Tag Archives: Սիրիա

Անդրանիկ Վարդանեան

12/07/2015

Բարի լոյս, այո, այսօր շատ շուտ եմ արթնացել, բայց նոր եմ կարգիչի դէմ նստում։

բայց այսօր չեմ ասի «ձեր մնացած կիրակի օրերից չտարբերուող կիրակի օրը բարի լինի», քանի որ այսօր բոլորիս համար էլ տարբերուող օր է, այսօր վարդավառ է 😉

եթէ հայաստանում լինէի, ապա շատ հաւանական է որ հիմայ ընկերներով Գառնի տաճարի ճանապարհին լինէինք, ինչպէս ամէն տարի։ բայց ես այսօր Հայաստանում նշման մասին չեմ պատմի, մէկ է բոլորս գիտենք այն։ Ճիշտն ասած՝ չէ, ես չգիտեմ թէ Երեւանում ինչպէս են տօնում, միշտ Գառնիում եմ եղել այդ օրերին, այնպէս որ դուք պէտք է ինձ պատմէք դրա մասին 😉

լաւ, ես այսօր պատմելու եմ Սիրիայում, աւելի ճիշտ՝ Հալէպում վարդավառի մասին (։

Նախ ասեմ, որ Հալէպում հայկական համայնքը այնքան հզօր էր, որ այսպիսի տօները մեր կեանքից մի մասն էին կազմում, ի տարբերութիւն ոչ-արաբական-աշխարհում հայկական համայնքների մասին, որտեղ նման տօները, լինի դա կրօնական, ազգային, թէ նախաքրիստոնէական, կարճ ասած՝ մեռնում են ու մոռացւում, շատ մարդիկ նոյնիսկ չգիտեն թէ տօնը ինչի մասին է։ լաւ, դա մի այլ օր կը քննարկենք միասին։

Եթէ Հայաստանում տեսնում ենք թէ բոլոր հայերը միասին վարդավառն են տօնում, իհարկէ մեզ նորմալ է թւում, բայց երբ գնում ես Հալէպ, մանաւանդ նոր գիւղ թաղամասը, կը նկատես որ նոյնիսկ արաբ երեխաներն են հայերի հետ արդէն խաղում, ասես իրենց տօնը լինի, ու մենք բոլորս բալքոնների մէջ աւազան էինք դնում, զինուած սպասում էինք անցորդների, որ ջրենք բոլորին, ու բոլորս էլ ջրում էինք եւ ջրւում։ օտար երկրում, օտար ազգի հետ, օտար պետական կրօն ունեցող ժողովրդի հետ զգալ քեզ այնպէս, ինչպէս քո եղբայրներն են զգում հայրենիքում եւ նոյն ձեւ տօնը նշել, իհարկէ, մենակ Սիրիայի ու Լիբանանի մասին է խօսքը գնում (։

ակումբների մէջ, ու ոչ, խօսքս կլուբ ասուածի մասին չէ ։Ճ մենք ակումբ ասելով նաեւ հասկանում էինք մեր կուսակցութիւնների երիտասարդական միութիւններն ու պատանեկան միութիւնները, ինչպէս նաեւ սկաուտական շարքերի, քայլիկների ու արծւիկների հանդիպումների ժամանակ, միասին նշում էինք վարդավառը կազմակերպելով ջրային խաղեր ։) շատ հաւէս էր, իհարկէ։ չմոռանամ նաեւ ասել կիրակնօրեայ դպրոցների մասին, երբ երեխաները հաւաքւում էին եկեղեցիների մէջ, եւ տօնում։

