանալու թէ ոնց ա վիճակը Հայաստանում (վերջում պարզուեց որ վատ ա)։

Ադմիններին հենց ասում ես սոքեթ ծրագրաւորում, առաջին բանը որ ասում ենք դա netcat-ն է, որն ի դէպ շատ լաւն է։ մարդիկ էլ ովքեր ծրագրաւորում գիտեն, նախընտրում են իհարկէ արագի մէջ փայթնի սոքեթով անել։ շատ քիչ մարդիկ սիրում են նաեւ էկզոտիկ լեզուներով անել (օրինակ ոնց կ’անէինք ես ու նորայրը

Ինչեւէ, netcat-ը ինձ հերիքում էր, Պասկալն էլ չասեմ։ բայց ես մի քանի սարք ունեմ, որոնց վրայ չկայ netcat, իսկ ես ուզում էի ծրագիրս ամէն տեղ աշխատի, բա ի՞նչ անեմ։
(* չնայած ամէն տեղ voc ունեմ, բայց աւաղ, այդքան լաւ չեմ կարողանում դեռ ծրագրաւորել Օբերոնով, որ մի անգամից պէտք եղածն անեմ *)

օրերն անցան, խնդիրը մնաց։

Մի օր աւտօբուսում նստած կպել էի սերւերիս ու մանուալներ էի կարդում, ինչ որ բաշ սկրիպտ էի գրում, որ խնդիր կար, մէկ էլ սենց հաւէս բան տեսայ՝
2016-04-27_13:36:21

առաջին պահին ուրախացայ, երկրորդ պահին, ըստ սովորութեան, որոշեցի սորսերը կարդալ ։Ճ ահա եւ գտայ՝ redir.c

հաւէ՜ս, ես ամէն տեղ բաշ ունեմ, նոյնիսկ այնտեղ որ չպէտք է լինի, քանի որ ash-ով է գալիս ։Ճ

լաւ, հիմա փորձենք, պայմանս շատ պարզ էր, մի տեղից պէտք է լսեմ, միւս տեղից պէտք է բաշով ուղարկեմ եւ ստանամ (։

ահա եւ վիդեոն՝

ու տենց (։

Անդրանիկ Վարդանեան

16/12/2015

Ինձ միշտ թւում էր թէ պէտք է չորս կողմս անձայն լինի որ ես կարողանամ մտքերս հաւաքել եւ բլօգում գրելու, բայց երեւի ինքս ինձ այդքան էլ լաւ չեմ հասկանում։

ահա նստել եմ Մետրոնոմում, որտեղ մէկը դաշնամուր է նուագում, միւս կողմից կինոյի ձայն է, միւս կողմից էլ շալլալաթների* ձայնը, բայց ես աւելի լաւ եմ կարողանում մտածել քան ասենք տանը, անձայն, տաքուկ թեյով կամ ծանր նեսքաֆէով։ ինչեւէ, անցնեմ առաջ։

ինչ էի ուզում ասել, հա, արդէն երկու ամիս (եւ մէկ օր) է ինչ Հայաստանում եմ, մի տեսակ դեռ հաւատս չի գալիս։ օրինակ եթէ շատերի համար երազանքների քաղաքը Լոնդոնն է, Պաղին է, Վենետիկն է, ապա ինձ համար դա Երեւանն է, ու ամբողջ աշխարհը մէկ տեղ, սակայն Հայաստանը մէկ այլ աշխարհ է։ չնայած որ շատ եմ Սիրիան կարօտում, եւրոպական երկրների շատ օրէնքներին նախանձում, բայց հասկանում եմ, որ իրական երազանքները իդէալական չեն լինում, եւ պէտք է աշխատել երազանքների վրայ։

Հայաստանում առաջին խնդիրը որ ունենք (չնայած այդ խնդիրը ամբողջ աշխարհում կայ, տարբեր ձեւերով), դա կրթական համակարգում է, տուեալ դէպքում ինձ հետաքրքրում է երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում։

