Tag Archives: տենց

գովաբանութեան, վատաբանութեան եւ մոտիւացիայի մասին

ցանկացած մարդու, ցանկացած բանի համար մոտիւացիան շատ լաւ բան է, օրինակ Լինուսը մոտիւացուել էր Սթոլմանի խօսքերով, երբ եկել էր իրենց համալսարան, եւ հենց դրա համար էլ «ազատեց» իր Լինուքս միջուկը։

գովաբանութիւնն ու վատաբանութիւնը սակայն, շատ քչերն են կապում մոտիւացիայի հետ, չնայած այն ուղիղ կապ ունի, բայց ամէն մարդու մօտ այլ ձեւ է։

օրինակ շատ կինօներում տեսնում են, ասենք, երբ մասթերը/սենսեյը ասում է աշակերտին «այո այո, դու կարող ես, մտածի՛ր, անկախացրո՛ւ քեզ եւ կարող ես այն անել»։ եւ անում է։

միւս կողմից կայ վատաբանութեան մոտիւը, որը, ճիշտն ասած, իմ ամենասիրածն է ։Պ օրինակ երբ կինոյի մէջ ասեն բարձր տեղից թռնելու են, մէկ էլ ինչ-որ մէկը վախենում է, միւսը, ով արդէն թռել է, ասում է այն վախկոտին «օհհ դու վախկոտի մէկը, jump now you pussy!» ու ինքը զուտ ապացուցելու համար, որ ինքը վախկոտ/pussy չի, թռնում է ։Պ

այ ինձ մօտ այդ երկրորդն է։ օրինակ երբ ես օգտագործում էի ԳՆՈւ/Լինուքս, ընկերներիս մեծ մասի համար ես ԳՆՈւ/Լինուքսի աստուած էի ։Պ երեւի հենց դրա համար էլ նոր բաներ շատ քիչ էի փորձում, մնում էի երկար ժամանակ Դեբեանի հետ։ ինչեւէ։

յետոյ մէկի հետ ծանօթացայ, ով կամայ կամ ակամայ ինձ վատաբանում էր, ասենք «դու էդքան չկաս, պէտք է աւելին անես/սովորես/փորձես, որ լինես, որ կարողանան նաեւ ուրիշները քեզ լուրջ ընդունել» եւ այլն։ սա սկզբում ծանր էի տանում, բան, բա ո՞նց կը լինի, բոլորը ինձ գովում են, մի հոգի էնքան էր կծում վատաբանում։

յետոյ երբ անցան շաբաթներ, ես հասկացայ, որ այն շատ լաւ էր ինձ համար ։Պ ամէն անգամ երբ վատ բան էր ասում, ես հակառակը ապացուցելու համար սկսում էի աւելին անել, ասենք մի ծրագրաւորման լեզուի մէջ խորանալ, մի նոր ԳՆՈւ/Լինուքսի բաշխում օգտագործել, աւելին՝ անգամ նորը ստեղծելու մասին մտածել ։Պ

յետոյ հասկացայ, որ այն ոչ միայն ինձանից է կախուած, այլ նաեւ դիմացինից, օրինակ ասենք, եթէ իմ ընկերուհին ինձ վատաբանի, ես ոչ թէ միայն առաջ չեմ գնայ, այլ նաեւ հետ, իսկ ասենք եթէ Արմէնը վատաբանի կամ գովաբանի՝ մէկ է ։Պ

այսինքն այն նաեւ կախուած է արտաքին ճնշողից, դեռ իր կարծիքը մի կողմ դրած։

հիմայ այստեղից էլ մի հետաքրքիր հարց՝ ինչպէ՞ս իմանալ, թէ այս մարդը որ ձեւով է մոտիւանում, գովաբանելո՞վ, թէ՞ վատաբանելով։

