Tag Archives: Վինդոզ

Անդրանիկ Վարդանեան

16/12/2015

Ինձ միշտ թւում էր թէ պէտք է չորս կողմս անձայն լինի որ ես կարողանամ մտքերս հաւաքել եւ բլօգում գրելու, բայց երեւի ինքս ինձ այդքան էլ լաւ չեմ հասկանում։

ահա նստել եմ Մետրոնոմում, որտեղ մէկը դաշնամուր է նուագում, միւս կողմից կինոյի ձայն է, միւս կողմից էլ շալլալաթների* ձայնը, բայց ես աւելի լաւ եմ կարողանում մտածել քան ասենք տանը, անձայն, տաքուկ թեյով կամ ծանր նեսքաֆէով։ ինչեւէ, անցնեմ առաջ։

ինչ էի ուզում ասել, հա, արդէն երկու ամիս (եւ մէկ օր) է ինչ Հայաստանում եմ, մի տեսակ դեռ հաւատս չի գալիս։ օրինակ եթէ շատերի համար երազանքների քաղաքը Լոնդոնն է, Պաղին է, Վենետիկն է, ապա ինձ համար դա Երեւանն է, ու ամբողջ աշխարհը մէկ տեղ, սակայն Հայաստանը մէկ այլ աշխարհ է։ չնայած որ շատ եմ Սիրիան կարօտում, եւրոպական երկրների շատ օրէնքներին նախանձում, բայց հասկանում եմ, որ իրական երազանքները իդէալական չեն լինում, եւ պէտք է աշխատել երազանքների վրայ։

Հայաստանում առաջին խնդիրը որ ունենք (չնայած այդ խնդիրը ամբողջ աշխարհում կայ, տարբեր ձեւերով), դա կրթական համակարգում է, տուեալ դէպքում ինձ հետաքրքրում է երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում։

մենք ահագին աղքատիկ երկրում ենք ապրում, որը գնալով դրսի ճնշումների տակ է ընկնում, ու եթէ մինչ օրս ոչ մէկին չեն «պատժում» որ նա քրաք արած վինդոզ էր քաշել, օֆիս, ապա դա գնալով արդիական թեմայ է լինելու, չնայած որ վինդոզը արդէն անվճար տալիս են, սակայն իր ծրագրերը դեռ ոչ անվճար են եւ ոչ էլ ազատ։

ուրեմն, երեխան դպրոցում սովորում է օգտագործել Վինդոզ ՕՀ, օգտուել Մայքրոսոֆթ Օֆիսից, ապա գնում է եւ համալսարանում սովորում է Մայքրոսոֆթ Վիզուալ Սթուդիո, իսկ յետոյ երբ նա «դուրս է գալիս աշխարհի դէմ», ինքը արդէն չգիտի «իր գրպանը մենեջ» անել, քանի որ մարդը չգիտի որ կայ ազատ ՕՀ-ներ, ազատ ԾԱ-ներ, եւ ազատ կոմպիլյատորներ։

ու եթէ գումարը այս, հենց այս պահին խնդիր չի (դէ ՕՀ-ն ու Վիզուալ Սթուդիոն անվճար տալիս են) ապա ազատութիւնը կրթական համակարգում խնդիր է։

դպրոցում նա պէտք է սովորի, ու եթէ այս պահի օրինակը վերցնենք, երեխաները սովորում են գրել Թուրբո Պասկալով, որը սեփականատիրական կոմպիլյատոր է։

աշակերտը, ենթադրենք գրում է

WriteLn("Բարեւ, Ազատութեան հրապարակ");

բայց նա չի կարող իմանալ, թէ ինչ է կատարւում, նա չի տեսնում իր կոմպիլյատորի կոդը, նա առհասարակ եթէ բան սովորում է, ապա առանց հասկանալու է սովորում։

իսկ ասենք եթէ նա օգտագործեր ազատ կոմպիլյատոր, ասենք Ազատ Պասկալ, ապա կարող է նա կարդալ, ու շատ աւելի բան սովորել։ չէ՞ որ դպրոցի իմաստը դա միասին գիտելիքը կիսուելն է, գիտութիւնը կիսուելն է։

առաջին ափսոս մասը այն է որ դասախօսները շատ առաջ «չեն բռթում» ազատ ծա-ի գաղափարը, իսկ դպրոցի դէպքում էլ մարդիկ ովքեր գրում են գրքերը իրականում նիւթից ահագին հեռու են։

երեւի պէտք է սկսել ազատ գիրք մը գրելով, ասենք վերցնել 7րդ դասարանի գիրքը, ի՞նչ են անցնում, ՄՍ վո՞րդ, ապա լրիւ «թարգմանել» այն ԼիբրէՕֆիս Ռայթերի համար, ու դա անվճար դնել համացանցում, որ բոլորը կարդան ու առաջ գնան։