Մեզ մօտ 10-12 տարեկանից երեխային «քցում» են փողոցը որ աշխատի, մեքենայ սարքել սովորի, ոսկերչութիւն, իմ աշխատանքին որին գնում էի ասում էինք «մկլամջի», կամ այսպէս ասած՝ քար քցող, ոսկու վրայ քար էի դնում, մի խօսքով։ մի օր պէտք էր ոսկին տանէի մեր ուարշէից՝ արհեստանոցից, ուրիշի մօտ, ճանապարհին գնում էի, մէկ էլ՝ ԲՈՒՄ, մէկը մի թոյլ ջուր լցրեց վրաս ։ՃՃ մի երեխայ էր, ծիծաղեցի ու գնացի։ տարայ եւ հասցրեցի ոսկին տիրոջը, եւ երբ հետ էի գալիս, ԿՐԿԻՆ անգամ, ՆՈ3Ն տեղը, նոյն տղան ու էլի ՇՐԽ, մի հատ էլ վրաս լցրեց ։ՃՃ այ այն ժամանակ շատ խնդացի ։Պ

հաւէս էր իհարկէ, բայց շատ եմ նեղւում որ տեսնում եմ, ասենք Ռուսաստանի սփիւռում, մեռած համայնքների վիճակը, ԱՄՆ-ներում չգիտեմ ինչպէս են, բայց Սիրիայում եթէ մի գիւղում կար 2 հայ ընտանիք, ապա անպայման տօնում էին միասին ցանկացած տօն։

ու տենց, ձեզ էլ ցանկանում եմ բարի աստղային ջրային պատերազմներ ։Ճ

մարդկային տարրական շփման մասին

Ինձ շատ են ասում՝ դու ո՞նց ես շփւում մարդկանց հետ, կամ առհասարակ շփւո՞ւմ ես, գոնէ գիտե՞ս մարդկութիւնն ինչ է։

ու ես ինքս ինձ միշտ մտածում եմ ազատ ժամանակ թէ ես ինչքանով եմ մարդ (կամ ինչքանով մեքենայ չեմ), ու ինձ թւում է թէ շատ քիչ եմ մարդ։ նախ.

դրա համար որ մարդկանց մեծամասնութիւնը ինձ ասում է թէ մարդկային շփումը չգիտեմ, ուրեմն այդպէս էլ կայ՝ չգիտեմ։ բայց իրականում ըստ իրենց, ու իրենց մօտ ստանդարտիզացած «մարդկային շփումը»-ի համաձայն։

ինձ մօտ ամէն ինչ հակառակն է, չգիտեմ՝ դա լաւ է թէ վատ, բայց հակառակն է։

օրինակ մարդիկ իրար ամէն օր հարցնում են թէ ոնց են, ասենք ֆեյսբուքում տեսնում են թէ կանաչ ա ու գրում են «բարեւ, ո՞նց ես» ու գնում է ձանձրալի անկապ խօսակցութիւն՝ լաւ, բա դո՞ւ, բա յետո՞յ, դա՞ս, կին երեխա՞յ, պրծ։ անցաւ գնաց։

ես տարին մի երկու անգամ եմ մարդու հետ շփւում, ասենք մի քանի ամիսը մէկ մեյլ եմ գրում՝ ողջոյն, ո՞նց ես, սա սա ու սա խնդիրները ո՞նց լուծեցիր, տնեցի՞ք, ինչո՞վ օգնեմ։ ու ինձ հետ են պատասխանում, ու եթէ մի բան հետաքրքրի հետ եմ մեյլում հարցերս տալով, մինչեւ մի 2 օրում մեյլվենք ու մեր թեմաները վերջանայ։

ու եթէ մարդը լաւ ա, խնդիրը չունի, ի՞նչ մեյլեմ, ի՞նչ գրեմ, որ գրեմ էլ անկապ իր ժամանակն եմ կորցնելու, ախր շատ լաւ ա՝ ապրի ինքը, թող առաջ գնայ, թէ բան պէտք լինի՝ ինձ գրի, փորձեմ օգնել։ բայց յանկարծ վատ չլինի՝ ով ուզում ա լինի՝ կը գժուեմ, ուզում ա մի անգամ տեսած ծանօթս լինի, չէ, չէ, ամէն ինչով փորձեմ օգնել, ծանօթներ գտնել, թէկուզ իրեն լաւը ցոյց տալ, խորհուրդ տալ, թեման նաեւ ասենք ցրել ինչ-որ երգ ուղարկելով։ բա։