օրինակ եթէ ես ունեմ մի խումբ ուսանողներ, կամ ինչու օրինակ, հենց այդպէս էլ կայ ։Պ մօտ 6 ամիս աշխատանքից յետոյ, ես նոր եմ հասկանում, թէ ով ինչպէս է մոտիւանում, մէկ-մէկ դա ուշ է լինում, մէկ մէկ էլ ճիշտ վերջին սակայն ճիշտ պահին, ասենք քննութիւնների ժամանակ։

ու այնպէս է ստացւում, որ այն աշակերտը (ուսանող բառը չեմ սիրում), ումից սպասում էի բարձր գնահատական, տուեալ դէպքում՝ սիրուն քոնֆիգրեյշն ըպաչիի, իջաբերդի, պրոսոդիի եւ լուա լեզուով սկրիպների, կոպիտ ասած՝ քաքմէջ է անում, իսկ ում որ վատաբանել եմ՝ բա սենց ո՞նց կը լինի, ո՞նց կարաս քոնֆիգը փոխել ու մոռանալ քոմենթը ջնջելու մասին, կամ սխալ ձեւը սերվիսը ռեստարտ անել՝ յանկարծ այնքան լաւ է գրում, որ ինչքան ուզում խփում է, եւ բոլորին անցնում է։

բայց ուշ է, վերջին պահն էր, մի քանի շաբաթ էր մնացել։ պէտք է մի բան անել, եւ շուտ իմանալ, մի ձեւ իմանալ, ախր իրենք էլ հո Xfce մուկ չէ՞ն, որ իրենց վրայ փորձարկումներ անեմ։ ափսոս մանկավարժ էլ չեմ, չնայած ինչ իմանաս, մի գուցէ մանկավարժներն էլ չգիտեն սրա մասին ։Պ

հմմ։ պէտք է կարողանալ մարդկանց մոտիւացնել, որ լաւ բաներ անեն, ասենք ազատԾԱ գրեն, ասենք լաւ բիզնես վարեն, ոչ թէ քոփի-փեյսթ՝ առնել-ծախել։

հա մէկ էլ նշեմ. տարած մարդկանց մէջ ամենաթոյն մոտիւացիան դա մրցակցութիւնն է, ասենք «բա տես է ինչ թոյն ազատԾԱ եմ գրել», ու միւսն էլ է արդէն ցանկանում գրել, որ թոյն բան անի։

միւս կողմից, շատ վատ է որ միջավայրը հեռացնում է մոտիւները։ օրինակ. երբ ասում եմ թէ ուզում եմ wiki.programming.am նման կայք բացեմ, մտնենք ծրագրաւորողներով գրենք, սկսնակները կարդան, մենք էլ իրարից սովորենք, կամ երբ ասում եմ եկէք Վիքիյով երգապահարան բացենք, որտեղ լինի երգերի բառերը եւ այլն, բոլորը մի անգամից «աաա լաւ էլի, ում ա պէտք, ուֆֆ սուս մնա՛ հա, յանի հազիւ էիր քեզ հասցնում մի հատ էլ սերվեր պահես տենց անկապ բաների համար», կամ ասում եմ «ուզում եմ նեյթիւ գիթառ տիւներ գրեմ» սկսում են «հա բայց ինչի՞, թոյն կայքեր կան որ անում են, առանց նոր ծրագրերի»։

ու այդքան դու ուրախ բան, մէկ էլ մի անգամից՝ ՇըՐըԽ, կոտրւում է ամէն բան մէջդ, ու շատ շատ նստես ու բլոգես դրա մասին, որ մարդիկ իմանան թէ ինչ քխ են (այս քխ վատաբանութիւնը կապ չունի մոտիւացնելու մասին, չնայած եթէ այս քանի տողը մոտիւացնի ու մարդիկ սկսեն իրար արժէք տալ, երեւի թէ աշխարհը մի քիչ առաջ կը գնայ)։

ու ամենակարեւոր բանը, երբ մէկը ուրախ է լինում, մոտիւացուած, մի՛ կոտրէք իրան, մի գուցէ ինքը լինի յաջորդ բիլլ գեյթսը Ռիչարդ Սթոլմենը։