ու տենց

  • շալալաթ : արաբերէն ջրվէժ = այստեղ շատրուան իմաստով

ասք գնու լինուքսին մեղադրելու մասին

Շատ է լինում երբ լաւութիւն եմ անում ու մարդկանց համար գնու/լինուքս եմ տեղադրում, դէ ասենք համ վիրուսներից են ազատւում, համ միշտ թարմ է մնում համակարգը, համ բութ ու չաղ չէ, անգամ շատ հին կարգիչների վրայ է աշխատում ամենաթարմ միջուկները եւ ծրագրերը (օրինակ մը), համ էլ բոլոր պէտքական ծրագրերը կան շտեմարաններում։

բայց միշտ նոյն բանն է պատահում ինձ հետ, մի՛շտ։

եթէ մի բան «էն չի», առաջին հերթին Անդրանիկն գնու/լինուքսն է մեղաւոր, ինքը մի բան սխալ արեց, մի բան փչացրեց։

օրինակ Հայաստանից գնալուցս առաջ մի աղջկայ մօտ տեղադրել էինք, ու մի անգամ էլ գրում է թէ փչացել է, յու էս բի բջջային կապը չի աշխատում։ կապուեցի իր հետ, պարզուեց թէ ամէն ինչն էլ թամամ է, ուղղակի սարքն է փչացած, թոյլ միացում ունի։

այստեղ 2 կէտ կայ.

1) ինձ ու ընկերոջս հետ կապուեց։ հա իհարկէ, հո չէ՞ր գնալու սայատ նովա, մտնէր հարցնէր թէ ինչու չի աշխատում, քանի որ դրանք գնու/լինուքսից չեն հասկանում բնաւ(?), ու իրենց նաեւ ձեռնատու էլ չէ մարդկանց մօտ նորմալ համակարգ տեղադրել (թէ ինչու՝ ներքեւում)։

2) առաջին հերթին մեղադրել մի նոր բանի՝ գնու/լինուքսին։ ինչո՞ւ է լինուքսը մեղաւոր, քանի որ նո՞ր է օգտագործում, թէ՞ քանի որ քիչ անուն ունի, ուրեմն հնարաւոր է չինական վատն է։

լաւ, մօտաւոր բայց աւելի խորը դէպք էլ. ընկերներիցս մէկը որոշում է անցնել գնու/լինուքս, բայց սա տարիներ առաջ էր, մի 8 տարի առաջ, Սիրիայում, ու ինքը նոր գրաֆիկ քարդ ունէր, ահագին թանկանոց։ տեղադրեց համակարգը ու գրաֆիկական քարդը փչացաւ։ ի լաւ մեզ, պէտք չկար նորը առնել, կարողացանք սարքել, բայց էլի՝ նա մեղադրում էր գնու/լինուքսին։

ահագին ժամանակ անցաւ, ու ես հասկացայ թէ խնդիրը գնու/լինուքսից չէ բնաւ, այլ վենդորից՝ Nvidiaից, քանի որ փակ դրայվերներ էին սարքում այն ժամանակ, ու ահա մեր update անելիս համակարգը, ինչ-որ ալտերնատիւ սարքավար տեղադրելիս փչացաւ։ բայց համայնքը ինչո՞ւմն է մեղաւոր եթէ վենդորը տականք բիզնես մօտեցում է անում։

այդ օրերը արդէն չկան այդքան էլ, արդէն բաց ալտերնատիւներ կան, որոնք նաեւ ազատԾԱ են, ու շատ լաւ են աշխատում, օրինակ եթէ տարիներ առաջ իմ լափթոփի համար պէտք է դնէի սեփականատիրական սարքավար իմ վայֆայի համար, այսօր արդէն մի քանի ԱզատԾԱ ալտերնատիւ կայ։

բայց մի հատ այդ Սայաթ Նովա փողոցի մասնագէտներին հասկանանք, ինչո՞ւ չեն տեղադրում գնու/լինուքս։ իհարկէ դա բիզնես մօտեցում է։

եթէ գնու/լինուքս տեղադրի, ապա կարգիչը ուշ է փչանալու, ու մարդիկ չեն գալու ասեն «վայ վիրուս է ընկել, ֆորմատ արէք» ու իրենք մի քանի կոպեկ աշխատեն, դէ գնու/լինուքսում ինչ վիրուս։

սա ծրագրայինի կողմից, իսկ հարդի կողմից, ինչպէս նշեցի, հնարաւոր է 1GHz 512MB Ռամ ունեցող սարքի վրայ էլ քշել, այսինքն տարին մի անգամ մարդիկ չեն գայ ասելու թէ «վայ մեզ վերջին վինդոզն է պէտք, դրա համար էլ պէտք է նոր հարդ առնենք»