ինձ թւում է (մի գուցէ սխալ է թւում), թէ, հա, ես մեքենայ եմ, ու երեւի նրա համա՞ր եմ մեքենայ, որ ուրիշների նման ոչ թէ ամէն օր եմ հարցնում, ու ձեւական, անկապ, ու երբ մարդը վատ է լինում, ուղղակի կարդում եմ իր ՖԲ ստատուսը թողնում գնում եմ, այլ նրա համար, որ իր սուղ ժամանակը չեմ խլում, այլ պէտք եղած ժամանակ եմ գրում, ու իր վատ օրերին էլ փորձում եմ հասնել, մի գուցէ հենց դրա համար էլ քիչ մարդկային եմ։ չգիտեմ շփուել մարդկանց հետ։

մարդկային տարրական շփումը ստանդարտացման մէջ շուտով կը լինի՝ անպայման ՖԲով նամակ գրել, գիշերները թվիթ անել, կամ մէկ մէկ գոնէ լայք ու ֆավորիթ։ հա դէ, այսօր մարդիկ այնտեղ են ապրում։

օրինակ գիտէի՞ք որ ասենք շատ երկրներում, օրինակ Սիրիայում, հեռախօսով զանգելն է ընդունուած, ասում են՝ վայ բա մի հատ զանգի էս բարեկամին, վաղուց չենք զանգել։ ասես պարտականութիւնը լինի։ բայց էդ նոյն բարեկամը լինի վատ օրի, զանգողները, ինչպէս միշտ, մնում են զանգողներ, ու նրանք ովքեր Զատիկից Զատիկ էին զանգում, գնում ու իրենցից շուտ հասնում են հիւանդանոց։

երեւի պէտք է մի հատ վերանայենք ամէն ինչ մարդկային շփման մասին ստանդարտները, երեւի։

ասանկ բաներ

Ասք Արաբների եւ Արաբերէնի մասին

Ի՞նչ անել, որ մնալ մինչեւ առաւօտուայ հինգ անց կէս արթուն, ու գրել մի գրառում որ քանի շաբաթ է ուզում ես գրել. ուտել նարինջ եւ խմել երկու բաժակ սուրճ (։ լաւ անցնեմ բուն թեմային։

Շատերը ինձ գիտեն որպէս Սիրիահայ, լաւ, իրականում բոլորը ինձ գիտեն ոչ իմ ինչ/ով լինելու համար, այլ աւելի շատ քանի որ ես Սուրիահայ եմ (։ չնայած շա՜տ քչերը գիտեն, որ իրականում Հայաստանում եմ ծնուել, յետոյ մօտ 2 տարեկանում գնացել ենք Սիրիայ )) բայց այսօր իմ մասին չեմ գրելու (։

Սիրիայում, իհարկէ, խօսում էինք Արաբերէն, էինք՝ երկրի ժողովրդի մասին է խօսքը, թէ չէ հայերս, իհարկէ, ի տարբերութիւն եւրոպայի եւ ռուսաստանի սփիւռքին՝ ամէն տեղ խօսում ենք հայերէն։

Սիրիայում արաբ ընկերներ շատ չեմ ունեցել, բայց շփուել եմ շատ, արաբերէնս էլ շատ լաւ է, բայց իմ ամբողջ աշխարհայեացքը փոխուեց արաբների մասին երբ ես եկայ Եւրոպա։

Սիրիայում իմ բոլոր ոչ-հայ ընկերներին ասում էի արաբ, դէ հիմայ արաբերէն ենք խօսում, չէ՞, ասում եմ արաբ։ երբ եկայ Եւրոպա, ոչ մէկ միւսին արաբ չէր ասում, չէ, մոռացանք դա, էլ արաբ ազգ չկայ ժողովուրդ։

ընկերոջս հարցնում եմ «Ձեր հանրակացարանում արաբներ կա՞ն», «այսի՞նքն արաբ, հա, արաբախօսներ կան, Սիրիացի, Եգիպտացի, ու ոնց որ Պաղեստինցի»։