մենք ահագին աղքատիկ երկրում ենք ապրում, որը գնալով դրսի ճնշումների տակ է ընկնում, ու եթէ մինչ օրս ոչ մէկին չեն «պատժում» որ նա քրաք արած վինդոզ էր քաշել, օֆիս, ապա դա գնալով արդիական թեմայ է լինելու, չնայած որ վինդոզը արդէն անվճար տալիս են, սակայն իր ծրագրերը դեռ ոչ անվճար են եւ ոչ էլ ազատ։

ուրեմն, երեխան դպրոցում սովորում է օգտագործել Վինդոզ ՕՀ, օգտուել Մայքրոսոֆթ Օֆիսից, ապա գնում է եւ համալսարանում սովորում է Մայքրոսոֆթ Վիզուալ Սթուդիո, իսկ յետոյ երբ նա «դուրս է գալիս աշխարհի դէմ», ինքը արդէն չգիտի «իր գրպանը մենեջ» անել, քանի որ մարդը չգիտի որ կայ ազատ ՕՀ-ներ, ազատ ԾԱ-ներ, եւ ազատ կոմպիլյատորներ։

ու եթէ գումարը այս, հենց այս պահին խնդիր չի (դէ ՕՀ-ն ու Վիզուալ Սթուդիոն անվճար տալիս են) ապա ազատութիւնը կրթական համակարգում խնդիր է։

դպրոցում նա պէտք է սովորի, ու եթէ այս պահի օրինակը վերցնենք, երեխաները սովորում են գրել Թուրբո Պասկալով, որը սեփականատիրական կոմպիլյատոր է։

աշակերտը, ենթադրենք գրում է

WriteLn("Բարեւ, Ազատութեան հրապարակ");

բայց նա չի կարող իմանալ, թէ ինչ է կատարւում, նա չի տեսնում իր կոմպիլյատորի կոդը, նա առհասարակ եթէ բան սովորում է, ապա առանց հասկանալու է սովորում։

իսկ ասենք եթէ նա օգտագործեր ազատ կոմպիլյատոր, ասենք Ազատ Պասկալ, ապա կարող է նա կարդալ, ու շատ աւելի բան սովորել։ չէ՞ որ դպրոցի իմաստը դա միասին գիտելիքը կիսուելն է, գիտութիւնը կիսուելն է։

առաջին ափսոս մասը այն է որ դասախօսները շատ առաջ «չեն բռթում» ազատ ծա-ի գաղափարը, իսկ դպրոցի դէպքում էլ մարդիկ ովքեր գրում են գրքերը իրականում նիւթից ահագին հեռու են։

երեւի պէտք է սկսել ազատ գիրք մը գրելով, ասենք վերցնել 7րդ դասարանի գիրքը, ի՞նչ են անցնում, ՄՍ վո՞րդ, ապա լրիւ «թարգմանել» այն ԼիբրէՕֆիս Ռայթերի համար, ու դա անվճար դնել համացանցում, որ բոլորը կարդան ու առաջ գնան։

ու տենց

  • շալալաթ : արաբերէն ջրվէժ = այստեղ շատրուան իմաստով

թարգմանութիւն ֆիչրների մասին

«Ֆիչր»֊ը դարձել է շատ բացասական բառ, քանի որ այն ցոյց է տալիս որ պէտք է շատ ունենալ նրանից։ Գրեթէ ակնկալւում է որ ծրագրերի նոր վարկածները պէտք է իրենց հետ ներկայացնեն ֆիչրների նոր ցուցակ։ Ծրագրաւորողները աւելացնում են ֆիչրներ, պարզապէս որ աւելացնեն նոր ֆիչրներ, եւ օգտուողները պահանջում են ֆիչրներ, պարզապէս որ ունենան նոր ֆիչրներ։ Այն իրականում դարձել է ահագին անսովոր խուսափելու ֆիչրները եւ խուսափել ֆիչրութիւնը։

աղբիւրը՝ Introducing OpenBSD’s new httpd