ես էլ ձեզ եմ շատ սիրում։ տենց։

Ասք կարգիչների խնդիրները դիւրակիր սարքերին տանելու մասին

Յիշո՞ւմ էք, երբ Նորայրը Բուն TV-ում պատմում էր նրա մասին, որ մարդիկ միասին չաթուելու համար բացում էին մի հատ ICQ, MSN, Yahoo Messenger, Paltalk, Skype, Gtalk, AOL եւ այլն (սա կարող է անվերջ գնալ)։ Իհարկէ ես էլ եմ ապրել այդ ժամանակներին, նոյն յուզերնեյմով ունէի հաշիւներ այդ բոլորի մօտ, քանի որ չէի կարող մէկից միւսը նամակ գրել (չնայած վերջում MSN-ից Yahoo բացեցին պորտը)։ այդ խնդիրը մի գուցէ չկայ էլ գրասեղանային կարգիչների մօտ. մարդիկ անցել են Վեբի, ասենք բոլորը միասին բացում են Ֆեյսբուքի չաթ, կամ Գուգլի ֆանատները միասին անցնում են Ջ+ հանգաութս, իսկ եթէ ցանկանում ես բոլորի հետ շփուել, ապա մէկ զննիչով բացում ես մի քանի ներդիր (Tab), ասենք facebook.com, plus.google.com, vk.com, ok.ru, եւ շարունակելի է։

Այս խնդիրը ոչ թէ միայն չլուծուեց, այսինքն՝ չստացուեց մարդկանց բացատրել, որ կարելի է մէկ տեղ լինելով բոլորի հետ շփուել, այլ եւ խնդիրը շարունակուեց դիւրակիր սարքերի, խելախօսների, թաբլեթների, շուտով՝ խելաժամացոյցների եւ այլնի մօտ։

Այսօր ընկերս էր եկել, գնալու էր Ուզբեկստան, խնդրեց մի հատ մեյլս գրեմ, որ հետս կապուի։ վերցրեցի հեռախօսը, որ մտնեմ contacts ծրագիրը, ի դէպ հեռախօսը լաւ հզօր բան մըն է, Սամսունգ ընկերութեան կողմից եւ Անդրոիդով աշխատող։ ահա, դեռ սպասում եմ contacts ծրագիրը բացի 🙂 բա ուրի՞շ, ո՞նց էք, հեսա կը բացի (։

Վերջապէ՜ս, բացեց, ահա գրեցի մեյլս, ու հիմայ սպասենք, սեյվ է անում։ ահա, բայց ինչո՞ւ այսքան դանդաղ, իմ 600Mhz-նոց Ն900-ը շա՜տ աւելի արագ է, հմմ։ իրենը երեւի մի երկմիջուկանի 1.5Ghz կը լինի մի ԳԲ ՌԱՄ-ով։

Ցանկանո՞ւմ ես բոլորի հետ շփուել, դէ օգտագործիր. Whatsapp, Viber, Skype (արա էլի՞ դու ։Ճ), Telegram, QQ, Snapchat, Tango, ու սա անվերջ կը գնայ, 2 անգամ աւելի անվերջ քան գրասեղանային կարգիչների անվերջը ։Ճ

Բնական է, որ այդքան ծրագիր բաց թողնելուց յետոյ հեռախօսը սկսում է դանդաղել (։

իսկ գիտէի՞ք, որ համարեայ բոլորն էլ աշխատում են XMPP-ով (։ բայց այնպէ՜ս են ներկայացնում, ասես նոր գիտութիւն լինի։