կը ներէք բայց պէտք է ասեմ՝ ես էշացել էի ։) բոլորը նոյն ազգն են ախր՝ արաբ են, բայց ընդամէնը քաղաքական բաժանումի պատճառով, այսօր մէկը միւսին ասում է Սիրիացի, Լիբանանցի, Սաուդիացի։

հիմայ մենք էլ ասում ենք մասիվցի, կամ բանգլադեշցի, Սփիւռքահայերս շատ լաւ գիտեն թէ ասենք ով է Սասունցի, Վանեցի, Ալաշկերտցի եւ այլն ։Ճ բայց սա զուտ տարածքային բաժանումներ են, բայց բոլորս էլ գիտենք, չէ՞, որ մենք ազգութեամբ Հայ ենք։ իսկ իրենց՝ արաբների մօտ դա վերացել է։

Ովքեր չգիտեն արաբների մասին, ուրեմն համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ, բաժանուեցին քաղաքական մասերի, յետոյ երկրորդ պատերազմից յետոյ մեծ մասը ստացաւ անկախութիւն, իհարկէ ցոյցեր կազմակերպելով եւ երթեր անելով զինեալ պայքարով։ Օրինակ Սիրիան, Լիբանանը, եւ այլն։

փաստօրէն 100 տարում, իրենք արդէն մոռացել են իրենց ազգութիւնը։ դեռ աւելի վատն էլ կայ. Եւրոպացիք տարբեր ազգեր են՝ իտալացի, իսպանացի, գերմանացի, բոլորն էլ տարբեր են, բայց հանգիստ մտնում են իրար երկիր, անգամ վիզա պէտք չէ, ոչ մէկ բան պէտք չէ։ իսկ Արաբական երկրներում, պէտք է գնալ եւ ստանալ վիզա։ միայն 2 երկրներ կան որ կարող են մարդիկ գնալ գալ, առանց անձնագրի նոյնիսկ, ուղղակի սոցքարդով, դրանք Սիրիան ու Լիբանան էին։

այսինքն՝ արաբը, Սիրիայի քաղաքացին, եւ արաբը, լիբիայի քաղաքացին, իրար երկրներ գնալու համար պէտք է քաղաքական որոշումով գնան, վիզայով։

Իսկ արաբերէ՞նը, դա էլ է փաստօրէն վտանգի տակ, դէ մենք ունենք չունեն, մի հատ հայերէն վիկիպեդիա ունենք, բնական է մի հատ էլ պէտք է լինի Արաբերէն, չէ՞։ բա չէ, երկու հատ կայ, մէկը արաբերէն վիկին է, միւսը Եգիպտերէն։ ձեռ է՞ք առնում, նոյն լեզուն ա, բայց չէ, մի հատ պէտք է իրենց «բարբառով» լինի։

կարճ ասած՝ ահա թէ ինչու պէտք է մարդիկ հասկանան թէ ԼՂՀ-ն դա նոյն Հայաստանն է, թէ չէ մի 40 տարի յետոյ իմ թոռնիկը կը գնայ մեր հարեւան պետութիւն երեւի վիզայով, ինչու չէ նաեւ, գնայ դեսպանատուն, հարցնեն՝ բա ղարաբաղցի բարեկամից հրաւէր ունէ՞ք (։

մի քիչ խառն եմ գրել, կը ներէք։ ուղղակի ցաւում եմ, ցաւում եմ թէ ինչպէս է ԱՄՆ՞-ը քաղաքականութիւնը բաժանում ազգերին, յետոյ էլ խօսում միասնութիւնից։ ստիպում որ իրար քրֆեն, մէկի լրատուականը ծախուի միւսին, իրար վրայ հաքերային հարցակումներ անեն, ասեն «բա ես սիրիացի եմ, դու սաուդիացի», երբ բոլորը մօտ 5000 տարի արաբ են եղել ու կան, արաբերէն են խօսում բոլորով, բայց 100 տարեկան չեղած երկրով արդէն մոռանում իրենց ինքնութեան մասին։

ցաւոտ բայց տենց։