խառը

Ինձ միշտ թւում էր թէ պէտք է չորս կողմս անձայն լինի որ ես կարողանամ մտքերս հաւաքել եւ բլօգում գրելու, բայց երեւի ինքս ինձ այդքան էլ լաւ չեմ հասկանում։

ահա նստել եմ Մետրոնոմում, որտեղ մէկը դաշնամուր է նուագում, միւս կողմից կինոյի ձայն է, միւս կողմից էլ շալալաթների1 ձայնը, բայց ես աւելի լաւ եմ կարողանում մտածել քան ասենք տանը, անձայն, տաքուկ թեյով կամ ծանր նեսքաֆէով։ ինչեւէ, անցնեմ առաջ։

ինչ էի ուզում ասել, հա, արդէն երկու ամիս (եւ մէկ օր) է ինչ Հայաստանում եմ, մի տեսակ դեռ հաւատս չի գալիս։ օրինակ եթէ շատերի համար երազանքների քաղաքը Լոնդոնն է, Պաղին է, Վենետիկն է, ապա ինձ համար դա Երեւանն է, ու ամբողջ աշխարհը մէկ տեղ, սակայն Հայաստանը մէկ այլ աշխարհ է։ չնայած որ շատ եմ Սիրիան կարօտում, եւրոպական երկրների շատ օրէնքներին նախանձում, բայց հասկանում եմ, որ իրական երազանքները իդէալական չեն լինում, եւ պէտք է աշխատել երազանքների վրայ։

Հայաստանում առաջին խնդիրը որ ունենք (չնայած այդ խնդիրը ամբողջ աշխարհում կայ, տարբեր ձեւերով), դա կրթական համակարգում է, տուեալ դէպքում ինձ հետաքրքրում է երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում։

մենք ահագին աղքատիկ երկրում ենք ապրում, որը գնալով դրսի ճնշումների տակ է ընկնում, ու եթէ մինչ օրս ոչ մէկին չեն «պատժում» որ նա քրաք արած վինդոզ էր քաշել, օֆիս, ապա դա գնալով արդիական թեմայ է լինելու, չնայած որ վինդոզը արդէն անվճար տալիս են, սակայն իր ծրագրերը դեռ ոչ անվճար են եւ ոչ էլ ազատ։

ուրեմն, երեխան դպրոցում սովորում է օգտագործել Վինդոզ ՕՀ, օգտուել Մայքրոսոֆթ Օֆիսից, ապա գնում է եւ համալսարանում սովորում է Մայքրոսոֆթ Վիզուալ Սթուդիո, իսկ յետոյ երբ նա «դուրս է գալիս աշխարհի դէմ», ինքը արդէն չգիտի «իր գրպանը մենեջ» անել, քանի որ մարդը չգիտի որ կայ ազատ ՕՀ-ներ, ազատ ԾԱ-ներ, եւ ազատ կոմպիլյատորներ։

ու եթէ գումարը այս, հենց այս պահին խնդիր չի (դէ ՕՀ-ն ու Վիզուալ Սթուդիոն անվճար տալիս են) ապա ազատութիւնը կրթական համակարգում խնդիր է։

դպրոցում նա պէտք է սովորի, ու եթէ այս պահի օրինակը վերցնենք, երեխաները սովորում են գրել Թուրբո Պասկալով, որը սեփականատիրական կոմպիլյատոր է։

աշակերտը, ենթադրենք գրում է

WriteLn("Բարեւ, Ազատութեան հրապարակ");

բայց նա չի կարող իմանալ, թէ ինչ է կատարւում, նա չի տեսնում իր կոմպիլյատորի կոդը, նա առհասարակ եթէ բան սովորում է, ապա առանց հասկանալու է սովորում։

իսկ ասենք եթէ նա օգտագործեր ազատ կոմպիլյատոր, ասենք Ազատ Պասկալ, ապա կարող է նա կարդալ, ու շատ աւելի բան սովորել։ չէ՞ որ դպրոցի իմաստը դա միասին գիտելիքը կիսուելն է, գիտութիւնը կիսուելն է։

առաջին ափսոս մասը այն է որ դասախօսները շատ առաջ «չեն բռթում» ազատ ծա-ի գաղափարը, իսկ դպրոցի դէպքում էլ մարդիկ ովքեր գրում են գրքերը իրականում նիւթից ահագին հեռու են։

երեւի պէտք է սկսել ազատ գիրք մը գրելով, ասենք վերցնել 7րդ դասարանի գիրքը, ի՞նչ են անցնում, ՄՍ վո՞րդ, ապա լրիւ «թարգմանել» այն ԼիբրէՕֆիս Ռայթերի համար, ու դա անվճար դնել համացանցում, որ բոլորը կարդան ու առաջ գնան։

ու տենց


  1. շալալաթ: արաբերէն ջրվէժ; այստեղ շատրուան իմաստով ↩︎

Պատասխանել մեյլով