Իսկ ես ունեմ մէկ ծրագիր, կամ Pidgin-ն է միացրած, կամ էլ հենց maemo ՕՀ-ի ներքին ծրագիրը, եւ ահա, ես կպած եմ Ջաբերին, եւ խօսում եմ բոլորի հետ։ Մենք (ջաբեր օգտագործողներս) նաեւ ունենք ընտրութիւն, օրինակ՝ ինձ դուր չի՞ գալիս Pidgin-ը, խնդիր չկայ, կ’օգտագործեմ Psi, դա էլ է՞ էշութիւն, ոչինչ, կայ Profanity, եւ այլն։

իսկ դո՞ւք, ամէն տարի նոր, աւելի արագ հեռախօ՞ս էք առնում (։ թէ՞ հանգիստ չէք շփւում։

տենց։

Անդրանիկ Վարդանեան

01/04/2015

Տարբերութիւնը Բլոգի եւ Դիմագրքի հաշուի դա շատ լուրջ է։

Եթէ ես դիմագրքում անկապ յղում դնեմ, ու գիտեմ, որ 3000 ընկերներիս միջից շատ-շատ 2-3 հոգին է մտնելու, ու բան հասկանայ, այդ գրառումը լայքում են մօտ 10-15 հոգի, անկապ տեղ լայքում են։

Եթէ ՏՏ ոլորտի բան է, ջահելները մեկնաբանում են, նոյնիսկ թեմային դուրս, այնքան որ «տես հա, ես մեկնաբանեցի, ես գոյութիւն ունեմ»։

իսկ բլոգում այդպէս չէ, շատ քիչ են մեկնաբանում, աւելին՝ շատ քչերն են հետեւում, մտնում, մեկնաբանում, քննարկում, մասնակցում։ եւ իհարկէ թեմայի մէջ։

դա ինձ յիշեցնում է Դիջիթեքի Էքսփո. օրինակ Ֆրանսիայում Էքսփոները անվճար մուտք չունեն, այլ ասենք մի չնչին գումար՝ 3-5 Եւրո, քանի որ այն մարդը, ով ներսում սպասում է, ասենք այդ ոսկերիչը, իրեն հետաքրքիր չէ անկապ մարդիկ, գան, նայեն, գնան, իրեն պէտք է մարդիկ, ովքեր իրենց հետաքրքիր է առնելը՝ որ ինքը գումար աշխատի, կամ էլ ոսկերչութեան արուեստը՝ որ քննարկեն միասին, թէ սա ինչպէս է, ու նա ինչպէս։

Իսկ մեզ մօտ մուտքը անվճար է. ամէն մի անկապ մնացող մարդ գալիս է, բայց մտնողների 90%ից ոչ մէկ բան չի հետաքրքրում միջից, ասենք իրենց համար այդտեղի տեխնոլոգիաները (քիչ, բայց կայ) կամ հիւսիսային պողոտայի խանութները մէկ է, այնքան որ ման գայ։

Նոյնն էլ բլոգում, մտնում են հասցէով (կամ հետեւում են ՌՍՍ-ով) այն մարդիկ, որոնց հետաքրքիր է կարդալ, կամ հետեւում են ինչ որ պիտակի, ասենք ԳՆՈւ/Լինուքս, որոնց հետաքրքիր է հետեւելը, ապա կարդալը, ու պէտք եղած դէպքում մեկնաբանելը։

Իսկ դիմագրքում ամէն մէկը անկապ մնալուց սկսում է խանութներ մտնել լայքել։

տենց։

Անդրանիկ Վարդանեան

25/03/2015

Ես սիրում եմ մարդկանց հետ շփուել, օրինակ ինչ հաւէս է IRC-ներում, նախ ես եմ շատ բան սովորում, յետոյ էլ լաւ մարդկանց հետ եմ ծանօթանում, յետոյ էլ բոլորս իրար օգնում ենք եւ այլն։ բայց դա շատ հին է, նախ պէտք է հենց նոյն հանգոյցում լինես, յետոյ էլ ոչ-ASCII (ասենք Յունիկոդ) մէկ մէկ նորմալ չի աշխատում։ իմ անձնական հանգոյցում MUC (multi user chat) փորձեցի, շատ լաւ աշխատում էր, մի քանի հոգի էլ միացաւ որ փորձենք (այլ հանգոյցներից), բոլորս էլ ուրախացանք։ մի վիդեո պատրաստեցի, թէ ինչպէս Pidgin-ով միանալ (շատերս ենք օգտագործում pidgin)։