ես ամիսներ առաջ մի հին, շա՜տ հին կարգիչի վրայ անում էի նոյն այն գործերը որոնք ես անում եմ այսօր իմ կարգիչի վրայ՝ RSSով կարդալ լուրեր, մեյլ գրել, նամակ գրել, մտնել կայքեր, երգ լսել, նոյնիսկ ծրագրաւորում անել, ասենք փայթնով։

ո՞ւմ է պէտք գնու/լինուքսը ամենաշատ, իհարկէ սովորական մարդկանց։ իսկ այն կարծրատիպը թէ գնու/լինուքսը ու առհասարակ յունիքսը ծրագրաւորողների համար է, պէտք է դա մոռանալ, ի վերջոյ, ինչո՞ւ ասել «վայ բարդ է լինուքս տեղադրելը», ախր այդ նոյն ասողը ե՞րբ է վինդոզ տեղադրել, որ մի հատ էլ գնու/լինուքս տեղադրեր, անգամ Ռիչարդ Սթոլմանը կեանքում ԳՆու/Լինուքս չի տեղադրել, այլ իր ընկերներն են տեղադրել իր համար։

մէկ խօսքով։

Ասք անկապ դիզայնի մասին

Առաջին օրուանից որ բացել եմ բլոգս, մի բան կայ, որի մասին անգամ մտածելը անկապ եմ համարում, դա դիզայնն է, բլոգի, եւ առհասարակ ինչ-որ կայքի դիզայնը։ եւ ոչ միայն կայքի։

Շատ շատ մարդիկ՝ ընկերներս, ծանօթներս, անգամ կոլեգաներս, ինձ ասում էին թէ շատ ձանձրանալի է իմ բլոգը, իր տեսքը՝ մի հատ սպիտակ թուղթ ու սեւ տառեր են, եւ վերջ։ Եւ ամէն անգամ փորձում եմ այս թեման ցրել քանի որ դա զուտ իմ կարծիքն է, թէ «ինչ-որ բանի լաւն ու վատը, ոչ թէ տեսքով է որոշւում, այլ պարունակութեամբ»։ Ու այս կարծիքս մարմնաւորելու համար միշտ օրինակ եմ բերում «մաման ծաղկաման կայք-էջ»-ը։

Հարցը, ըստ՝ իս, մենակ կայքերին չի վերաբերւում, օրինակ՝ ինչ իմաստ ունի ասենք ստեղծել թոյն դիզայնով եւ վիդջեթներով մի կայք, եթէ իր պարունակութիւնը զիբիլ է, ասենք՝ ամէն ինչ չազատ ծրագրերի եւ անկապ հեռախօսների ու նման զր-2-զիբիլների մասին։ տենց օրինակներ շատ կան։

Չնայած կարող է եւ լինել կայքը ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ օգտակար նիւթերով լի։

Սակայն խնդիրը, ինչպէս նշեցի, մենակ կայքերը չեն։ բնաւ։ ասենք կան չէ՞ շատ սիրուն ու սեքսի գեղեցիկ ծրագրեր, նայում ես ասում ես վաաաու էս ինչ թոյն գրաֆֆիկա ա, բայց բան չի անում, համեմատած պարզ եւ ամէն ինչ անող մի կոնսոլային ծրագրի։

Շատ պարզ օրինակ բերեմ։ Պատուհան Վինդոզ 7-ի օրոք մի հատ ծրագիր կար, անունը Windows Media Center, որը իբր պէտք է զբաղուի ասենք երգերը միացնելով, կինոն ցոյց տալով եւ այլն։ բայց նորմալ բան չի անում։ եթէ անում էր առհասարակ։

Իսկ միւս կողմից ունենք շատ պարզ ծրագիր՝ mplayer, որով հնարաւոր է համարեայ ամէն կոդեք՝ երգ թէ վիդեո բացել/աշխատեցնել, ու ամէն ինչ անել, անգամ լրիւ շուռ տալ, էկրանահանել ու նոյնիսկ ամէն մի ֆրեյմ էկրանահանել։

Հիմայ, օրինակ, ուզում եմ Կիթառ-tool ծրագիր մը սարքել, ԳՆՈւ-ական համակարգերի համար, եւ իր դիզայնը արդէն որոշել եմ, շատ քյարթու սեքսի, մենակ տերմինալային է լինելու, սակայն գրելու եմ ինչ կարողանամ, տյուներից մինչեւ ակորդ փոխող։ Գրաֆֆիկան՝ յետոյ։ էական չէ։ նախ թող իր պարունակութիւնը, կամ տուեալ դէպքում՝ ֆունկցիան թող նորմալ լինի, մնացածը՝ հեչ։

Իսկ ես հաւէս չունեմ նստեմ եւ խզբզեմ սիրունացնեմ բլոգս, նենց որ թող սենց ձանձրանալի էլ մնայ։ կարեւորը միջինը զիբիլ չլինի։ երեւի։

Ու տենց։