ահա եւ վիդեոն

սա իրականում կարող է որոշ բաներ փոխել մեր հայկական համացանցային մշակոյթում, ասենք՝ մարդիկ սկսեն մտնել conference.spyurk.am եւ ստեղծել սենեակներ ինչպիսին է programming, php, cplusplus, web, technology, անգամ music, art, եւ ովքեր ինչ որ ցանկանան ։ՃՃ

տենց։

յ.գ. ես հիմայ armenian սենեակում եմ, էստի՜ համեցէ՜ք ։ՃՃ

Անդրանիկ Վարդանեան

23/02/2015

գրում է.

Forward արած նամակ
— Hargeli bajanord,

duq cankacac pahi karox eq poxel dzer DNS grarumnery ev arhasarak karavarel domainy www.am kajqic.

DNS-nery poxelu hamar karox eq ajcelel https://­www.amnic.net/modify/­dns/, mutq anel dzer domainy ev gaxtnabary, ete cheq hishum gaxtnabary reset areq ajn https://­www.amnic.net/­password/reset/ ejic, gaxtnabary automat kgeneracvi ev guxarkvi dzez.

Harceri depqum karox eq dimel 060270027

Harganqnerov, A*** A******

— աչքերս >_<

— Լատինատառի համար?

— ահա, լրիւ, մինչեւ հասկացայ քիչ էր մնում գնայի բժշկի նոր ակնոցներ ուզէի։

— Ու խնդրանքդ էլ որ Մեսրոպատառ հայերենով պատասխանեն գրել էի

— kill me (։

— I’ll. I promise

— դա թող լինի իմ կտակը, որ մեռնելուց յետոյ ինձ սպանէք։

Անդրանիկ Վարդանեան

20/02/2015

Գիշերը ժամը 2:22-ին նստած մտածում եմ, մտածում, արդէն քանի անգամ է կարդում եմ նոր գրառածս փոստը Սփիւռքում։

#Փաստօրէն ես աւելի շատ սուրճի վրայ եմ գումար ծախսում, քան ասենք ուտելիքի։

հոս

ու մտածում եմ եւ մտածում, թէ ինչու եմ գրել սուրճի վրայ եւ ոչ թէ ասենք սուրճի տակ կամ սուրճի կողք։

իրականում (եթէ ճիշտ եմ մտածում) պէտք է լինի սուրճի համար։ փորձեցի հասկանալ, թէ ինչու են բոլորը ասում համար, իսկ ես՝ վրայ։ պատասխանը շատ պարզ է՝ տունը այդպէս եմ լսել։

լաւ, իսկ ինչո՞ւ եմ ես այդպէս լսել։

Պարզւում է, որ այն Արաբերէնի խօսելաձեւից (լեզուամտածելակե՞րպ) է գալիս։ արաբերէն ասում են عل القهوة , որը, եթէ բառացի թարգմանենք, ստացւում է սուրճի վրայ։

կարելի է մէկ ամբողջ գրքոյկ գրել այսպիսի բաներով, ասենք.
– մամային բարեւէ։
– անպայման, դուք ալ Տիկին Զաւարեանին։
– Անպայման, գլխուս վրայ (արաբերէն՝ على رأسي)

ասենք այսպիսի հետաքրքիր բան՝ «Սիգարետ կը խմե՞ս», այո այո, ոչ թէ ծխես, այլ խմես, արաբերէն هل تشرب السجائر؟-ից է եկել Սփիւռքի բառապաշար։

Պէտք է մաքուր հայերէն խօսել, բայց բարդ բան է դա։